Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 20: Դինային դժբախտություն է պատահում

Պատմություն 20: Դինային դժբախտություն է պատահում

Գիտե՞ս, թե Դինան ում մոտ է հյուր գալիս. Քանանում ապրող աղջիկների։ Արդյոք դա չի՞ տխրեցնի նրա հայր Հակոբին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար փորձիր հիշել, թե Աբրահամն ու Իսահակը ի՛նչ կարծիքի էին քանանացի կանանց մասին։

Դինան այցելում է քանանացի աղջիկներին

Աբրահամն ուզո՞ւմ էր, որ իր որդի Իսահակը ամուսնանար Քանանի աղջիկներից որևէ մեկի հետ. ո՛չ։ Իսկ Իսահակն ու Ռեբեկան արդյոք կո՞ղմ էին, որ իրենց որդի Հակոբը կին ընտրեր քանանացի աղջիկներից. դարձյալ ո՛չ։ Իսկ ինչո՛ւ, գիտե՞ս։

Պատճառն այն էր, որ Քանանի ժողովուրդը պաշտում էր կեղծ աստվածների։ Նրանք այնպիսի մարդիկ չէին, որ կարողանային դառնալ լավ ամուսին, լավ կին, կամ էլ մտերիմ ընկեր։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Հակոբին դուր չէր գա իր դստեր մտերմությունը քանանացի աղջիկների հետ։

Ինչ խոսք, Դինան փորձանքի մեջ ընկավ։ Տեսնո՞ւմ ես նկարում պատկերված քանանացի տղամարդուն, որը նայում է Դինային։ Նրա անունը Սյուքեմ է։ Մի օր, երբ Դինան այցելեց իր ընկերուհիներին, Սյուքեմը բռնեց նրան ու ստիպեց պառկել իր հետ։ Դա շատ սխալ էր, քանի որ կինն ու տղամարդը միայն ամուսնացած լինելու դեպքում իրավունք ունեն պառկել միասին։ Սյուքեմի կատարած արարքը բազում դժբախտությունների դուռ բաց արեց։

Երբ Դինայի եղբայրները տեղեկացան պատահածի մասին, խիստ զայրացան։ Նրանցից երկուսը՝ Շմավոնն ու Ղևին, այնքան բարկացան, որ վերցրին իրենց սրերը, անսպասելիորեն մտան քաղաք ու սպանեցին այդ քաղաքի բնակիչներին։ Նրանց միացան նաև իրենց եղբայրները և միասին սպանեցին Սյուքեմին ու մնացած բոլոր տղամարդկանց։ Հակոբին շատ բարկացրեց իր որդիների դաժան արարքը։

Այս դժբախտություններն ինչի՞ց սկիզբ առան. ամեն ինչ սկսվեց նրանից, որ Դինան մտերմացավ այն մարդկանց հետ, ովքեր չէին հնազանդվում Եհովայի օրենքներին։ Մենք չենք ուզենա նման ընկերներ ունենալ, այնպես չէ՞։

Ծննդոց 34։1-31։



Հարցեր

  • Ինչո՞ւ Աբրահամն ու Իսահակը չէին ցանկանում, որ իրենց երեխաները ամուսնանային Քանանի երկրի բնակիչների հետ։
  • Հակոբը արդյոք հավանություն տալի՞ս էր այն բանին, որ իր դուստրը ընկերություն էր անում քանանացի աղջիկների հետ։
  • Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որը նայում է Դինային, և ի՞նչ վատ արարք նա գործեց։
  • Դինայի եղբայրները՝ Շմավոնն ու Ղևին, ի՞նչ արեցին, երբ լսեցին պատահածի մասին։
  • Հակոբը հավանություն տվե՞ց Շմավոնի ու Ղևիի արարքին։
  • Այդ ընտանեկան դժբախտությունները ինչի՞ց սկսվեցին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 34։1-31 համարները։

    Դինան միայն մե՞կ անգամ է գնացել քանանացի աղջիկների մոտ՝ նրանց հետ շփվելու նպատակով։ Բացատրի՛ր (Ծննդ. 34։1, ՆԱ)։

    Ինչո՞ւ Դինան ևս պատասխանատու էր իր կուսությունը կորցնելու համար (Գաղ. 6։7)։

    Այսօր երիտասարդները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ լրջորեն են վերաբերվում Դինայի նախազգուշական օրինակին (Առակ. 13։20; Ա Կորնթ. 15։33; Ա Յովհ. 5։19)։