Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 40: Մովսեսը հարվածում է ապառաժին

Պատմություն 40: Մովսեսը հարվածում է ապառաժին

Անցնում են տարիներ՝ 10, 20, 30, 39… Իսրայելացիները դեռ անապատում են։ Բայց այդ տարիների ընթացքում Եհովան հոգ է տանում իր ժողովրդին. կերակրում է մանանայով, ցերեկը նրանց առաջնորդում է ամպի, իսկ գիշերը՝ կրակի սյունով։ Այդ ժամանակահատվածում իսրայելացիների հագուստները չեն մաշվում, և նրանց ոտքերը չեն ուռչում։

Եվ ահա Եգիպտոսից դուրս գալու 40-րդ տարվա առաջին ամիսն է։ Իսրայելացիները կրկին իրենց վրանները տարածել են Կադեսի մոտ։ Սա հենց այն տեղն է, որտեղից մոտ 40 տարի առաջ Մովսեսը 12 մարդ էր ուղարկել Քանանի երկիրը հետախուզելու։ Կադեսում մահանում է Մովսեսի քույր Մարիամը։ Եվ դարձյալ այստեղ անախորժություն է պատահում։

Ժողովուրդը չի կարողանում ջուր գտնել։ Ուստի նրանք սկսում են բողոքել Մովսեսին. «Երանի՜ թե մեռնեինք։ Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր ու այս սարսափելի տեղը բերեցիր, ուր ոչինչ չի աճում։ Ո՛չ հացահատիկ կա, ո՛չ թուզ, ո՛չ խաղող, ո՛չ նուռ։ Անգամ խմելու ջուր չկա»։

Մովսեսը հարվածում է ժայռին

Երբ Մովսեսն ու Ահարոնը գնում են խորան աղոթելու, Եհովան խոսում է Մովսեսի հետ՝ ասելով. «Հավաքի՛ր ողջ ժողովրդին։ Ապա նրանց աչքի առջև դիմի՛ր ապառաժին։ Նրա միջից ջուր կբխի, որը կբավականացնի թե՛ մարդկանց և թե՛ կենդանիներին»։

Մովսեսը հավաքում է ժողովրդին և դիմում նրանց. «Լսեցե՛ք, դո՛ւք, որ չեք ապավինում Աստծուն։ Այս ապառաժից ես ու Ահարո՞նը ջուր հանենք ձեզ համար»։ Ապա Մովսեսը երկու անգամ գավազանով հարվածում է ապառաժին, ու ջրի մի մեծ շիթ է ժայթքում այնտեղից։ Ջուրն այնքան առատ է, որ լիովին բավարարում է թե՛ ժողովրդին և թե՛ կենդանիներին։

Բայց Եհովան բարկացած է Մովսեսի ու Ահարոնի վրա։ Գիտե՞ս, թե ինչու։ Պատճառն այն է, որ նրանք հայտարարեցին, թե իրենք են ջուր հանելու ապառաժից։ Այնինչ իրականում Եհովան է այդ հրաշքի հեղինակը։ Ու քանի որ Մովսեսն ու Ահարոնը ճշմարտությունը չասացին ժողովրդին, Եհովան ասում է, որ կպատժի նրանց. «Դուք չեք առաջնորդի իմ ժողովրդին դեպի Քանան»։

Շուտով իսրայելացիները մեկնում են Կադեսից։ Կարճ ժամանակ անց նրանք հասնում են Հովր սարի մոտ, որի գագաթին էլ 123 տարեկան հասակում մահանում է Ահարոնը։ Իսրայելացիները շատ են տխրում, ու ամբողջ ժողովուրդը 30 օր սուգ է անում։ Իսրայել ազգի հաջորդ քահանայապետը դառնում է նրա որդի Եղիազարը։

Թուոց 20։1-13; 22-29; Բ Օրինաց 29։5; Նէեմիա 9։21։



Հարցեր

  • Եհովան ինչպե՞ս էր հոգ տանում իսրայելացիներին, մինչ նրանք գտնվում էին անապատում։
  • Ինչո՞ւ իսրայելացիները սկսեցին տրտնջալ այն ժամանակ, երբ իրենց վրանները տարածել էին Կադեսի մոտ։
  • Եհովան ինչպե՞ս ջուր տվեց ժողովրդին ու կենդանիներին։
  • Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որը մատով ինքն իրեն է ցույց տալիս, և ինչո՞ւ է նա այդպես անում։
  • Ինչո՞ւ է Եհովան բարկանում Մովսեսի ու Ահարոնի վրա, ու նրանք ինչպե՞ս են պատժվում։
  • Ի՞նչ է տեղի ունենում Հովր լեռան մոտ, և ո՞վ է դառնում Իսրայելի քահանայապետը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Թուոց 20։1-13, 22-29; Բ Օրինաց 29։5 համարները։

    Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես էր հոգ տանում իսրայելացիներին, երբ նրանք գտնվում էին անապատում (Բ Օրին. 29։5; Մատթ. 6։31; Եբր. 13։5; Յակ. 1։17)։

    Եհովան ինչպե՞ս վերաբերվեց Մովսեսի ու Ահարոնի այն արարքին, որ նրանք չփառավորեցին Աստծուն Իսրայել ազգի առաջ (Թուոց 20։12; Ա Կորնթ. 10։12; Յայտն. 4։11)։

    Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Մովսեսն ինչպես արձագանքեց Եհովայից ստացած խրատին (Թուոց 12։3; 20։12, 27, 28; Բ Օրին. 32։4; Եբր. 12։7-11)։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Մովսես

Գիտե՞ս, որ Մովսեսն առաջին մարդն է Աստվածաշնչում, որ հրաշքներ է արել։ Բեռնիր այս աստվածաշնչյան քարտը և իմացիր ավելին։

ԴԻՏԱՐԱՆ

Փետրվար 2013 | Ի՞նչ ենք սովորում Մովսեսից

Իմացիր, թե ինչ լավ հատկություններ է դրսևորել Մովսեսը և ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։