Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 13: Աբրահամը՝ Աստծու բարեկամ

Պատմություն 13: Աբրահամը՝ Աստծու բարեկամ

Ջրհեղեղից հետո մարդիկ սկսեցին ապրել տարբեր վայրերում, որոնցից մեկը կոչվում էր Ուր։ Շուտով այն դարձավ նշանավոր քաղաք՝ իր գեղեցիկ տներով։ Բայց Ուրի բնակիչները կեղծ աստվածների էին պաշտում։ Նույնպիսի իրավիճակ էր տիրում նաև Բաբելոն քաղաքում։ Ուր և Բաբելոն քաղաքներում բնակվող մարդիկ բոլորովին նման չէին Նոյին ու նրա որդուն՝ Սեմին, որոնք շարունակում էին ծառայել Եհովային։

Ջրհեղեղից 350 տարի անց մահացավ հավատարիմ Նոյը։ Ընդամենը երկու տարի հետո ծնվեց այս նկարում պատկերված մարդը, որը հատուկ համակրանքի արժանացավ Աստծու կողմից։ Նրա անունը Աբրահամ էր, և նա իր ընտանիքով ապրում էր Ուր քաղաքում։

Աբրահամը նայում է աստղերին

Մի օր Եհովան պատվիրեց Աբրահամին. «Դու և քո հարազատները դո՛ւրս եկեք Ուրից ու գնացե՛ք այն երկիրը, որը ես ձեզ ցույց կտամ»։ Հնազանդվե՞ց արդյոք Աբրահամը՝ թողնելով այդ քաղաքի հարմարավետ կյանքը։ Այո՛։ Եվ հենց այն փաստը, որ Աբրահամը միշտ լսում էր Աստծուն, պատճառ հանդիսացավ, որ նա կոչվի Աստծու բարեկամ։

Երբ Աբրահամը պատրաստվում էր թողնել Ուր քաղաքը, նրան միացան նաև հարազատներից մի քանիսը, այդ թվում հայրը՝ Թարան և Աբրահամի եղբորորդի Ղովտը։ Ինչ խոսք, նրանց հետ էր նաև Աբրահամի կինը՝ Սառան։ Անցավ որոշ ժամանակ, և նրանք հասան Խառան անունը կրող մի երկիր, որտեղ էլ Թարան մահացավ։ Նրանք արդեն գտնվում էին Ուր քաղաքից շատ հեռու։

Որոշ ժամանակ անց Աբրահամն ու իր ընտանիքի անդամները թողեցին Խառանը ու գնացին Քանանի երկիր։ Այնտեղ Եհովան ասաց. «Սա է այն երկիրը, որը տալու եմ քո զավակներին»։ Աբրահամը մնաց Քանանում և ապրում էր վրաններում։

Քանի որ Աստված օգնում էր Աբրահամին, ուստի նա շուտով ոչխարների և այլ կենդանիների մի մեծ հոտի, ինչպես նաև հարյուրավոր ծառաների տեր դարձավ։ Սակայն ինքն ու Սառան զավակներ չունեին։

Աբրահամն արդեն 99 տարեկան էր, երբ Եհովան նրան ասաց. «Ես խոստանում եմ, որ դու շատ ազգերի հայր կդառնաս»։ Բայց ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ. չէ՞ որ զավակներ ունենալու համար Աբրահամն ու Սառան բավականին ծեր էին։

Ծննդոց 11։27-32; 12։1-7; 17։1-8, 15-17; 18։9-19։



Հարցեր

  • Ինչպիսի՞ մարդիկ էին ապրում Ուր քաղաքում։
  • Ո՞վ է նկարում պատկերված մարդը, ե՞րբ է նա ծնվել ու որտե՞ղ է ապրել։
  • Աստված Աբրահամին ի՞նչ պատվիրեց։
  • Ինչո՞ւ Աբրահամը Աստծու բարեկամ կոչվեց։
  • Երբ Աբրահամը հեռանում էր Ուր քաղաքից, ովքե՞ր միացան նրան։
  • Աստված ի՞նչ ասաց Աբրահամին, երբ նա հասավ Քանանի երկիր։
  • Երբ Աբրահամը 99 տարեկան էր, Աստված ի՞նչ խոստացավ նրան։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 11։27-32 համարները։

    Ի՞նչ կապ կար Աբրահամի ու Ղովտի միջև (Ծննդ. 11։27)։

    Թեև համարվում է, որ Թարան տեղափոխեց իր ընտանիքին Քանան, որտեղի՞ց գիտենք, որ իրականում Աբրահամն էր նախաձեռնել այդ տեղափոխությունը, և ինչո՞ւ նա արեց դա (Ծննդ. 11։31; Գործք 7։2-4)։

  • Կարդա՛ Ծննդոց 12։1-7 համարները։

    Աբրահամի՝ Քանանի երկիր հասնելուց հետո Եհովան աբրահամական ուխտը որքա՞ն ընդարձակեց (Ծննդ. 12։7)։

  • Կարդա՛ Ծննդոց 17։1-8, 15-17 համարները։

    Աբրամի անվան մեջ ի՞նչ փոփոխություն կատարվեց, երբ նա 99 տարեկան էր, և ինչո՞ւ (Ծննդ. 17։5)։

    Աստված Սառային ի՞նչ ապագա օրհնություններ խոստացավ (Ծննդ. 17։15, 16)։

  • Կարդա՛ Ծննդոց 18։9-19 համարները։

    Ըստ Ծննդոց 18։19 համարի՝ հայրերի առջև ի՞նչ պատասխանատվություն է դրված (Բ Օրին. 6։6, 7; Եփես. 6։4)։

    Սառայի հետ պատահած ո՞ր դեպքն է ցույց տալիս, որ մենք ոչինչ չենք կարող թաքցնել Եհովայից (Ծննդ. 18։12, 15; Սաղ. 44։21)։

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամից

Ի՞նչ բարի գործեր արեց Աբրահամաը ուրիշների համար։ Պատասխանն իմանալու համար բեռնիր այս առաջադրանք-նկարը և կարդա աստվածաշնչյան պատմությունը։