Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 54: Ամենաուժեղ մարդը

Պատմություն 54: Ամենաուժեղ մարդը

Գիտե՞ս, թե ով է եղել երբևէ ապրած ամենաուժեղ մարդը։ Մի դատավոր, որի անունն է Սամսոն։ Եհովան է նրան տալիս այդ զորությունը։ Դեռևս Սամսոնի ծնվելուց առաջ Եհովան հայտնում է նրա մորը. «Շուտով մի զավակ կունենաս, և նա իսրայելացիներին կազատի փղշտացիների ձեռքից»։

Սամսոնը կռվում է առյուծի հետ

Փղշտացիները չար մարդիկ են, որոնք ապրում են Քանանում։ Նրանք շատ զինվորներ ունեն ու իսրայելացիներին իսկապես ճնշում են։ Մի անգամ, փղշտացիների տարածքով անցնելիս, մի մեծ առյուծ մռնչալով դուրս է գալիս Սամսոնի դիմաց։ Բայց Սամսոնն առանց զենքի սպանում է նրան։ Նա սպանում է նաև հարյուրավոր չար փղշտացիների։

Հետագայում Սամսոնը սիրահարվում է Դալիլա անունով մի կնոջ։ Փղշտացիների առաջնորդները Դալիլային խոստանում են, որ իրենցից յուրաքանչյուրը նրան 1 100 կտոր արծաթ կտա, եթե նա հայտնի իրենց, թե որն է Սամսոնի ուժի գաղտնիքը։ Դալիլային միայն փողն է հետաքրքրում։ Նա Սամսոնի կամ Աստծու ժողովրդի իսկական բարեկամը չէ։ Ուստի նա սկսում է անդադար հարցուփորձ անել Սամսոնին, թե որն է նրա ուժի գաղտնիքը։

Դալիլան ու Սամսոնը

Վերջիվերջո, Դալիլային հաջողվում է դուրս կորզել այդ գաղտնիքը։ «Իմ գլխին երբեք ածելի չի դիպչել»,— ասում է Սամսոնը։— Ծնվածս օրից Աստված ինձ ընտրել է որպես առանձնահատուկ մի ծառա, որը կոչվում է ուխտավոր։ Եթե մազերս կտրվեն, իմ ուժն ինձանից կգնա»։

Դալիլային էլ հենց դա է հարկավոր. նա Սամսոնին քնեցնում է՝ գլուխն իր գոգին դրած։ Հետո մարդ է կանչում ու կտրել տալիս նրա մազերը։ Երբ Սամսոնն արթնանում է, նա արդեն կորցրած է լինում իր ուժը։ Այդ պահին ներս են մտնում փղշտացիներն ու ձերբակալում նրան։ Նրանք հանում են Սամսոնի աչքերը ու ստրկացնում։

Սամսոնը փլում է սյուները

Մի օր փղշտացիներն իրենց Դագոն աստծուն երկրպագելու նպատակով մեծ խնջույք են կազմակերպում և Սամսոնին հանում են բանտից, որպեսզի զվարճանան նրանով։ Սամսոնի մազերն այդ ընթացքում արդեն բավականին աճել են։ Նա իր ձեռքը բռնած տղային ասում է. «Թույլ տուր ինձ շոշափել այս շենքը պահող սյուները»։ Որպեսզի կրկին ուժ ստանա, Սամսոնը աղոթում է Եհովային ու ձեռքերը գցում սյուներին։ Նա բացականչում է. «Թո՛ղ որ ես էլ մեռնեմ փղշտացիների հետ»։ Խնջույքին ներկա են մոտ 3 000 փղշտացիներ, ու երբ Սամսոնը կռթնում է սյուներին, շենքը փուլ է գալիս, և այդտեղ ներկա գտնվող բոլոր չար մարդիկ մեռնում են։

Դատաւորաց 13-16 գլուխներ։



Հարցեր

  • Երբևէ ապրած ամենաուժեղ մարդու անունը ի՞նչ է, և ո՞վ էր նրան ուժ տվել։
  • Մի անգամ Սամսոնը ի՞նչ է անում մի մեծ առյուծի, ինչպես որ տեսնում ես նկարում։
  • Ինչպես պատկերված է նկարում, Սամսոնը ի՞նչ գաղտնիք է հայտնում Դալիլային, և այդ պատճառով ինչպե՞ս են փղշտացիները գերի վերցնում նրան։
  • Սամսոնը ինչպե՞ս է 3 000 փղշտացիների մահվան պատճառ դառնում այն օրը, երբ ինքն էլ է մահանում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դատաւորաց 13։1-14 համարները։

    Մանուեն ու նրա կինը երեխաներին դաստիարակելու հարցում ի՞նչ լավ օրինակ են թողել ծնողների համար (Դատ. 13։8; Սաղ. 127։3; Եփես. 6։4)։

  • Կարդա՛ Դատաւորաց 14։5-9; 15։9-16 համարները։

    Այն պատմությունները, թե ինչպես Սամսոնը սպանեց առյուծին, քանդեց նոր պարանները, որոնցով կապկպել էին իրեն, և թե ինչպես էշի ծնոտով 1 000 հոգու սպանեց, ի՞նչ են հայտնում Եհովայի սուրբ ոգու ազդեցության մասին։

    Այսօր սուրբ ոգին ինչպե՞ս է օգնում մեզ (Դատ. 14։6; 15։14; Զաք. 4։6; Գործք 4։31)։

  • Կարդա՛ Դատաւորաց 16։18-31 համարները։

    Չար ընկերակցությունը ի՞նչ ազդեցություն թողեց Սամսոնի վրա, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից (Դատ. 16։18, 19; Ա Կորնթ. 15։33)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Սամսոն

Իմացիր, թե որն էր Սամսոնի ուժի գաղտնիքը։