Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 9։1-29

9  «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, այսօր դու անցնում ես Հորդանանը+, որպեսզի գնաս ու զավթես քեզնից մեծ ու հզոր ազգերի հողերը+, մինչև երկինք հասնող բերդաքաղաքները+,  ենակիմների որդիների+ կալվածքները, որ մի մեծ ու բարձրահասակ ժողովուրդ է, ում մասին գիտես և լսել ես, որ ասում են, թե՝ «ո՞վ կարող է ընդդիմանալ Ենակի որդիներին»։  Այսօր դու գիտես, որ քո Աստված Եհովան գնում է քո առաջից+։ Նա սպառող կրակ է+։ Նրանց նա կբնաջնջի+ ու կհպատակեցնի քեզ, և դու արագ կզավթես նրանց հողերն ու կկործանես նրանց, ինչպես որ Եհովան ասել է քեզ+։  Երբ քո Աստված Եհովան նրանց քշի քո առաջից, սրտումդ չասես, թե՝ «իմ արդարության շնորհիվ է, որ Եհովան բերեց ինձ այս երկիրը, որպեսզի տիրեմ նրան»+, որովհետև այս ազգերի ամբարշտության պատճառով է, որ Եհովան քշում է նրանց քո առաջից+։  Քո արդարության+ ու քո սրտի ազնվության+ շնորհիվ չէ, որ գնում ես նրանց երկրին տիրելու։ Քո Աստված Եհովան այդ ազգերին քշում է քո առաջից նրանց ամբարշտության պատճառով+, նաև դա անում է, որպեսզի կատարի այն խոսքը, որը Եհովան երդումով տվեց քո նախահայրերին՝ Աբրահամին+, Իսահակին+ ու Հակոբին+։  Իմացիր, որ քո արդարության շնորհիվ չէ, որ քո Աստված Եհովան տալիս է քեզ այս լավ երկիրը՝ նրան տիրելու, քանի որ դու համառ* ժողովուրդ ես+։  Հիշի՛ր ու մի՛ մոռացիր, թե ինչպես անապատում բարկացրիր քո Աստված Եհովային+։ Այն օրից, երբ դուրս եկաք Եգիպտոսից, մինչև այս վայրը գալը դուք ապստամբում էիք Եհովայի դեմ+։  Նույնիսկ Քորեբում բարկացրիք Եհովային, այնպես որ Եհովան ձեզ վրա զայրացավ այն աստիճան, որ ուզեց բնաջնջել ձեզ+։  Երբ ես լեռը բարձրացա քարե տախտակները վերցնելու+՝ տախտակներն այն ուխտի, որը Եհովան կապել էր ձեզ հետ+, և քառասուն օր ու քառասուն գիշեր լեռան վրա մնացի+ (ո՛չ հաց կերա, ո՛չ էլ ջուր խմեցի), 10  այդ ժամանակ Եհովան ինձ տվեց երկու քարե տախտակները, որոնց վրա Աստծու մատով էր գրված+ և որոնց վրա գրված էին այն բոլոր խոսքերը, որ Եհովան լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից այն օրը, երբ ժողովը հավաքվել էր+։ 11  Քառասուն օր ու քառասուն գիշեր հետո Եհովան տվեց ինձ երկու քարե տախտակները՝ ուխտի տախտակները+, 12  և Եհովան ինձ ասաց. «Վե՛ր կաց, շտապ իջի՛ր այստեղից, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսից, կործանարար գործեր է անում+։ Նրանք արագ շեղվեցին այն ճանապարհից, որով պատվիրել էի գնալ։ Իրենց համար ձուլածո պատկեր են շինել»+։ 13  Այնուհետև Եհովան ասաց ինձ. «Ես տեսնում եմ այս ժողովրդին, և ահա դա համառ ժողովուրդ է+։ 14  Թո՛ղ ինձ, որ բնաջինջ+ անեմ նրանց ու սրբեմ նրանց անունը երկնքի տակից+ և քեզ նրանցից ավելի հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ»+։ 15  Ես շրջվեցի և իջա լեռան վրայից, իսկ այդ ընթացքում լեռը կրակով վառվում էր+. ուխտի երկու տախտակները իմ ձեռքերում էին+։ 16  Հետո նայեցի ու տեսա, որ դուք մեղք էիք գործել ձեր Աստծու՝ Եհովայի դեմ։ Ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել+։ Դուք արագ շեղվել էիք այն ճանապարհից, որով Եհովան պատվիրել էր ձեզ գնալ+։ 17  Դա տեսնելով՝ ես երկու ձեռքով վերցրի տախտակները, շպրտեցի դրանք ու կոտրեցի ձեր աչքի առաջ+։ 18  Իսկ հետո առաջին անգամվա պես մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ և այդպես մնացի քառասուն օր ու քառասուն գիշեր։ Ես ո՛չ հաց կերա, ո՛չ էլ ջուր խմեցի+ ձեր մեղքի պատճառով, որը դուք գործեցիք՝ Եհովայի աչքին չարիք անելով ու նրան վիրավորելով+։ 19  Ես վախենում էի Եհովայի բորբոքված բարկությունից, քանի որ նա ձեզ վրա զայրացել էր այն աստիճան, որ ուզում էր բնաջինջ անել+։ Բայց Եհովան այդ անգամ էլ լսեց ինձ+։ 20  Եհովան Ահարոնի վրա էլ էր սաստիկ բարկացել՝ այն աստիճան, որ ուզում էր բնաջինջ անել նրան+, բայց այդ ժամանակ ես Ահարոնի համար նույնպես աղաչեցի+։ 21  Ձեր գործած մեղքը՝ հորթը+, վերցրի ու կրակի մեջ այրեցի, փշրեցի և ծեծելով այնքան մանրացրի, մինչև որ փոշու պես դարձավ։ Հետո այդ փոշին նետեցի լեռից իջնող գետը+։ 22  Հետագայում Եհովայի բարկությունը դուք բորբոքեցիք+ թե՛ Տաբերայում+, թե՛ Մասսայում+ և թե՛ Կիբրոթ-Հաթթավայում+։ 23  Եվ երբ Եհովան Կադես-Բառնեայից+ ձեզ ուղարկեց՝ ասելով, թե՝ «գնացեք ու տիրեք այն երկրին, որը ձեզ եմ տալու», այդ ժամանակ ապստամբեցիք ձեր Աստված Եհովայի կարգադրության դեմ+, հավատ չցուցաբերեցիք+ նրա հանդեպ ու չլսեցիք նրա ձայնին+։ 24  Այն օրվանից ի վեր, ինչ ճանաչում եմ ձեզ, դուք շարունակ ապստամբում եք Եհովայի դեմ+։ 25  Քառասուն օր ու քառասուն գիշեր ես մինչև գետին խոնարհվել էի Եհովայի առաջ+։ Ես խոնարհվել էի նրա առաջ, քանի որ Եհովան ասաց, որ կբնաջնջի ձեզ+։ 26  Ես աղաչում էի+ Եհովային ու ասում. «Օ՜հ, Գերիշխան Տեր Եհո՛վա, մի՛ վերացրու քո ժողովրդին՝ քո սեփականությունը+, որին փրկագնեցիր քո մեծությամբ, որին զորավոր ձեռքով+ հանեցիր Եգիպտոսից+։ 27  Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին+։ Ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, նրանց ամբարշտությանն ու մեղքին+, 28  որ չլինի թե այն երկիրը+, որտեղից մեզ հանեցիր, ասի. «Քանի որ Եհովան չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որի մասին խոստացել էր նրանց, ու քանի որ ատում էր նրանց, դրա համար էլ հանեց նրանց, որպեսզի անապատում մահվան մատնի»+։ 29  Բայց չէ՞ որ նրանք քո ժողովուրդն են՝ քո սեփականությունը+, որին հանեցիր քո մեծ զորությամբ ու մեկնած բազկով»»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «խստապարանոց»։