Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 2: Չքնաղ պարտեզը

Պատմություն 2: Չքնաղ պարտեզը

Նայի՛ր այստեղ պատկերված նկարին։ Ի՜նչ գեղեցիկ է ամեն բան։ Նայի՛ր խոտերին ու ծառերին, ծաղիկներին ու բոլոր կենդանիներին։ Կարո՞ղ ես ցույց տալ փղերին և առյուծներին։

Կենդանիները Եդեմի պարտեզում

Այս գեղեցիկ պարտեզն ինչպե՞ս առաջ եկավ։ Եկ տեսնենք, թե Աստված ինչպես մեզ համար պատրաստեց երկիրը։

Նախ՝ Աստված երկիրը կանաչ խոտով ծածկեց, ապա ստեղծեց փոքր բույսերի, թփերի և ծառերի բոլոր տեսակները։ Սրանց շնորհիվ երկիրը գեղեցկացավ։ Բայց նրանք ուրիշ օգուտ էլ բերեցին։ Այդ ծառերից շատերի վրա համեղ պտուղներ են աճում։

Այնուհետև, Աստված ստեղծեց ծովի ձկներին ու երկնքի թռչուններին։ Նա ստեղծեց նաև շներին, կատուներին և ձիերին, մեծ ու փոքր կենդանիներին։ Քո շրջապատում ինչպիսի՞ կենդանիներ են ապրում։ Ուրախ չե՞նք, որ Աստված նման բաներ է ստեղծել մեզ համար։

Վերջապես, Աստված երկրի մի մասը վերածեց առանձնահատուկ մի բնակավայրի և այն անվանեց Եդեմի պարտեզ։ Այնտեղ ամեն բան կատարյալ էր և հիասքանչ։ Աստված կամեցավ, որ ամբողջ երկիրը դառնա իր ստեղծած այս չքնաղ պարտեզի նման։

Ապա նորից նայիր այս պարտեզի նկարին։ Կարո՞ղ ես ասել, թե ովքե՞ր են այստեղ բացակա։ Եկ տեսնենք։

Ծննդոց 1։11-25; 2։8, 9։



Հարցեր

  • Աստված ինչպե՞ս պատրաստեց երկիրը, որ այն դառնա մեր տունը։
  • Նկարագրիր, թե Աստված ինչ տեսակ կենդանիներ ստեղծեց (տե՛ս նկարը)։
  • Ինչո՞ւ էր Եդեմի պարտեզը առանձնահատուկ։
  • Աստված ուզում էր, որ ամբողջ երկիրը ի՞նչ դառնա։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 1։11-25 համարները։

    Աստված ի՞նչը ստեղծեց արարչագործության երրորդ օրը (Ծննդ. 1։12)։

    Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործության չորրորդ օրը (Ծննդ. 1։16)։

    Աստված ինչպիսի՞ կենդանիներ ստեղծեց հինգերորդ և վեցերորդ օրերին (Ծննդ. 1։20, 21, 25)։

  • Կարդա՛ Ծննդոց 2։8, 9 համարները։

    Աստված ի՞նչ երկու հատուկ ծառեր տեղադրեց պարտեզում, և ի՞նչ էին դրանք խորհրդանշում։