Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 100: Հիսուսը պարտեզում

Պատմություն 100: Հիսուսը պարտեզում

Հիսուսն ու իր առաքյալները դուրս են գալիս վերնատնից և ուղղվում դեպի Գեթսեմանի պարտեզ։ Առաջին անգամ չէ, որ նրանք այստեղ են։ Հիսուսը նրանց պատվիրում է արթուն լինել և աղոթել։ Իսկ ինքը մի փոքր հեռանում է նրանցից և, երեսը գետնին խոնարհեցնելով, աղոթում։

Հետո Հիսուսը վերադառնում է առաքյալների մոտ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ են անում նրանք։ Նրանք քնա՛ծ են։ Հիսուսը երեք անգամ պատվիրում է նրանց արթուն մնալ, բայց երեք անգամ էլ վերադառնալով նրանց քնած է տեսնում։ «Ինչպե՞ս կարելի է ննջել այսպիսի ժամանակ,— ասում է Հիսուսը վերջին անգամ նրանց մոտ վերադառնալուց հետո։— Չէ՞ որ ժամը հասել է, և ես պիտի մատնվեմ իմ թշնամիների ձեռքը»։

Հենց այդ պահին լսվում է մոտեցող ամբոխի ձայնը։ Նայի՛ր։ Մարդիկ սրերով ու մահակներով են զինված։ Նրանք իրենց ձեռքերում ճանապարհը լուսավորելու համար ջահեր ունեն պահած։ Երբ ամբոխն ավելի է մոտենում, մի մարդ նրանցից առանձնանում է ու, գալով դեպի Հիսուսը, համբուրում է նրան։ Տեսնո՞ւմ ես նկարում։ Դա Հուդա Իսկարիովտացի՛ն է։ Իսկ գիտե՞ս, թե ինչո՛ւ է նա համբուրում Հիսուսին։

Հուդան մատնում է Հիսուսին

— Հուդա՛, համբույրո՞վ ես ինձ մատնում,— հարցնում է Հիսուսը։ Համբույրո՜վ… Այո՛, դա նշան է, որը Հուդայի հետ եկած մարդկանց ցույց է տալիս, թե ով է իրենց փնտրած մարդը՝ Հիսուսը։ Եվ այդժամ Հիսուսի թշնամիները առաջ են գալիս ու փորձում ձերբակալել նրան։ Սակայն Պետրոսը չի ուզում առանց կռվի թույլ տալ Հիսուսին տանելու։ Նա հանում է իր հետ վերցրած սուրը և հարվածում կողքին կանգնած մարդուն։ Սուրը, մի փոքր շեղությամբ անցնելով այդ մարդու գլխի կողքով, կտրում է նրա աջ ականջը։ Բայց Հիսուսը դիպչում է նրա ականջին ու բժշկում նրան։

Նա Պետրոսին կարգադրում է. «Սուրդ տե՛ղը դիր։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որ կարող եմ Հորիցս հազարավոր հրեշտակներ խնդրել ինձ փրկելու համար»։ Ճշմարիտ որ, նա կարող է դա անել։ Բայց Հիսուսն այդ քայլին չի դիմում, քանի որ գիտի, որ եկել է ժամը, որ իր թշնամիները բռնեն իրեն։ Ուստի, նա ենթարկվում է այդ մարդկանց և թույլ է տալիս, որ իրեն տանեն։ Ե՛կ տեսնենք, թե ի՛նչ է պատահում Հիսուսին այս դեպքից հետո։

Մատթէոս 26։36-56; Ղուկաս 22։39-53; Յովհաննէս 18։1-12։



Հարցեր

  • Հիսուսն ու իր առաքյալները ո՞ւր են գնում վերնատնից դուրս գալուց հետո, և նա նրանց ի՞նչ է պատվիրում։
  • Հիսուսն ի՞նչ է տեսնում, երբ վերադառնում է առաքյալների մոտ, և սա քանի՞ անգամ է կրկնվում։
  • Ովքե՞ր են պարտեզ մտնում, և ինչպես պատկերված է նկարում, Հուդա Իսկարիովտացին ի՞նչ է անում։
  • Հուդան ինչո՞ւ է համբուրում Հիսուսին, և ի՞նչ է անում Պետրոսը։
  • Հիսուսը ի՞նչ է ասում Պետրոսին, բայց ինչո՞ւ չի խնդրում Աստծուն, որ նա հրեշտակներ ուղարկի։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 26։36-56 համարները։

    Ինչո՞ւ է Հիսուսը իր աշակերտներին խորհուրդ տալու մեջ հրաշալի օրինակ քրիստոնյա երեցների համար այսօր (Մատթ. 20։25-28; 26։40, 41; Գաղ. 5։17; Եփես. 4։29, 31, 32)։

    Հիսուսը ի՞նչ տեսակետ ուներ մեկ ուրիշ մարդու դեմ բառացի զենք օգտագործելու վերաբերյալ (Մատթ. 26։52; Ղուկ. 6։27, 28; Յովհ. 18։36)։

  • Կարդա՛ Ղուկաս 22։39-53 համարները։

    Այն, որ Գեթսեմանի պարտեզում մի հրեշտակ հայտնվեց, որպեսզի զորացնի Հիսուսին, մի՞թե նշանակում էր, որ Հիսուսի հավատը թուլացել էր։ Բացատրի՛ր (Ղուկ. 22։41-43; Ես. 49։8; Մատթ. 4։10, 11; Եբր. 5։7)։

  • Կարդա՛ Յովհաննէս 18։1-12 համարները։

    Հիսուսը իր առաքյալներին ինչպե՞ս պաշտպանեց հակառակորդներից, և ի՞նչ կարող ենք սովորել այդ օրինակից (Յովհ. 10։11, 12; 18։1, 6-9; Եբր. 13։6; Յակ. 2։25)։

Իմացիր ավելին

Խորապես տրտմած աղոթում է

Ինչո՞ւ է Հիսուսը աղոթում. «Հեռացրու ինձանից այս բաժակը»։ Արդյո՞ք նա հրաժարվում է կատարել իր դերը՝ որպես Փրկիչ։

Քրիստոսը մատնվում է ու ձերբակալվում

Հուդան կարողանում է գտնել Հիսուսին, թեև արդեն կեսգիշեր է։