Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 44: Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Պատմություն 44: Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Այս մարդիկ դժվարին դրության մեջ են հայտնվել։ Նրանք պիտի շտապ փախչեն, հակառակ դեպքում կսպանվեն։ Նրանք իսրայելացի հետախույզներ են, իսկ նրանց օգնող կինը Ռախաբն է։ Նա Երիքով քաղաքի պարսպի վրա գտնվող մի տան մեջ է ապրում։ Եկ պարզենք, թե ինչու դա պատահեց։

Իսրայելացիները պատրաստվում են անցնել Հորդանան գետն ու մտնել Քանանի երկիրը։ Բայց նախքան դա անելը, Հեսուն երկու հետախույզ է ուղարկում ու պատվիրում նրանց. «Գնացե՛ք, հետախուզեք այդ երկիրն ու Երիքով քաղաքը»։

Ռախաբը և երկու իսրայելացի հետախույզները

Հասնելով Երիքով՝ նրանք ուղղվում են դեպի այն տունը, որտեղ Ռախաբն է ապրում։ Բայց ինչ-որ մեկը հաղորդում է Երիքովի թագավորին. «Այս գիշեր երկու իսրայելացիներ են եկել երկիրը հետախուզելու»։ Լսելով այդ մասին՝ թագավորը իր մարդկանցից ուղարկում է Ռախաբի մոտ, որոնք հրամայում են նրան. «Դո՛ւրս հանիր այն մարդկանց, որոնց պահել ես քո տանը»։ Ռախաբը թաքցրել է հետախույզներին կտուրում և նրանց պատասխանում է. «Ինչ-որ մարդիկ էին եկել իմ տուն, բայց չգիտեմ, թե որտեղից էին նրանք։ Հենց որ սկսեց մթնել, քանի դեռ քաղաքի դարպասները չէին փակվել, նրանք հեռացան։ Եթե շտապեք, կարող եք հասնել ու բռնել նրանց»։ Այդ խոսքերը լսելուն պես թագավորի մարդիկ ընկնում են հետախույզների ետևից։

Նրանց հեռանալուց հետո Ռախաբն իսկույն բարձրանում է կտուրը։ «Ես գիտեմ, որ Եհովան այս երկիրը ձեզ է տալու,— ասում է նա հետախույզներին։— Մենք լսել ենք, թե ինչպես է նա բաժանել Կարմիր ծովի ջրերը, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչպես եք սպանել Ովգ ու Սեհոն թագավորներին։ Ես ձեզ լավություն արեցի, իսկ հիմա խնդրում եմ խոստացեք, որ դուք էլ ողորմած կլինեք ի՛մ հանդեպ։ Կենդանի թողեք իմ հորն ու մորը, իմ եղբայրներին ու քույրերին»։

Հետախույզները խոստանում են, որ կօգնեն, բայց, իր հերթին, Ռախաբն էլ ինչ-որ բան պիտի անի։ «Վերցրո՛ւ այս կարմիր պարանը ու կապիր այն քո պատուհանից,— ասում են նրանք,— ապա հավաքի՛ր քո բոլոր հարազատներին տանդ մեջ։ Երբ մենք վերադառնանք Երիքովը գրավելու, կտեսնենք այդ պարանը ու ձեր տանից ոչ մեկին չենք սպանի»։ Վերադառնալով Հեսուի մոտ՝ հետախույզները իրենց հետ կատարված ամեն բաների մասին պատմում են նրան։

Յեսու 2։1-24; Եբրայեցիս 11։31։



Հարցեր

  • Որտե՞ղ է ապրում Ռախաբը։
  • Ովքե՞ր են նկարում պատկերված երկու տղամարդիկ, ու ինչո՞ւ են նրանք եկել Երիքով։
  • Երիքովի թագավորը ի՞նչ է հրամայում Ռախաբին, իսկ նա ի՞նչ է պատասխանում։
  • Ռախաբը ինչպե՞ս է օգնում այս երկու տղամարդկանց ու ի՞նչ է խնդրում նրանց։
  • Երկու հետախույզները ի՞նչ են խոստանում Ռախաբին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յեսու 2։1-24 համարները։

    Եհովայի խոստումը, որն արձանագրված է Ելից 23։28-ում, ինչպե՞ս իրականացավ, երբ իսրայելացիները հարձակվեցին Երիքովի վրա (Յեսու 2։9-11)։

  • Կարդա՛ Եբրայեցիս 11։31 համարը։

    Ռախաբի օրինակն ինչպե՞ս է շեշտում հավատի կարևորությունը (Հռովմ. 1։17; Եբր. 10։39; Յակ. 2։25)։

Իմացիր ավելին

Ռախաբը հավատում էր Եհովային

Իմացիր, թե ինչպես Ռախաբն ու իր ընտանիքը փրկվեցին, երբ կործանվեց Երիքով քաղաքը։

Ռախաբը «գործերով արդար հայտարարվեց»

Ինչպե՞ս է Ռախաբի պատմությունը փաստում, որ ցանկացած մարդ թանկ է Եհովայի աչքում։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա հավատից։