Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 15: Ղովտի կինը ետ նայեց

Պատմություն 15: Ղովտի կինը ետ նայեց

Ղովտն իր ընտանիքով Աբրահամի հետ միասին ապրում էր Քանանի երկրում։ Մի օր Աբրահամն ասաց Ղովտին. «Մեր բոլոր կենդանիների համար այս երկրի տարածքներն արդեն չեն բավականացնում։ Խնդրում եմ, արի բաժանվենք։ Դու կարող ես գնալ քո ցանկացած ուղղությամբ, իսկ ես կգնամ դեպի քո ընտրածի հակառակ կողմը»։

Ղովտը շրջակա տարածքները զննելուց հետո տեսավ մի գեղեցիկ վայր, որտեղ թե՛ ջուր և թե՛ առատ խոտ կար իր կենդանիների համար։ Դա Հորդանանի հովիտն էր։ Այսպիսով՝ Ղովտն իր ընտանիքի ու կենդանիների հետ միասին տեղափոխվեց այնտեղ։ Շուտով նրանք վերջնականապես հաստատվեցին Սոդոմ քաղաքում։

Սոդոմում բնակվում էին շատ չար մարդիկ։ Դա վշտացնում էր Ղովտին, քանի որ նա բարի մարդ էր։ Աստծուն նույնպես տխրեցնում էր այդ ամենը։ Ի վերջո, Աստված երկու հրեշտակ ուղարկեց Ղովտի մոտ՝ զգուշացնելու այն մասին, որ ինքը պատրաստվում է ոչնչացնել Սոդոմ ու նրա մոտակա Գոմոր քաղաքները՝ բնակիչների չարության պատճառով։

Հրեշտակները Ղովտին ասացին. «Շտապի՛ր, վերցրու կնոջդ և երկու աղջիկներիդ ու դո՛ւրս արի այստեղից»։ Տեսնելով, որ Ղովտն ու իր ընտանիքի անդամները դանդաղեցնում են իրենց ընթացքը՝ հրեշտակները նրանց ձեռքից բռնած դուրս հանեցին քաղաքից։ Այնուհետև հրեշտակներից մեկն ասաց. «Փախե՛ք այստեղից, որպեսզի փրկեք ձեր կյանքը։ Ետ չնայե՛ք։ Վազե՛ք դեպի բլուրները, որպեսզի չմեռնեք»։

Ղովտն ու իր աղջիկները հնազանդվեցին և փախան Սոդոմից հեռու։ Նրանք ոչ մի անգամ կանգ չառան ու ետ չնայեցին։ Բայց Ղովտի կինը անհնազանդ գտնվեց։ Երբ նրանք արդեն որոշ չափով հեռացել էին Սոդոմ քաղաքից, նա մի պահ կանգ առավ ու ետ նայեց։ Ահա Ղովտի կինը, որն աղե արձան է դարձել։ Տեսնո՞ւմ ես նրան նկարում։

Մենք կարող ենք լավ դասեր քաղել այս պատմությունից։ Այն մեզ ցույց է տալիս, որ Աստված փրկում է իրեն հնազանդվողներին, մինչդեռ անհնազանդները կարող են կորցնել իրենց կյանքը։

Ծննդոց 13։5-13; 18։20-33; 19։1-29; Ղուկաս 17։28-32; Բ Պետրոս 2։6-8։

Ղովտը փախչում է Սոդոմից


Հարցեր

  • Ինչո՞ւ Աբրահամն ու Ղովտը բաժանվեցին։
  • Ինչո՞ւ Ղովտը նախընտրեց ապրել Սոդոմում։
  • Սոդոմում բնակվող մարդիկ ինչպիսի՞ն էին։
  • Երկու հրեշտակներ ինչի՞ մասին նախազգուշացրին Ղովտին։
  • Ինչո՞ւ Ղովտի կինը աղե արձան դարձավ։
  • Ի՞նչ դաս կարող ենք սովորել Ղովտի կնոջ հետ պատահած դեպքից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 13։5-13 համարները։

    Տարաձայնությունները լուծելու առնչությամբ ի՞նչ դաս կարող ենք սովորել Աբրահամից (Ծննդ. 13։8, 9; Հռովմ. 12։10; Փիլիպ. 2։3, 4)։

  • Կարդա՛ Ծննդոց 18։20-33 համարները։

    Եհովայի վերաբերմունքը Աբրահամի հանդեպ ինչպե՞ս է մեզ վստահեցնում, որ Եհովան ու Հիսուսը արդարությամբ են դատելու (Ծննդ. 18։25, 26; Մատթ. 25։31-33)։

  • Կարդա՛ Ծննդոց 19։1-29 համարները։

    Աստվածաշնչյան այս արձանագրությունը ինչպե՞ս է ցույց տալիս Աստծու տեսակետը համասեռամոլության մասին (Ծննդ. 19։5, 13; Ղեւտ. 20։13)։

    Ի՞նչ տարբերություն ենք տեսնում Աստծու առաջնորդության հանդեպ Ղովտի արձագանքի և Աբրահամի արձագանքի միջև և ի՞նչ կարող ենք սովորել դրանից (Ծննդ. 19։15, 16, 19, 20; 22։3)։

  • Կարդա՛ Ղուկաս 17։28-32 համարները։

    Ինչպիսի՞ն էր Ղովտի կնոջ սրտի տրամադրվածությունը նյութական բաների հանդեպ, և դա ինչի՞ մասին է նախազգուշացնում մեզ (Ղուկ. 12։15; 17։31, 32; Մատթ. 6։19-21, 25)։

  • Կարդա՛ Բ Պետրոս 2։6-8 համարները։

    Ղովտի նման՝ մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ շրջապատող անաստված աշխարհին (Եզեկ. 9։4; Ա Յովհ. 2։15-17)։

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Ղովտի կինը դառնում է աղի արձան

Կարդա աստվածաշնչյան արձանագրությունը, հետո միացրու կետերը։ Ի՞նչ կարող ես սովորել Ղովտի կնոջից։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղովտն ու իր ընտանիքը. պատկերազարդ պատմություն

Բեռնիր այս առաջադրանքը և տես, թե ինչ կարող ես սովորել Ղովտից ու նրա ընտանիքից։