Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 21: Հովսեփի եղբայրները ատում են նրան

Պատմություն 21: Հովսեփի եղբայրները ատում են նրան

Հապա նայի՛ր տխուր ու հուսահատ այս տղային։ Դա Հովսեփն է։ Նրան իր եղբայրները քիչ առաջ վաճառեցին Եգիպտոս գնացող այս մարդկանց։ Հովսեփին այնտեղ ստրուկ են դարձնելու։ Բայց ինչո՞ւ հանկարծ նրա արյունակից եղբայրները նման չար քայլի դիմեցին. որովհետև նրանք նախանձում էին Հովսեփին։

Եղբայրները վաճառում են Հովսեփին

Նրանց հայր Հակոբը Հովսեփին շատ-շատ էր սիրում։ Որպես այդ սիրո արտահայտություն՝ նա մի գեղեցիկ, երկար վերնազգեստ էր նվիրել նրան։ Տեսնելով, թե Հակոբը որքան շատ է սիրում Հովսեփին՝ նրա 10 ավագ եղբայրները նախանձով ու ատելությամբ լցվեցին իրենց եղբոր հանդեպ։ Բայց կար մեկ ուրիշ պատճառ ևս, որի համար նրանք ատում էին նրան։

Հովսեփը երկու երազ էր տեսել։ Այդ երկու երազներում էլ նրա եղբայրները խոնարհվում էին իր առջև։ Երբ Հովսեփը եղբայրներին պատմեց դրանք, նրանց ատելությունն իր հանդեպ ավելի աճեց։

Մի օր, երբ ավագ եղբայրներն արածեցնում էին իրենց հոր ոչխարները, Հակոբն ուղարկում է Հովսեփին՝ տեղեկանալու նրանց վիճակի մասին։ Տեսնելով դեպի իրենց եկող Հովսեփին՝ եղբայրներից մի քանիսն ասում են. «Եկեք սպանենք նրան»։ Բայց անդրանիկ եղբայրը՝ Ռուբենը, հակառակվում է. «Այդպիսի բան մի՛ արեք»։ Դրա փոխարեն նրանք բռնում են Հովսեփին ու գցում մի դատարկ ջրափոսի մեջ։ Հետո նստում են խորհրդակցելու, թե ինչպես վարվեն նրա հետ։

Հենց այդ պահին ինչ-որ իսմայելացիներ են անցնում այդտեղով։ Հուդան եղբայրներին առաջարկում է. «Եկե՛ք վաճառենք նրան իսմայելացիներին»։ Եվ նրանք այդպես էլ անում են. ընդամենը 20 կտոր արծաթով վաճառում են Հովսեփին։ Ինչպիսի՜ ստոր ու դաժան արարք։

Հիմա ի՞նչ պատասխան պիտի տան եղբայրներն իրենց հորը։ Նրանք մի այծ են մորթում ու Հովսեփի գեղեցիկ վերնազգեստը թաթախում այծի արյան մեջ։ Ապա այն տանում են տուն ու, ցույց տալով իրենց հորը, ասում. «Մենք սա գտանք։ Նայի՛ր, մի՞թե սա Հովսեփի վերնազգեստը չէ»։

Հակոբն իսկույն ճանաչում է իր որդու հագուստը։ Նա լացակումած գոչում է. «Ա՜խ, երևի վայրի գազան է սպանել Հովսեփին»։ Որդիների ուզածն էլ հենց դա է։ Հակոբի տխրությանը չափ ու սահման չկա։ Օրեր շարունակ նա սուգ է անում։ Սակայն իրականում Հովսեփը չի մահացել։ Ե՛կ տեսնենք, թե ինչ է պատահում նրան, երբ տանում են Եգիպտոս։

Ծննդոց 37։1-35։



Հարցեր

  • Հովսեփի եղբայրները ինչո՞ւ էին նախանձում նրան, և նրանք ի՞նչ արեցին։
  • Հովսեփի եղբայրները ի՞նչ են ուզում անել նրան, բայց Ռուբենն ի՞նչ է ասում։
  • Ի՞նչ է պատահում, երբ իսմայելացի վաճառականները անցնում են ճանապարհով։
  • Հովսեփի եղբայրները ի՞նչ են անում, որպեսզի հավատացնեն իրենց հորը, թե Հովսեփը սպանվել է։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 37։1-35 համարները։

    Քրիստոնյաները ինչպե՞ս կարող են հետևել Հովսեփի օրինակին՝ ժողովի անդամների սխալ արարքների մասին տեղյակ պահելով երեցներին (Ծննդ. 37։2; Ղեւտ. 5։1; Ա Կորնթ. 1։11)։

    Ի՞նչը մղեց Հովսեփի եղբայրներին դավաճանաբար վերաբերվելու նրա հետ (Ծննդ. 37։11, 18; Առակ. 27։4; Յակ. 3։14-16)։

    Հակոբի ո՞ր արարքն էր բնական, երբ վշտի մեջ էր (Ծննդ. 37։35)։

Իմացիր ավելին

Հովսեփը ստրկության է վաճառվում

Բեռնիր ու տպիր ներկելու այս էջը և գտիր, թե որ երկու բաները չեն համապատասխանում աստվածաշնչյան պատմությանը։

Հովսեփը Եգիպտոսի երկրում

Ինչպե՞ս կարող ես ուրախացնել Աստծուն, նույնիսկ երբ ոչ ոք քեզ չի տեսնում։ Կարդա աստվածաշնչյան այս պատմությունը և սովորիր Հովսեփի օրինակից։