Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 11: Առաջին ծիածանը

Պատմություն 11: Առաջին ծիածանը

Գիտե՞ս արդյոք, թե առաջին հերթին ինչ արեց Նոյը, երբ իր ընտանիքի անդամների հետ դուրս եկավ տապանից։ Նա զոհաբերություն կամ ընծա մատուցեց Աստծուն։ Նայի՛ր ներքևում պատկերված նկարին և դու կտեսնես նրան այդ բանն անելիս։ Կենդանիներից զոհ մատուցելով՝ Նոյը շնորհակալություն էր հայտնում Աստծուն իր ընտանիքը մեծ ջրհեղեղից փրկելու համար։

Տապանն ու ծիածանը

Ի՞նչ ես կարծում, Եհովային հաճելի՞ էր այդ զոհը. իհարկե։ Ուստի, նա խոստացավ Նոյին, որ երբեք այլևս աշխարհը ջրհեղեղով չի կործանելու։

Շուտով երկիրը բոլորովին ցամաքեց, և Նոյն իր ընտանիքի հետ միասին տապանից դուրս սկսեց ապրել մի նոր կյանքով։ Աստված օրհնեց նրանց և ասաց. «Շատ զավակնե՛ր ունեցեք։ Բազմացե՛ք ու լցրե՛ք երկիրը»։

Բայց հետագայում, լսելով մեծ ջրհեղեղի մասին, մարդիկ կարող էին վախենալ, որ նման բան միգուցե դարձյալ պատահի։ Այդ պատճառով Աստված նշան տվեց՝ որպես հիշեցում իր տված այն խոստումի, թե երկիրն այլևս չի կործանելու ջրհեղեղով։ Գիտե՞ս արդյոք, թե ի՞նչ նշան էր դա. ծիածան։

Նոյն ու իր ընտանիքը

Սովորաբար, երբ անձրևից հետո շողում է արևը, երկնքում հաճախ ենք ծիածան տեսնում։ Ծիածանը բազմապիսի և գեղեցիկ գույներ ունի։ Երբևէ ծիածան տեսե՞լ ես։ Տեսնո՞ւմ ես այն նկարի մեջ։

Ահա թե ինչ ասաց Աստված. «Ես խոստանում եմ, որ երբեք այլևս ջրհեղեղով չեմ կործանի մարդկանց ու կենդանիներին։ Ես ծիածան եմ դնում ամպերի մեջ։ Եվ ամեն անգամ, երբ տեսնեմ այն, կմտաբերեմ իմ խոստումը»։

Հետևաբար, եթե դու էլ ծիածան տեսնես, ինչի՞ մասին այն քեզ կհիշեցնի։ Այո՛, Աստծու այն խոստման մասին, որ նա այլևս չի ոչնչացնելու աշխարհը ջրհեղեղով։

Ծննդոց 8։18-22; 9։9-17։



Հարցեր

  • Ինչպես պատկերված է նկարում, տապանից դուրս գալուց հետո Նոյը նախևառաջ ի՞նչ արեց։
  • Ջրհեղեղից հետո Աստված ի՞նչ պատվիրեց Նոյին ու նրա ընտանիքին։
  • Աստված ի՞նչ խոստացավ։
  • Երբ ծիածան տեսնենք, ինչի՞ մասին պետք է հիշենք։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 8։18-22 համարները։

    Այսօր մենք ինչպե՞ս կարող ենք ‘անուշ հոտ’ մատուցել Եհովային (Ծննդ. 8։21; Եբր. 13։15, 16)։

    Աստված ինչպե՞ս արտահայտվեց մարդու սրտի վիճակի մասին, հետևաբար ո՞ր հարցում զգուշություն պիտի ցուցաբերենք (Ծննդ. 8։21; Մատթ. 15։18, 19)։

  • Կարդա՛ Ծննդոց 9։9-17 համարները։

    Եհովան ի՞նչ ուխտ կապեց այն ժամանակ երկրի վրա ապրող բոլոր արարածների հետ (Ծննդ. 9։10, 11)։

    Ծիածանի ուխտը որքա՞ն ժամանակ ուժի մեջ կմնա (Ծննդ. 9։16)։

Իմացիր ավելին

Նոյը փրկվեց «ևս յոթ հոգու հետ»

Ինչպե՞ս Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին ջրհեղեղից։