Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 86: Մարդկանց առաջնորդող աստղը

Պատմություն 86: Մարդկանց առաջնորդող աստղը
Աստղագուշակները

Տեսնո՞ւմ ես պայծառ աստղը, որին մատնացույց է անում նկարում պատկերված մարդկանցից մեկը։ Աստղը հայտնվեց այն ժամանակ, երբ նրանք դուրս եկան Երուսաղեմից։ Այս մարդիկ Արևելքից են եկել և ուսումնասիրում են աստղերը։ Նրանք հավատում են, որ այս նոր աստղն իրենց առաջնորդում է մի կարևոր անձնավորության մոտ։

Գալով Երուսաղեմ՝ նրանք հարցրին. «Որտե՞ղ է այն մանուկը, որը հրեաների թագավորը պիտի դառնա»։ «Հրեաներ»-ը իսրայելացիներին տրվող մյուս անունն է։ «Մենք տեսանք նրա աստղը, երբ Արևելքում էինք,— ասացին այդ մարդիկ,— ու եկել ենք նրան երկրպագելու»։

Այս խոսքերը մեծ անհանգստություն պատճառեցին Երուսաղեմում գտնվող Հերովդես թագավորին։ Նա չի ցանկանում, որ իր փոխարեն մեկ ուրիշը դառնա թագավոր։ Ուստի կանչեց իր քահանայապետներին ու հարցրեց. «Որտե՞ղ պիտի ծնվի խոստացյալ թագավորը»։ Նրանք պատասխանեցին. «Գրություններում ասվում է՝ Բեթլեհեմում»։

Այդ ժամանակ Հերովդեսն իր մոտ հրավիրեց Արևելքից եկած մարդկանց ու ասաց. «Գնացե՛ք, փնտրե՛ք մանուկին։ Երբ գտնեք, ինձ իմաց կտաք։ Ես նույնպես կուզեի գնալ ու երկրպագել նրան»։ Բայց իրականում նա ուզում է սպանել փոքրիկին։

Եվ ահա աստղը առաջնորդում է այս մարդկանց դեպի Բեթլեհեմ։ Հասնելով այնտեղ, որտեղ գտնվում է մանուկը՝ աստղը կանգ է առնում։ Երբ մարդիկ ներս են մտնում, տեսնում են Մարիամին ու նորածին Հիսուսին։ Ապա իրենց հետ բերած ընծաները մատուցում են Հիսուսին։ Բայց հետո Եհովան այդ մարդկանց երազի մեջ զգուշացնում է, որ չվերադառնան Հերովդեսի մոտ։ Նրանք մեկ ուրիշ ճանապարհով գնում են իրենց երկիրը։

Իմանալով, որ Արևելքի մարդիկ տուն են վերադարձել՝ Հերովդեսը խիստ զայրանում է։ Նա հրաման է արձակում սպանել Բեթլեհեմում գտնվող բոլոր երկու տարեկան և դրանից ցածր տարիքի երեխաներին։ Սակայն Եհովան երազի միջոցով նախապես զգուշացնում է Հովսեփին վտանգի մասին, և նրանք ընտանիքով փախչում են Եգիպտոս։ Ավելի ուշ, երբ Հովսեփին է հասնում Հերովդեսի մահվան լուրը, նա իր ընտանիքով վերադառնում է ու բնակություն հաստատում Նազարեթ քաղաքում։ Այստեղ էլ Հիսուսը մեծանում է։

Քո կարծիքով ո՞վ ծագեցրեց այդ նոր աստղը։ Հիշո՞ւմ ես, որ սկզբում, աստղը տեսնելուց հետո, այն մարդիկ գնացին դեպի Երուսաղեմ։ Ինչո՞ւ։ Բանսարկու Սատանան ուզում էր Աստծու Որդուն սպանել, ու նա լավ գիտեր, որ Երուսաղեմի Հերովդես թագավորը փորձելու է սպանել Հիսուսին։ Այսպիսով՝ աստղը ծագեցնողը Սատանան էր։

Մատթէոս 2։1-23; Միքիա 5։2։



Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, և ինչո՞ւ է նրանցից մեկը մատով ցույց տալիս պայծառ աստղը։
  • Հերովդես թագավորն ինչո՞ւ է մտահոգվում ու ի՞նչ է անում։
  • Պայծառ աստղը մարդկանց դեպի ո՞ւր է առաջնորդում, սակայն ինչո՞ւ են նրանք մեկ ուրիշ ճանապարհով տուն վերադառնում։
  • Հերովդեսն ի՞նչ հրաման է արձակում և ինչո՞ւ։
  • Եհովան Հովսեփին ի՞նչ է պատվիրում։
  • Ո՞վ էր այնպես արել, որ նոր աստղը փայլի, և ինչո՞ւ։

Լրացուցիչ հարց

  • Կարդա՛ Մատթէոս 2։1-23 համարները։

    Հիսուսը քանի՞ տարեկան էր և որտե՞ղ էր ապրում, երբ աստղագուշակները եկան նրա մոտ (Մատթ. 2։1, 11, 16)։

Իմացիր ավելին

Աստղագուշակներ են գալիս՝ Հիսուսին տեսնելու

Ինչո՞ւ «աստղը» սկզբում նրանց առաջնորդեց ոչ թե Հիսուսի մոտ, այլ Հերովդես թագավորի մոտ։