Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 4։1-49

4  «Եվ հիմա, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու դատավճիռները, որոնք ես սովորեցնում եմ ձեզ. կատարեք դրանք, որպեսզի ապրեք+ և գնաք ու տիրեք այն երկրին, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան ձեզ է տալիս։  Իմ պատվիրած խոսքին ոչինչ չավելացնեք ու դրանից ոչինչ չպակասեցնեք+։ Պահեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ պահել։  Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Եհովան Փեգորի Բահաղի պարագայում+, որ ձեր Աստված Եհովան ձեր միջից ոչնչացրեց յուրաքանչյուր մարդու, որը գնաց Փեգորի Բահաղի հետևից+։  Բայց դուք բոլորդ, որ կառչած եք+ ձեր Աստված Եհովային, այսօր ողջ եք։  Ահա ինչպես որ Եհովան պատվիրել է ինձ, ես սովորեցրել եմ ձեզ կանոններ+ ու դատավճիռներ+, որ դրանք կատարեք այն երկրում, ուր գնում եք, որպեսզի տիրեք դրան։  Պահեք ու կատարեք դրանք, որովհետև դրանում է ձեր իմաստությունն+ ու հասկացողությունը+ այն ժողովուրդների աչքի առաջ, որոնք լսելով այս բոլոր կանոնների մասին՝ կասեն. «Անկասկած, այս մեծ ազգը իմաստություն և հասկացողություն ունեցող ժողովուրդ է»+։  Կա՞ մի մեծ ազգ+, որի աստվածները իրեն այնքան մոտ լինեն, որքան մեր Աստված Եհովան է մոտ մեզ, երբ էլ որ նրան կանչելու լինենք+։  Եվ կա՞ մի մեծ ազգ, որն ունենա այնպիսի արդար կանոններ ու դատավճիռներ, որոնք նման են այս ամբողջ օրենքին, որ այսօր դնում եմ ձեր առաջ+։  Միայն թե զգույշ եղիր և ուշադիր հետևիր քո հոգուն+, որ չմոռանաս այն ամենը, որ տեսար քո աչքերով+, և որ դրանք չհեռանան քո սրտից կյանքիդ բոլոր օրերում+։ Պատմիր այդ ամենը քո որդիներին ու թոռներին+, 10  նրանց պատմիր այն օրվա մասին, երբ կանգնել էիր քո Աստված Եհովայի առաջ Քորեբում+, երբ Եհովան ասաց ինձ. «Ժողովրդին ինձ մոտ հավաքիր, որ լսեն իմ խոսքերը+ և սովորեն վախենալ+ ինձնից այն բոլոր օրերում, մինչ ապրում են երկրի վրա, և որ սովորեցնեն իրենց որդիներին»+։ 11  Դուք էլ մոտեցաք ու կանգնեցիք լեռան ստորոտին, իսկ լեռը այնպես էր վառվում, որ կրակը մինչև երկինք* էր հասնում։ Այնտեղ մթություն էր, ամպ ու թանձր խավար+։ 12  Եհովան սկսեց խոսել ձեզ հետ կրակի միջից+։ Դուք խոսքեր էիք լսում, բայց ոչ մի կերպարանք+ չէիք տեսնում. միայն ձայն էր լսվում+։ 13  Նա հայտնեց ձեզ իր ուխտը+ ու պատվիրեց կատարել այն, այսինքն՝ Տասը խոսքերը*+, ինչից հետո դրանք գրեց երկու քարե տախտակի վրա+։ 14  Այդ ժամանակ Եհովան ինձ պատվիրեց, որ կանոններ ու դատավճիռներ սովորեցնեմ ձեզ, որպեսզի կատարեք դրանք այն երկրում, ուր գնում եք՝ նրան տիրելու+։ 15  Այն օրը, երբ Եհովան Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք+ չտեսաք, ուստի ուշադիր հետևեք ձեր հոգիներին+, 16  որ չլինի թե կործանարար գործեր անեք+ ու կուռք շինեք՝ որևէ խորհրդանիշի կերպարանք, տղամարդու կամ կնոջ պատկեր+, 17  երկրի վրա եղող որևէ անասունի պատկեր+, երկնքում թռչող որևէ թռչունի պատկեր+, 18  երկրի վրա շարժվող որևէ արարածի պատկեր, երկրի տակ՝ ջրերի մեջ եղող որևէ ձկան պատկեր+, 19  և որ չլինի թե աչքերդ դեպի երկինք բարձրացնելով ու տեսնելով արևը, լուսինը, աստղերը՝ երկնքի ամբողջ զորքը՝ հրապուրվես, խոնարհվես դրանց առաջ ու ծառայես այն բաներին+, որոնք քո Աստված Եհովան տվել է ամբողջ երկնքի տակ եղող բոլոր ժողովուրդներին+։ 20  Եհովան ձեզ է վերցրել ու հանել երկաթի հնոցից+՝ Եգիպտոսից, որպեսզի իր սեփական ժողովուրդը դառնաք+, ինչը և այսօր ակնհայտ է։ 21  Ձեր պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց իմ դեմ+, այնպես որ նա երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը ու չեմ մտնի այն լավ երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն+։ 22  Ես կմահանամ այս երկրում+։ Ես չեմ անցնի Հորդանանը, իսկ դուք կանցնեք ու կտիրեք այդ լավ երկրին։ 23  Զգույշ եղեք, որ չմոռանաք ձեր Աստված Եհովայի ուխտը, որը նա կապեց ձեզ հետ+, ու ձեզ համար չշինեք կուռք՝ որևէ բանի կերպարանք՝ հակառակ այն պատվերի, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ+, 24  քանի որ ձեր Աստվածը՝ Եհովան, սպառող կրակ է+՝ բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված*+։ 25  Եթե որդիներ ու թոռներ ունենալուց և այդ երկրում երկար ժամանակ ապրելուց հետո կործանարար գործեր անեք+ ու կուռք+՝ որևէ բանի կերպարանք շինեք և ձեր Աստված Եհովայի աչքին չարիք անեք+ ու վիրավորեք նրան, 26  ապա ես այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ+, որ դուք անպատճառ շատ արագ կկորչեք այն երկրից, որին տիրելու համար անցնում եք Հորդանանը։ Երկար օրեր չեք ապրի այնտեղ, որովհետև անպատճառ կոչնչանաք+։ 27  Եվ Եհովան կցրի ձեզ ժողովուրդների մեջ+ ու ձեզնից քիչ թվով մարդիկ կմնան+ այն ազգերի մեջ, ուր Եհովան կքշի ձեզ։ 28  Այնտեղ դուք կծառայեք աստվածների+՝ մարդկանց ձեռքի գործերի՝ փայտի ու քարի+, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտ են քաշում+։ 29  Եթե այնտեղ փնտրես քո Աստված Եհովային, ապա անշուշտ կգտնես նրան+, քանի որ նրան կորոնես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով+։ 30  Երբ սաստիկ նեղության մեջ լինես, և այս բոլոր խոսքերը կատարվեն քեզ վրա այս օրերի վերջում, դու կվերադառնաս դեպի քո Աստված Եհովան+ ու կլսես նրա ձայնին+։ 31  Չէ՞ որ քո Աստված Եհովան ողորմած Աստված է+։ Նա չի լքի քեզ, չի թողնի, որ կործանվես, նա չի մոռանա քո նախահայրերի հետ հաստատած ուխտը+, որը երդվել է կատարել։ 32  Հարցրու, խնդրեմ, այն օրերի մասին+, որ քեզնից առաջ են եղել՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա+, հարցրու երկնքի մի ծայրից մյուսը. «Մի՞թե պատահել է այսպիսի մեծ բան կամ մի՞թե լսվել է այսպիսի բան+. 33  որևէ ժողովուրդ քեզ պես լսե՞լ է արդյոք կրակի միջից խոսող Աստծու ձայնը և ողջ մնացել+։ 34  Կամ փորձե՞լ է Աստված գալ և ուրիշ ազգից իր համար մի ազգ հանել ապացույցներով+, նշաններով+, հրաշքներով+, պատերազմով+, զորավոր ձեռքով+, մեկնած բազկով+ ու մեծ սարսափ տարածելով+, ինչպես որ ձեր Աստված Եհովան ձեզ համար արեց Եգիպտոսում քո աչքի առաջ»։ 35  Քեզ ցույց տրվեց, որպեսզի իմանաս, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը+, նրանից բացի, ուրիշը չկա+։ 36  Երկնքից նա լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի ուղղի քեզ, և երկրի վրա տեսնել տվեց քեզ իր մեծ կրակը, ու նրա խոսքերը դու լսեցիր կրակի միջից+։ 37  Այնուամենայնիվ, դու շարունակեցիր ապրել, քանի որ նա սիրեց քո նախահայրերին ու ընտրեց նրանցից հետո եկող սերունդը+ և իր աչքը քեզ վրա պահած՝ մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից+, 38  որպեսզի քո առաջից քշի քեզնից ավելի մեծ ու ավելի հզոր ազգերի և քեզ տանի ու նրանց երկիրը տա որպես ժառանգություն, ինչպես և այսօր է+։ 39  Դու լավ գիտես այսօր ու սրտիդ մեջ պետք է դնես, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա+. ուրիշը չկա+։ 40  Պահիր նրա կանոններն+ ու պատվիրանները, որ այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի քեզ+ ու քեզնից հետո քո որդիներին միշտ լավ լինի և որպեսզի երկար օրեր ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ»+։ 41  Այդ ժամանակ Մովսեսը երեք քաղաք առանձնացրեց Հորդանանի այն կողմում՝ արևածագի կողմը+, 42  որպեսզի մարդասպանը, որը անգիտակցաբար սպանել է իր դրացուն+ և մինչ այդ ատելություն չի ունեցել նրա հանդեպ+, փախչի այնտեղ։ Նա պետք է փախչի այս քաղաքներից մեկը և ապրի+։ 43  Դրանք են անապատում՝ բարձրավանդակի վրա գտնվող Բոսորը+՝ Ռուբենյանների համար, Գաղաադում գտնվող Ռամոթը+՝ Գադյանների համար, ու Բասանում գտնվող Գոլանը+՝ Մանասեյանների համար+։ 44  Սա է այն օրենքը+, որ Մովսեսը տվեց Իսրայելի որդիներին։ 45  Սրանք են այն վկայությունները*+, կանոններն+ ու դատավճիռները+, որ Եգիպտոսից դուրս գալուց հետո Մովսեսը Իսրայելի որդիներին հայտնեց 46   Հորդանանի շրջանում՝ Բեթ-Փեգորի դիմաց գտնվող հովտում+՝ ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որն ապրում էր Եսեբոնում+, և որին Մովսեսն ու Իսրայելի որդիները պարտության մատնեցին, երբ դուրս եկան Եգիպտոսից+։ 47  Նրանք տիրեցին նրա երկրին, ինչպես նաև Բասանի Օգ+ թագավորի երկրին՝ ամորհացիների երկու թագավորներին, որոնք Հորդանանի շրջանում էին՝ արևածագի կողմը՝ 48  Առնոնի գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոն+, 49  և ամբողջ Արաբան+, որը Հորդանանի շրջանում է՝ դեպի արևելք, ու մինչև Արաբա ծովը+, որը Փասգայի+ զառիթափի հիմքի մոտ է։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «մինչև երկնքի սիրտը»։
Տե՛ս Ելք 34։28-ի ծնթ.։
Տե՛ս Ելք 20։5-ի ծնթ.։
Կամ՝ «հիշեցումները»։