Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 37: Պաշտամունքի վրանը

Պատմություն 37: Պաշտամունքի վրանը

Գիտե՞ս, թե ինչ է իրենից ներկայացնում այս շինությունը։ Սա մի հատուկ վրան է, որը նախատեսված է Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Այն կոչվում է նաև խորան։ Ժողովուրդը այս խորանի շինարարությունն ավարտեց Եգիպտոսից դուրս գալուց մեկ տարի անց։ Գիտե՞ս, թե ով էր այդ մտահղացման հեղինակը։

Խորանը

Եհովան ինքն էր պատվիրել այսպիսի վրան կառուցել։ Երբ Մովսեսը Սինա սարի վրա էր, Եհովան նրան բացատրել էր, թե ինչպես դա անել։ Հարկավոր էր վրանը այնպես կառուցել, որ այն քանդելիս հեշտությամբ մասերի բաժանվեր։ Դա արվում էր այն նպատակով, որպեսզի հնարավոր լիներ այդ մասերը տանել ուրիշ վայր և այնտեղ դարձյալ խորանը հավաքել։ Եվ այսպես, անապատում մի վայրից մյուսը տեղափոխվելիս, իսրայելացիներն այն վերցնում էին իրենց հետ։

Եթե նայես խորանի վերջնամասին, ապա այդ փոքրիկ սենյակի ներսում կտեսնես մի բան, որը սնդուկ կամ արկղ է հիշեցնում։ Այն կոչվում է ուխտի տապանակ։ Նրա երկու կողմերում տեղադրված են ոսկեձույլ հրեշտակներ կամ քերովբեներ։ Աստված Մովսեսին մեկ անգամ ևս իր 10 պատվիրանների փորագրությամբ երկու տափակ քարեր էր տվել, քանի որ այն առաջինները կոտրվել էին։ Այդ նոր տափակ քարերը պահվում էին ուխտի տապանակի մեջ։ Դրա ներսում դրված էր նաև մանանայով լի մի սափոր։ Հիշո՞ւմ ես, թե ինչ է մանանան։

Մովսեսի եղբայր Ահարոնը Եհովայի կողմից ընտրվում է որպես քահանայապետ։ Նրա առաջնորդությամբ ժողովուրդը երկրպագում է Եհովային։ Ահարոնի որդիները նույնպես քահանաներ են։

Իսկ հիմա եկ դիտենք վրանի մյուս՝ ավելի մեծ սենյակին։ Այն կրկնակի անգամ մեծ է փոքր սենյակից։ Տեսնո՞ւմ ես այնտեղ դրված մի փոքրիկ սնդուկ կամ արկղ, որից ծուխ է բարձրանում։ Դա մի սեղան է, որի վրա քահանաները այրում են խունկ կոչվող անուշահոտ նյութը։ Այնտեղ է գտնվում նաև յոթը ճրագներով աշտանակը։ Սենյակի երրորդ իրը սեղանն է։ Նրա վրա պահվում են 12 հացի բոքոններ։

Խորանից դուրս՝ բակում, կա ջրով լի մի մեծ տաշտ կամ ավազան։ Քահանաներն այն օգտագործում են լվացվելու համար։ Կա նաև մի մեծ զոհասեղան։ Սրա վրա մորթված կենդանիներ են այրվում որպես զոհ Եհովային։ Իսրայելացիները խորանը տեղադրում են ճամբարի ուղիղ կենտրոնում, իսկ իրենք հաստատվում են նրա շուրջը՝ բնակելի վրաններում։

Ելից 25։8-40; 26։1-37; 27։1-8; 28։1; 30։1-10, 17-21; 34։1, 2; Եբրայեցիս 9։1-5։



Հարցեր

  • Ինչպե՞ս է կոչվում նկարում պատկերված շինությունը, և այն ինչի՞ համար է նախատեսված։
  • Եհովան ինչո՞ւ պատվիրեց Մովսեսին այդ վրանն այնպես կառուցել, որ քանդելիս այն հեշտությամբ մասերի բաժանվեր։
  • Ի՞նչ արկղ է դրված խորանի վերջնամասի փոքրիկ սենյակում, և ի՞նչ կա այդ արկղի մեջ։
  • Եհովան ո՞ւմ է ընտրում որպես քահանայապետ, և քահանայապետը ի՞նչ գործ է անում։
  • Ի՞նչ երեք իրեր են դրված վրանի ավելի մեծ սենյակում։
  • Խորանի բակում ի՞նչ երկու իրեր կան, և դրանք ի՞նչ նպատակով են օգտագործվում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 25։8-40; 26։1-37; 27։1-8; 28։1 համարները։

    «Վկայութեան տապանակի վերայ եղած երկու» քերովբեները ի՞նչ էին ցույց տալիս (Ելից 25։20, 22; Թուոց 7։89; Դ Թագ 19։15)։

  • Կարդա՛ Ելից 30։1-10, 17-21; 34։1, 2; Եբրայեցիս. 9։1-5 համարները։

    Ինչո՞ւ Եհովան ցույց տվեց, որ խորանում ծառայող քահանաները պետք է ֆիզիկապես մաքուր լինեն, և դա ինչպե՞ս է վերաբերում մեզ այսօր (Ելից 30։18-21; 40։30, 31; Եբր. 10։22)։

    Պողոս առաքյալն ինչպե՞ս է ցույց տալիս, որ խորանը և Օրենքի ուխտը արդեն կորցրել էին իրենց ուժը այն ժամանակ, երբ նա գրում էր եբրայեցի քրիստոնյաներին ուղղված իր նամակը (Եբր. 9։1, 9; 10։1)։