Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 7: Քաջ մարդը

Պատմություն 7: Քաջ մարդը
Ենովք

Երբ մարդիկ երկրի վրա շատացան, նրանցից շատերը Կայենի նման չար գործեր էին կատարում։ Բայց կար մեկը, որը նրանց նման չէր։ Նրա անունն էր Ենովք։ Ենովքը քաջ մարդ էր։ Չնայած շրջապատում բոլորը չար արարքներ էին կատարում, սակայն Ենովքը շարունակում էր Աստծուն ծառայել։

Գիտե՞ս արդյոք, թե մարդիկ այն ժամանակ ինչու էին չար գործեր կատարում։ Եկ վերհիշենք, թե ով դրդեց Ադամին ու Եվային չհնազանդվել Աստծուն և ուտել արգելված պտուղը։ Այո՛, դա այն չար հրեշտակն էր։ Աստվածաշունչը նրան կոչում է Սատանա։ Այս հրեշտակը ջանում է ազդեցություն գործադրել մարդկանց վրա, որպեսզի նրանք չարանան։

գողություն ու մարդասպանություն

Մի օր Եհովան Ենովքին մի պատգամով ուղարկում է մարդկանց մոտ, բայց նրանք չեն կամենում լսել նրան։ Ենովքի հաղորդած լուրը հետևյալն է. «Աստված օր է նշանակել չար մարդկանց վերացնելու համար»։ Մարդիկ, հավանաբար, խիստ զայրանում են՝ լսելով այդ լուրը։ Գուցե նրանք փորձում են նույնիսկ սպանել Ենովքին։ Ուստի, Ենովքից քաջություն է պահանջվում, որպեսզի մարդկանց հայտնի Աստծու անելիքի մասին։

Աստված թույլ չի տալիս, որ Ենովքը երկար ապրի այդ չար մարդկանց մեջ։ Նա ապրում է ընդամենը 365 տարի։ Ինչո՞ւ ենք ասում «ընդամենը 365 տարի». որովհետև այն օրերում մարդիկ ֆիզիկապես շատ ավելի ուժեղ էին, քան այսօր, ու ավելի երկար էին ապրում։ Պատկերացրո՛ւ, որ Ենովքի որդին՝ Մաթուսաղան, ապրել է 969 տարի։

Մարդիկ վատ բաներ են անում

Իսկ Ենովքի մահից հետո մարդիկ գնալով ավելի ու ավելի են չարանում։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «ամեն օր չար բաների մասին էին մտածում», և «երկիրը բռնությամբ էր լցվել»։

Գիտե՞ս արդյոք, թե ո՛րն էր պատճառներից մեկը, որ երկրի վրա այդքան դժվարություններ կային։ Պատճառը Սատանան էր, որը մի նոր ձև գտավ՝ մարդկանց չարության դրդելու։ Այս մասին կիմանանք հաջորդ գլխում։

Ծննդոց 5։21-24, 27; 6։5, 11-13; Եբրայեցիս 11։5; Յուդա 14, 15։



Հարցեր

  • Ինչո՞վ էր Ենովքը տարբերվում մյուսներից։
  • Ենովքի օրերում ապրող մարդիկ ինչո՞ւ էին այդքան չար գործեր անում։
  • Մարդիկ ի՞նչ չար գործեր էին անում (տե՛ս նկարը)։
  • Ենովքը ինչո՞ւ պետք է քաջ լիներ։
  • Այն ժամանակ մարդիկ որքա՞ն երկար էին ապրում, իսկ Ենովքը քանի՞ տարի ապրեց։
  • Ի՞նչ պատահեց Ենովքի մահից հետո։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 5։21-24, 27 համարները։

    Ենովքը ինչպիսի՞ փոխհարաբերություններ էր վայելում Եհովայի հետ (Ծննդ. 5։24)։

    Ըստ Աստվածաշնչի՝ ո՞վ է ամենաերկար կյանքով ապրած մարդը, ու քանի՞ տարեկան էր նա, երբ մահացավ (Ծննդ. 5։27)։

  • Կարդա՛ Ծննդոց 6։5 համարը։

    Ենովքի մահից հետո երկրի վիճակը որքա՞ն վատացավ, և սա ինչպե՞ս է համեմատվում մեր օրերի հետ (Բ Տիմոթ. 3։13)։

  • Կարդա՛ Եբրայեցիս 11։5 համարը։

    Ենովքի ո՞ր հատկությունն էր ‘հաճելի Աստծուն’, և արդյունքը ի՞նչ եղավ (Ծննդ. 5։22)։

  • Կարդա՛ Յուդա 14, 15 համարները։

    Ներկայումս քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Ենովքի քաջությունը, երբ մարդկանց նախազգուշացնում են գալիք Արմագեդոն պատերազմի մասին (Բ Տիմոթ. 4։2; Եբր. 13։6)։