Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Բաժին 1: Ստեղծագործությունից մինչև ջրհեղեղ

Բաժին 1: Ստեղծագործությունից մինչև ջրհեղեղ

Ինչպե՞ս են առաջացել երկինքն ու երկիրը։ Իսկ արև՞ը, լուսինն ու աստղե՞րը, ինչպես նաև երկրի վրա գոյություն ունեցող շատ բանե՞ր։ Աստվածաշունչը ճշգրիտ պատասխան է տալիս այս հարցերին՝ հայտնելով, որ Աստված է ստեղծել դրանք։ Այդ իսկ պատճառով մեր գիրքը սկսվում է ստեղծագործության մասին Աստվածաշնչի պատմություններով։

Մենք կիմանանք, որ Աստծու առաջին ստեղծագործություններն իր նման ոգեղեն արարածներ էին։ Դրանք հրեշտակներն էին։ Իսկ երկիրը ստեղծված էր մեզ՝ մարդկանց համար։ Հետևաբար, Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային, և նրանց բնակեցրեց մի գեղեցիկ պարտեզում։ Սակայն նրանք անհնազանդ եղան Աստծուն ու կորցրին իրենց ապրելու իրավունքը։

Ադամի ստեղծվելուց մինչև համաշխարհային Ջրհեղեղն ընկած ժամանակաշրջանը տևել է 1656 տարի։ Այդ ժամանակահատվածում բազում չար արարածներ էին ապրում. երկնքում՝ անտեսանելի ոգեղեն էակները՝ Սատանան ու իր չար հրեշտակները, իսկ երկրի վրա՝ Կայենը և շատ ուրիշ չար մարդիկ, այդ թվում նաև անբնական ուժի տեր անհատներ։ Բայց երկրի վրա ապրում էին Աբելի, Ենովքի և Նոյի նման բարի մարդիկ էլ։ ԱՌԱՋԻՆ բաժնում կխոսենք բոլոր այս անձանց ու նրանց հետ կապված դեպքերի մասին։

Կենդանիները Եդեմի պարտեզում