Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Բաժին 6: Հիսուս Քրիստոսը՝ ծննդից մինչև մահ

Բաժին 6: Հիսուս Քրիստոսը՝ ծննդից մինչև մահ

Գաբրիել հրեշտակն ուղարկվեց Մարիամ անունով մի սքանչելի երիտասարդ աղջկա մոտ։ Նա հայտնեց, որ Մարիամը մի մանուկ է ծնելու, որը թագավոր է դառնալու և հավիտյան կառավարելու է։ Մանուկը՝ Հիսուսը, ծնվեց գոմում, որտեղ հովիվները նրան այցելության եկան։ Այնուհետև մի աստղ արևելքից եկած մարդկանց առաջնորդեց երեխայի մոտ։ Մենք կիմանանք, թե ով էր ցույց տալիս այդ աստղը, և թե ինչպես մանուկ Հիսուսը փրկվեց մահից։

Այնուհետև Հիսուսին հանդիպում ենք տաճարում՝ վարդապետների հետ խոսելիս, երբ նա ընդամենը 12 տարեկան էր։ Դրանից 18 տարի հետո Հիսուսը մկրտվեց և այդ ժամանակվանից սկսեց Թագավորության մասին իր քարոզչական և ուսուցողական աշխատանքը, որի համար էլ Աստված նրան երկիր էր ուղարկել։ Հիսուսն ընտրեց 12 տղամարդկանց՝ որպես օգնականներ իր գործի մեջ ու նրանց իր առաքյալները դարձրեց։

Հիսուսը նաև բազմաթիվ հրաշքներ գործեց։ Նա ընդամենը մի քանի փոքր ձկներով ու հացի բոքոններով կերակրեց հազարավոր մարդկանց։ Բուժեց հիվանդներին ու անգամ մահացածներին կենդանացրեց։ Այս բաժնում կիմանանք նաև, թե ինչեր պատահեցին Հիսուսին իր կյանքի վերջին օրը, ու թե ինչպես նրան սպանեցին։ Հիսուսը քարոզեց մոտ երեք ու կես տարի։ Այնպես որ ՎԵՑԵՐՈՐԴ բաժնում ընդգրկված է ավելի քան 34 տարվա ժամանակաշրջան։

Հիսուսը սովորեցնում է

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Հիսուսի մասին դեպքերը ե՞րբ են գրի առնվել

Հիսուսի մահից որքա՞ն ժամանակ հետո են գրվել Ավետարանները

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Իմացիր՝ ինչու Հիսուսը մահացավ, ինչ է փրկանքը, և ինչ է անում Հիսուսը ներկայում։