Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 28: Թե ինչպես փրկվեց մանուկ Մովսեսը

Պատմություն 28: Թե ինչպես փրկվեց մանուկ Մովսեսը

Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է լալիս այս երիտասարդ կնոջ ձեռքը բռնած մանուկը։ Դա Մովսեսն է։ Իսկ գիտե՞ս, թե ով է այդ գեղեցիկ կինը։ Նա արքայադուստրն է՝ Եգիպտոսի փարավոնի աղջիկը։

Փարավոնի աղջիկը գտնում է Մովսեսին

Մովսեսի ծնվելուց հետո մայրը երեք ամիս թաքցրել էր իր փոքրիկին, որպեսզի եգիպտացիները չսպանեին նրան։ Ու քանի որ Մովսեսին ամեն րոպե կարող էին գտնել, ահա թե մայրն ինչ արեց նրան փրկելու համար։

Նա մի զամբյուղ վերցրեց ու այնպես ամրացրեց, որ ջուրը չներթափանցի նրա մեջ։ Ապա Մովսեսին տեղավորեց այնտեղ ու զամբյուղը դրեց Նեղոս գետի երկայնքով աճող բարձր խոտերի մեջ։ Իսկ Մովսեսի քրոջը՝ Մարիամին, պատվիրեց կանգնել այդ տեղից քիչ հեռու ու հետևել, թե ինչ է հետո լինելու։

Քիչ անց փարավոնի աղջիկն իջավ Նեղոս գետը լողանալու։ Խոտերի մեջ նա հանկարծ մի զամբյուղ նկատեց։ Անմիջապես կանչեց իր աղախիններից մեկին ու պատվիրեց. «Գնա՛ ու բե՛ր այն զամբյուղը»։ Երբ աղախինը բերեց զամբյուղը, արքայադուստրը բաց արեց այն և ի՜նչ. մի շատ գեղեցիկ երեխա տեսավ։ Փոքրիկ Մովսեսը լաց էր լինում։ Փարավոնի աղջիկը խղճաց նրան։ Նա չէր ուզում, որ փոքրիկին սպանեին։

Այնուհետև մոտ եկավ Մարիամը։ Տեսնո՞ւմ ես նրան նկարում։ Մարիամն ասաց փարավոնի աղջկան. «Կուզե՞ս կանչեմ մի իսրայելացի կնոջ, որպեսզի կերակրի փոքրիկին»։

— Այո՛, կանչի՛ր, խնդրում եմ,— պատասխանեց արքայադուստրը։

Մարիամն արագ վազեց իր մոր մոտ և փոխանցեց փարավոնի աղջկա խնդրանքը։ Երբ Մովսեսի մայրը եկավ, արքայադուստրն ասաց նրան. «Վերցրո՛ւ այս նորածնին ու կերակրիր, և ես քեզ կվարձատրեմ»։

Այսպիսով՝ Մովսեսի մայրը սկսեց խնամել իր հարազատ զավակին։ Հետագայում, երբ Մովսեսն արդեն բավականին մեծացել էր, նրա մայրը Մովսեսին բերեց փարավոնի աղջկա մոտ, և արքայադուստրը որդեգրեց նրան։ Ահա թե ինչպես պատահեց, որ Մովսեսը մեծացավ փարավոնի պալատում։

Ելից 2։1-10։



Հարցեր

  • Նկարում պատկերված մանուկն ո՞վ է, և ո՞ւմ մատն է նա բռնել։
  • Մովսեսի մայրն ի՞նչ արեց նրան մահից փրկելու համար։
  • Ո՞վ է նկարում պատկերված փոքրիկ աղջիկը, ու նա ի՞նչ է անում։
  • Երբ փարավոնի աղջիկը գտավ մանկանը, Մարիամը ի՞նչ առաջարկեց։
  • Արքայադուստրը ի՞նչ ասաց Մովսեսի մորը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 2։1-10 համարները։

    Մովսեսի մայրը նրան մանուկ հասակում դաստիարակելու և ուսուցանելու ի՞նչ հնարավորություն ուներ, և սա ի՞նչ օրինակ է ծնողների համար այսօր (Ելից 2։9, 10; Բ Օրին. 6։6-9; Առակ. 22։6; Եփես. 6։4; Բ Տիմոթ. 3։15)։

Իմացիր ավելին

Մովսեսը մեծանում է Եգիպտոսում

Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի կյանքից Եգիպտոսում։ Բեռնիր այս առաջադրանքները և քննարկիր ընտանիքով։