Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Հիսուսը խոսում է երեխաների հետ

Սա ճշմարիտ պատմությունների մի ժողովածու է։ Այս պատմությունները վերցված են աշխարհի ամենահրաշալի գրքից՝ Աստվածաշնչից։ Այստեղ ներկայացված է աշխարհի պատմությունը՝ սկսած Աստծու կողմից աշխարհի արարումից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանը։ Այդ պատմությունները նույնիսկ տեղեկացնում են մեզ այն մասին, թե Աստված ինչ է խոստանում անել ապագայում։

Այս գրքի օգնությամբ դուք կարող եք պատկերացում կազմել Աստվածաշնչի մասին։ Այն պատմում է աստվածաշնչյան հերոսների և նրանց գործերի մասին, ինչպես նաև մարդկանց առջև բաց է անում Աստծու տված հրաշալի հույսը՝ դրախտ-երկրում հավիտենական կյանքով ապրելու հույսը։

Գիրքը պարունակում է 116 պատմություններ։ Վերջիններս խմբավորված են 8 բաժիններով։ Յուրաքանչյուր բաժնի սկզբի էջում համառոտակի ամփոփվում է, թե ինչ է բովանդակում տվյալ բաժինը։ Պատմությունները ներկայացվում են այն հերթականությամբ, ինչպես որ կատարվել են պատմական դեպքերը։ Սա կօգնի ձեզ սովորել, թե որ իրադարձությունը որին է հաջորդում կամ նախորդում։

Պատմությունները հասկանալի լեզվով են ներկայացված։ Դո՛ւք, մանուկնե՛ր, կկարողանաք դրանք ինքնուրույն ընթերցել։ Իսկ դո՛ւք, ծնողնե՛ր, կհայտնաբերեք, թե ձեր փոքրիկներն ինչ հաճույքով կլսեն, երբ դուք կրկին ու կրկին այդ պատմությունները կարդաք իրենց համար։ Կնկատեք, որ այս գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես երեխաների, այնպես էլ տարեց մարդկանց շրջանում։

Յուրաքանչյուր պատմության վերջում տրվում են Աստվածաշնչի համարները։ Լավ կլինի, եթե կարդաք այդ հատվածները, քանի որ պատմությունները դրանց վրա են հիմնված։

Այս գրքում Աստվածաշնչի մեջբերումները վերապատմված են։ Դրանք ներկայացված են պարզ լեզվով, որպեսզի մանուկների համար հասկանալի լինի։ Յուրաքանչյուր պատմության վերջում տրված են Աստվածաշնչի համարները։