Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 74: Անվախ մարդը

Պատմություն 74: Անվախ մարդը

Տե՛ս, թե այստեղ պատկերված մարդիկ ինչպես են ծաղրում այս երիտասարդին։ Գիտե՞ս, թե ով է նա՝ Աստծու ճանաչված մարգարեներից մեկը՝ Երեմիան։

Մարդիկ ծաղրում են Երեմիային

Այն բանից հետո, երբ Հովսիա թագավորը սկսում է երկրից վերացնել կուռքերը, Եհովան պատվիրում է Երեմիային դառնալ իր մարգարեն։ Սակայն Երեմիան կարծում է, որ ինքը դեռ շատ երիտասարդ է մարգարե լինելու համար։ Բայց Եհովան խոստանում է նրան օգնել։

Երեմիան կոչ է անում ժողովրդին դադարեցնել իրենց չար գործերը։ «Հեթանոսների պաշտած աստվածները կեղծ են»,— ասում է նա։ Բայց իսրայելացիներից շատերը ճշմարիտ Աստծուն երկրպագելու փոխարեն նախապատվությունը տալիս են կուռքերին։ Եվ երբ Երեմիան հայտնում է ժողովրդին, որ Աստված շուտով պատժելու է նրանց իրենց արածների համար, մարդիկ ծիծաղում են նրա վրա։

Տարիներ են անցնում։ Հովսիան մահանում է, ու երեք ամիս անց թագավոր է դառնում նրա որդի Հովակիմը։ Առաջվա պես Երեմիան շարունակում է զգուշացնել ժողովրդին. «Եթե ետ չդառնաք ձեր չար ճանապարհներից, Երուսաղեմը կկործանվի»։ Քահանաները բռնում են Երեմիային ու աղաղակում. «Այդ խոսքերիդ համար արժե քեզ սպանել»։ Ապա դառնում են դեպի Իսրայելի իշխաններն ու ասում նրանց. «Երեմիային սպանել է պետք, որովհետև խոսում է մեր քաղաքի դեմ»։

Ինչպե՞ս կվարվի Երեմիան։ Նա վախ չունի՛։ Դիմելով բոլորին՝ նա ասում է. «Եհովան ինձ ուղարկեց ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ այս խոսքերը. եթե ձեր սխալ ապրելակերպը չփոխեք, Եհովան կկործանի Երուսաղեմը։ Բայց լա՛վ իմացեք, որ, սպանելով ինձ, սպանած կլինեք մի անմեղ մարդու»։

Իշխանները կենդանի են թողնում նրան, բայց իսրայելացիներն այդպես էլ չեն փոխվում։ Հետագայում Երուսաղեմի վրա է գալիս Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ու պատերազմում նրանց դեմ։ Ի վերջո, հազարավոր իսրայելացիներ որպես գերի են տարվում Բաբելոն։ Պակերացրո՜ւ, թե ինչ ցավ պիտի զգայիր, եթե օտար մարդիկ քեզ հանեին քո տանից ու տանեին ուրիշ երկիր։

Երեմիա 1։1-8; 10։1-5; 26։1-16; Դ Թագաւորաց 24։1-17։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված երիտասարդը։
  • Երեմիան ի՞նչ է մտածում իր՝ մարգարե դառնալու մասին, բայց Եհովան նրան ի՞նչ է ասում։
  • Երեմիան ի՞նչ լուր է շարունակում հայտնել ժողովրդին։
  • Քահանաներն ինչպե՞ս են փորձում արգելել Երեմիային, բայց նա ինչպե՞ս է ցույց տալիս, որ չի վախենում նրանցից։
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ իսրայելացիները ետ չեն դառնում իրենց չար գործերից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Երեմիա 1։1-8 համարները։

    Ինչպես ցույց է տալիս Երեմիայի օրինակը, ի՞նչն է անհատին որակյալ դարձնում Եհովային ծառայելու համար (Բ Կորնթ. 3։5, 6)։

    Երեմիայի օրինակը ինչո՞վ է քաջալերական երիտասարդների համար այսօր (Ժող. 12։1; Ա Տիմոթ. 4։12)։

  • Կարդա՛ Երեմիա 10։1-5 համարները։

    Երեմիան ի՞նչ ազդեցիկ օրինակ է գործածում ցույց տալու համար, որ կուռքերին ապավինելն անիմաստ է (Երեմ. 10։5, ՆԱ; Ես. 46։7; Ամբ. 2։19)։

  • Կարդա՛ Երեմիա 26։1-16 համարները։

    Այսօր հռչակելով նախազգուշական պատգամը՝ օծյալ մնացորդը ինչպե՞ս է հետևում Եհովայի պատվերին, որ նա տվել էր Երեմիային, այն է՝ «մի խօսք չ’պակասեցնես» (Երեմ. 26։2; Բ Օրին. 4։2; Գործք 20։27)։

    Եհովայի նախազգուշացումները ազգերին հռչակելով՝ Երեմիան ի՞նչ հրաշալի օրինակ է թողել ներկայիս Եհովայի ծառաների համար (Երեմ. 26։8, 12, 14, 15; Բ Տիմոթ. 4։1-5)։

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 24։1-17 համարները։

    Երբ Հուդան անհավատարիմ գտնվեց Եհովայի հանդեպ, ի՞նչ տխուր հետևանքներ եղան (Դ Թագ. 24։2-4, 14)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Երեմիա

Երբ Երեմիան ընտրվեց որպես մարգարե։ Իմացիր այս քարտի միջոցով։