Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Բաժին 4: Իսրայելի առաջին թագավորից մինչև Բաբելոնի գերությունը

Բաժին 4: Իսրայելի առաջին թագավորից մինչև Բաբելոնի գերությունը

Սավուղը դարձավ Իսրայելի առաջին թագավորը։ Սակայն Եհովան մերժեց նրան ու նրա փոխարեն Դավթին ընտրեց թագավոր։ Դավթի մասին մենք դեռ շատ բաներ կիմանանք. այն, թե ինչպես պատանի տարիքում կռվեց հսկա Գողիաթի դեմ, այնուհետև փախավ նախանձ Սավուղ թագավորի ձեռքից, և թե ինչպես գեղեցկատես Աբիգեան ետ պահեց նրան չմտածված քայլ կատարելուց։

Նաև շատ բաներ կսովորենք Դավթի որդու՝ Սողոմոնի մասին, որը ժառանգեց գահը և դարձավ Իսրայելի թագավորը։ Իսրայելի առաջին երեք թագավորներից յուրաքանչյուրը կառավարեց 40 տարի։ Սողոմոնի մահից հետո Իսրայելը բաժանվեց երկու թագավորությունների՝ հյուսիսային և հարավային։

Հյուսիսային՝ տաս ցեղից բաղկացած թագավորությունը գոյատևեց 257 տարի, այնուհետև ասորեստանցիների ձեռքով տապալվեց։ Դրանից 133 տարի անց հարավային՝ երկու ցեղից բաղկացած թագավորությունը նույնպես տապալվեց։ Այդ ժամանակ իսրայելացիներին գերի տարան Բաբելոն։ Այսպիսով՝ ՉՈՐՐՈՐԴ բաժինն ընդգրկում է 510 տարվա պատմություն, որի ընթացքում բազմաթիվ հուզիչ դեպքեր տեղի ունեցան։

Սողոմոն թագավորը աղոթում է

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ