Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Բաժին 2: Ջրհեղեղից մինչև Եգիպտոսից ազատագրումը

Բաժին 2: Ջրհեղեղից մինչև Եգիպտոսից ազատագրումը

Միայն ութ հոգի վերապրեցին Ջրհեղեղից, բայց ժամանակի ընթացքում մարդիկ շատացան, ու նրանց թիվը մի քանի հազարի հասավ։ Ջրհեղեղից 352 տարի անց ծնվեց Աբրահամը։ Այս բաժնում մենք կիմանանք, թե Աստված ինչպես պահեց իր խոստումը՝ Աբրահամին Իսահակ անունով մի որդի տալով, և թե ինչպես հետագայում Իսահակի երկու որդիներից Աստված ընտրեց կրտսերին՝ Հակոբին։

Հակոբը 12 որդիներից ու մի քանի դուստրերից բաղկացած բազմանդամ ընտանիքի հայր էր։ Հակոբի տասը որդիներն ատելությամբ էին լցված իրենց երիտասարդ եղբոր՝ Հովսեփի հանդեպ և որոշեցին նրան ստրկության վաճառել Եգիպտոս։ Հետագայում, Հովսեփը դարձավ Եգիպտոսի հեղինակավոր կառավարիչը։ Երբ սաստիկ սով սկսվեց, Հովսեփը փորձի ենթարկեց իր եղբայրներին իմանալու համար, թե արդյոք չէ՞ր փոխվել նրանց սրտի վիճակը։ Վերջիվերջո, Հովսեփի ընտանիքի բոլոր անդամները՝ իսրայելացիները, տեղափոխվեցին Եգիպտոս։ Սա տեղի ունեցավ Աբրահամի ծննդից 290 տարի անց։

Դրան հաջորդող 215 տարիների ընթացքում իսրայելացիներն ապրում էին Եգիպտոսում։ Հովսեփի մահից հետո նրանք գերության լծի տակ ընկան։ Անցավ որոշ ժամանակ, ծնվեց Մովսեսը, և Աստված նրա միջոցով ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսից։ Ընդհանուր առմամբ, ԵՐԿՐՈՐԴ բաժնում ընդգրկված է 857 տարվա պատմություն։

Հակոբի ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ