Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 27: Եգիպտոսի չար թագավորը

Պատմություն 27: Եգիպտոսի չար թագավորը

Տե՛ս, թե նկարում պատկերված մարդիկ ինչպես են բռնությամբ աշխատեցնում մյուսներին։ Ահա այս մարդը մտրակով հարվածում է գործավորներից մեկին։ Այս գործավորները Հակոբի ընտանիքից են. նրանք իսրայելացիներ են կոչվում։ Իսկ նրանց վրա բռնացող մարդիկ եգիպտացիներն են։ Իսրայելացիները դարձել են եգիպտացիների ստրուկները։ Իսկ դա ինչպե՞ս պատահեց։

Եգիպտացիները ճնշում են իսրայելացիներին

Երկար տարիներ Հակոբի բազմանդամ ընտանիքը խաղաղ ապրում էր Եգիպտոսում։ Հովսեփը, որը փարավոնից հետո երկրորդ իշխանն էր այդ երկրում, հոգ էր տանում նրանց մասին։ Բայց նա մահացավ, և Եգիպտոսի թագավոր դարձավ մի նոր փարավոն, որը չէր սիրում իսրայելացիներին։

Ուստի այս չար փարավոնը իսրայելացիներին ստրուկներ դարձրեց և նրանց վրա կառավարիչներ նշանակեց ստոր ու դաժան մարդկանց։ Այդ մարդիկ ստիպում էին իսրայելացիներին ծանր աշխատել և փարավոնի համար քաղաքներ կառուցել։ Բայց իսրայելացիների թիվը գնալով աճում էր։ Որոշ ժամանակ անց եգիպտացիները սկսեցին վախենալ, թե իսրայելացիները թվով կշատանան ու իրենցից ուժեղ կլինեն։

Եգիպտացիները ճնշում են իսրայելացիներին

Գիտե՞ս, թե փարավոնն ինչ արեց։ Նա այն կանանց, որոնք օգնում էին իսրայելացի մայրերին ծննդաբերելիս, պատվիրեց. «Ծնվածների մեջ բոլոր տղա-երեխաներին սպանե՛ք»։ Բայց նրանք բարի էին և չէին ուզում սպանել նորածիններին։

Այդ պատճառով էլ փարավոնը մեկ ուրիշ պատվեր տվեց՝ այս անգամ արդեն իր ժողովրդին. «Վերցրե՛ք իսրայելացի տղա-երեխաներին ու սպանե՛ք նրանց։ Կենդանի թողեք միայն աղջիկ-երեխաներին»։ Ինչ սարսափելի հրաման էր, այնպես չէ՞։ Ե՛կ տեսնենք, թե ինչպես պատահեց, որ տղա-նորածիններից մեկը փրկվեց։

Ելից 1։6-22։



Հարցեր

  • Ո՞վ է մտրակը ձեռքին կանգնած այս մարդը, որ պատկերված է նկարում, և ո՞ւմ է նա հարվածում։
  • Հովսեփի մահից հետո իսրայելացիներին ի՞նչ պատահեց։
  • Ինչո՞ւ եգիպտացիները սկսեցին վախենալ իսրայելացիներից։
  • Փարավոնը ի՞նչ պատվեր տվեց այն կանանց, ովքեր օգնում էին իսրայելացի մայրերին ծննդաբերել

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 1։6-22 համարները։

    Եհովան ինչպե՞ս սկսեց իրականացնել Աբրահամին տված իր խոստումը (Ելից 1։7; Ծննդ. 12։2; Գործք 7։17)։

    Եբրայեցի մանկաբարձուհիները ինչպե՞ս հարգանք դրսևորեցին կյանքի սրբության հանդեպ (Ելից 1։17; Ծննդ. 9։6)։

    Մանկաբարձուհիներն ինչպե՞ս վարձատրվեցին Եհովայի հանդեպ իրենց հավատարմության համար (Ելից 1։20, 21; Առակ. 19։17)։

    Սատանան ինչպե՞ս փորձեց խափանել Եհովայի նպատակը, որ կապված էր Աբրահամին խոստացված Սերնդի հետ (Ելից 1։22; Մատթ. 2։16)։