Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 85: Հիսուսի ծնունդը գոմում

Պատմություն 85: Հիսուսի ծնունդը գոմում

Ո՞վ է այս մանկիկը. գիտե՞ս։ Այո՛, Հիսուսն է։ Նա հենց նոր է ծնվել այս գոմում, որտեղ պահում են անասուններին։ Այժմ Մարիամը Հիսուսին պառկեցնում է մսուրի մեջ, որտեղ ավանակների և այլ անասունների կերն են պահում։ Բայց ինչո՞ւ են Մարիամն ու Հովսեփը գտնվում այստեղ։ Մի՞թե սա երեխաների համար ծնվելու տեղ է։

Ո՛չ։ Բայց հիմա կիմանանք նրանց այստեղ գտնվելու պատճառը։ Հռոմի կառավարիչը՝ Օգոստոս կայսրը, հրաման էր արձակել, որի համաձայն յուրաքանչյուրը պիտի գնար հայրենի քաղաքն ու իր անունը գրանցել տար։ Իսկ Հովսեփը ծնվել էր Բեթլեհեմում։ Բայց, երբ Մարիամի հետ նրանք հասան քաղաք, մնալու տեղ չկարողացան գտնել։ Ստիպված եկան այս անասնագոմը, և հենց այդ օրն էլ Մարիամը լույս աշխարհ բերեց Հիսուսին։ Բայց ինչպես տեսնում ես, երեխան ողջ և առողջ է։

Հովսեփը, Մարիամը և մանուկ Հիսուսը

Տեսնո՞ւմ ես այն հովիվներին, որոնք գալիս են Հիսուսին այցելության։ Երբ նրանք գիշերը դաշտում պահում էին իրենց ոչխարներին, մի պայծառ լույս շողաց իրենց շուրջ բոլորը։ Դա հրեշտակ էր։ Հովիվները շատ վախեցան այդ բանից։ Սակայն հրեշտակը հանգստացրեց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում։ Այսօր Բեթլեհեմում Քրիստոս Տերը ծնվեց։ Նա փրկելու է ժողովրդին։ Դուք նրան կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Հանկարծ հայտնվեցին բազմաթիվ հրեշտակներ ու սկսեցին փառաբանել Աստծուն։ Դրանից անմիջապես հետո հովիվները ճանապարհ ընկան Հիսուսին փնտրելու ու գտան նրան այստեղ։

Գիտե՞ս արդյոք, թե ինչով է պայմանավորված Հիսուսի հանդեպ այս առանձնահատուկ վերաբերմունքը։ Ո՞վ է նա իրականում։ Հիշո՞ւմ ես՝ այս գրքի առաջին գլխում պատմեցինք Աստծու անդրանիկ Որդու մասին։ Նա էր, որ Եհովայի հետ միասին ստեղծեց երկինքն ու երկիրը, նաև մնացած ամեն բաները։ Ահա, թե ով է Հիսուսը։

Այո՛, Եհովան իր Որդու կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի մեջ։ Այնտեղ նա սկսեց ձևավորվել, ինչպես որ ուրիշ երեխաներն են աճում իրենց մայրիկների ներսում։ Բայց այդ մանուկը Աստծու Որդին էր։ Հետո, երբ ժամանակը հասավ, Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ այս գոմում։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էին հրեշտակներն այդպես ցնծությամբ մարդկանց հայտարարում Հիսուսի ծնունդը։

Ղուկաս 2։1-20։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված մանկիկը, և Մարիամը նրան ո՞ւր է դնում։
  • Ինչո՞ւ է Հիսուսը ծնվում գոմում, որտեղ կենդանիներ են պահում։
  • Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, որ գոմ են մտնում, և ի՞նչ էր ասել նրանց հրեշտակը։
  • Ինչո՞ւ է Հիսուսը յուրահատուկ։
  • Ինչո՞ւ Հիսուսին իրավացիորեն կարելի է անվանել Աստծու Որդի։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ղուկաս 2։1-20 համարները։

    Օգոստոս կայսրը ի՞նչ դեր ունեցավ Հիսուսի ծննդյան հետ կապված մարգարեության կատարման մեջ (Ղուկ. 2։1-4; Միք. 5։2)։

    Ինչպե՞ս անհատը կարող է լինել նրանց թվում, ովքեր ունեն Աստծու հաճությունը (Ղուկ. 2։14, ՆԱ; Մատթ. 16։24; Յովհ. 17։3; Գործք 3։19; Եբր. 11։6)։

    Եթե այն խոնարհ եբրայեցի հովիվները ուրախության պատճառ ունեին Փրկչի ծննդյան համար, ապա ուրախանալու ի՞նչ ավելի մեծ պատճառ ունեն Աստծու ծառաներն այսօր (Ղուկ. 2։10, 11; Եփես. 3։8, 9; Յայտն. 11։15; 14։6)։

Իմացիր ավելին

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Իմացիր, թե ինչու են Սուրբ Ծնունդը նշում դեկտեմբերի 25-ին։