Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Բաժին 5: Բաբելոնի գերությունից մինչև Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը

Բաժին 5: Բաբելոնի գերությունից մինչև Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը

Բաբելոնում՝ գերության մեջ գտնվելու տարիներին, իսրայելացիների հավատը մեկ անգամ չէ, որ փորձի ենթարկվեց։ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը գցվեցին հրակեզ վառարանի մեջ, բայց Աստված նրանց անվնաս հանեց այնտեղից։ Այնուհետև, Մարա-Պարսկաստանի կողմից Բաբելոնը գրավելուց որոշ ժամանակ անց Դանիելին նետեցին առյուծների գուբը, բայց դարձյալ Աստված պաշտպանեց նրան՝ փակելով առյուծների բերանը։

Վերջիվերջո, պարսից Կյուրոս թագավորն ազատագրեց իսրայելացիներին։ Բաբելոնյան գերությունից ուղիղ 70 տարի անց նրանք վերադարձան իրենց հայրենիքը։ Վերադառնալով Երուսաղեմ՝ իրենց կատարած առաջին գործը եղավ Եհովայի տաճարը վերաշինելը։ Սակայն, կարճ ժամանակ անց թշնամիներին հաջողվեց դադարեցնել նրանց աշխատանքը։ Այդ իսկ պատճառով Երուսաղեմ վերադառնալուց մոտ 22 տարի հետո միայն իսրայելացիները կարողացան շինարարությունն ավարտել։

Կիմանանք նաև, թե ինչպես Եզրասը, Երուսաղեմի տաճարը գեղեցկացնելու նպատակով, վերադարձավ Երուսաղեմ։ Դա պատահեց այն ժամանակ, երբ տաճարի շինարարության ավարտից անցել էր մոտ 47 տարի։ Իսկ այդ դեպքից 13 տարի անց Նեեմիան օգնեց վերակառուցել Երուսաղեմի փլված պարիսպները։ Ընդհանուր առմամբ՝ ՀԻՆԳԵՐՈՐԴ բաժինն ընդգրկում է 152 տարվա պատմություն։

Եզրասը աղոթում է մարդկանց հետ