Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 32։1-52

32  «Ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ու ես կխոսեմ, Թող երկիրը լսի բերանիս խոսքերը+։   Իմ խրատը անձրևի պես կկաթի+, Իմ խոսքերը ցողի+ պես կշաղեն, Ինչպես մեղմ անձրևը՝ խոտի վրա+, Եվ հորդառատ անձրևը՝ բույսերի վրա+։   Ես կհռչակեմ Եհովայի անունը+. Մեծարե՛ք մեր Աստծուն+։   Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են+։ Նրա բոլոր ճանապարհները արդար են+։ Հավատարմության Աստված է նա+, նրա մեջ անարդարություն չկա+, Արդար և ազնիվ է նա+։   Նրանք են, որ կործանարար գործեր արեցին+, Նրա զավակները չեն, իրենցն է արատը+։ Սա ծուռ և ապականված մի սերունդ է+։   Եհովայի հետ այդպե՞ս եք վարվում+, Ո՛վ հիմար և իմաստությունից զուրկ ժողովուրդ+։ Չէ՞ որ նա քո Հայրն է, որը ստեղծեց քեզ+, Որն արարեց ու հաստատուն դարձրեց քեզ+։   Հիշիր վաղեմի օրերը+, Մտածիր անցած սերունդների տարիների մասին, Հարցրու քո հորը, և նա կպատմի քեզ+, Ծերերին, և նրանք կասեն քեզ+։   Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն տվեց+ Ու երբ Ադամի որդիներին բաժանեց իրարից+, Նա հաստատեց ժողովուրդների սահմանները+՝ Հաշվի առնելով Իսրայելի որդիների թիվը+։   Եհովայի բաժինը իր ժողովուրդն է+, Հակոբը նրա ժառանգական կալվածքն է+։ 10  Նա գտավ նրան ամայի երկրում+, Դատարկ, ոռնոցներով լի անապատում+։ Նա պաշտպանեց նրան+, իր հոգատարությամբ շրջապատեց+, Իր աչքի բիբի պես պահպանեց նրան+։ 11  Ինչպես արծիվն է թևերը թափահարելով ձագերին կանչում բնից, Սովորեցնում նրանց թռչել+, Տարածում է թևերն ու վերցնում նրանց, Տանում է իր փետուրների վրա+, 12  Այնպես էլ Եհովան մենակ առաջնորդեց նրան+, Ու նրա հետ ոչ մի օտար աստված չկար+։ 13  Նրան վեր հանեց երկրի բարձունքները+, Որպեսզի նա ուտի դաշտի պտուղը+։ Ապառաժից ծորացող մեղրով+ Եվ կայծքարե ժայռից հոսող յուղով կերակրեց նրան+, 14  Խոշոր անասունների տված կարագով և մանր անասունների տված կաթով+, Խոյերի ճարպով, Բասանում սնված արու ոչխարներով, նոխազներով+ Եվ պարարտ ցորենով+։ Եվ նա խաղողի արյունը՝ գինին+ էր խմում։ 15  Երբ Հեսուրունը*+ պարարտացավ, աքացի տվեց+։ Դու ճարպակալեցիր, դու գիրացար, դու կուշտ կերար+։ Նա թողեց իր Աստծուն, որը ստեղծել էր իրեն+, Արհամարհեց իր փրկության Վեմին+։ 16  Օտար աստվածներով+ նրա խանդը* շարժեցին+, Գարշելի բաներով վիրավորեցին նրան+։ 17  Նրանք զոհեր մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն+, Աստվածների, որոնց չէին ճանաչում+, Նոր աստվածների, որոնք վերջերս են հայտնվել+, Որոնց ձեր նախահայրերը ծանոթ չէին։ 18  Դու մոռացար Վեմին, որը քո հայրն էր դարձել+, Մտքիցդ հանեցիր Աստծուն՝ Նրան, ով երկունքի ցավերով ծնեց քեզ+։ 19  Դա տեսնելով՝ Եհովան արհամարհեց նրանց+, Քանի որ իր որդիներն ու դուստրերը վրդովեցրին նրան։ 20  Ուստի ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից+, Տեսնեմ՝ ինչ կլինի նրանց վերջը։ Նրանք այլասերված սերունդ են+, Որդիներ, որոնց մեջ հավատարմություն չկա+։ 21  Խանդս շարժեցին այնպիսի բանով, ինչը իրականում աստված չէ+, Նրանք վրդովեցրին ինձ ունայն կուռքերով+։ Ես էլ նրանց խանդն եմ շարժելու նրանցով, ովքեր ժողովուրդ չեն+, Մի հիմար ազգի միջոցով վիրավորելու եմ նրանց+։ 22  Իմ բարկությունից կրակ բռնկվեց+, Այն կայրի մինչև իսկ գերեզմանը*՝ ամենացածր տեղը+։ Այն կկլանի երկիրն ու նրա պտուղը+, Լեռների հիմքերը կվառի+։ 23  Նրանց վրա պատուհասներ կշատացնեմ+, Նետերս կարձակեմ նրանց վրա+։ 24  Սովից ուժասպառ կլինեն+, տենդից կսպառվեն+, Եվ նրանց վրա սարսափելի կործանում կգա+։ Ժանիքավոր գազաններ կուղարկեմ նրանց վրա+, Նաև թունավոր սողուններ, որ սողում են հողի վրա+։ 25  Դրսում՝ սուրը+, Իսկ ներսում սարսափը+ Կզրկի նրանց երիտասարդից ու կույսից+, Ծծկեր երեխայից և ալևոր ծերունուց+։ 26  Պիտի ասեի՝ «կցրեմ նրանց+, Նրանց մասին հիշատակումը կվերացնեմ մարդկանց միջից»+։ 27  Ո՜ւր էր թե չվախենայի թշնամու վիրավորանքներից+, Այն բանից, ինչը նրանց հակառակորդները սխալ կմեկնաբանեն+ Ու կասեն. «Մեր ձեռքն ավելի ուժեղ էր+, Եվ այս ամենը Եհովան չի արել»+։ 28  Սա մի ազգ է, որ զուրկ է դատողությունից+, Նրանց մեջ մի հասկացող էլ չկա+։ 29  Երանի՜ թե իմաստուն+ լինեին, այդ ժամանակ կմտածեին այդ բանի մասին+։ Նրանք կխորհեին, թե ինչ է լինելու իրենց վերջը+։ 30  Ինչպե՞ս կարող է մեկը հետապնդել հազարին, Եվ երկուսը փախուստի մատնել տասը հազարին+։ Միայն այն դեպքում, եթե նրանց Վեմը վաճառի նրանց+, Եվ Եհովան նրանց թշնամիների ձեռքը մատնի։ 31  Նրանց վեմը նման չէ մեր Վեմին+. Նույնիսկ մեր թշնամիներն են ընդունում դա+։ 32  Նրանց որթատունկը Սոդոմի որթատունկից է Եվ Գոմորի+ դարավանդներից։ Նրանց խաղողը թունավոր խաղող է, Նրանց ողկույզները դառն են+։ 33  Նրանց գինին մեծ օձերի թույնն է Եվ կոբրաների անողորմ թույնը+։ 34  Մի՞թե այդ ամենը չի պահվում ինձ մոտ՝ Իմ ամբարում կնիքով կնքված+։ 35  Վրեժխնդրությունն ու հատուցումը իմն են+, Նշանակված ժամանակին նրանց ոտքերը կերերան+, Որովհետև նրանց աղետի օրը մոտ է+, Նրանց համար պատրաստված դեպքերը շտապում են»+։ 36  Եհովան կդատի իր ժողովրդին+ Եվ կխղճա իր ծառաներին+, Քանի որ կտեսնի, որ նրանց ուժը անհետացել է, Եվ միայն անօգնականն ու անպետքն են մնացել։ 37  Նա կասի. «Ո՞ւր են նրանց աստվածները+՝ Այն վեմը+, որի մոտ ապաստան փնտրեցին, 38  Որոնք ուտում էին նրանց զոհերի ճարպը+ Եվ խմում էին նրանց ըմպելիքի ընծաների գինին+։ Թող նրա՛նք վեր կենան ու օգնեն ձեզ+։ Թող նրա՛նք թաքստոց լինեն ձեզ համար+։ 39  Այժմ տեսե՛ք, որ ես եմ Աստվածը+, Եվ ինձնից բացի, ուրիշ աստվածներ չկան+։ Ես սպանում եմ, ես էլ կենդանացնում եմ+։ Ես ծանր վիրավորել եմ+, ես էլ կբուժեմ+, Եվ չկա մեկը, որ կարողանա ազատել իմ ձեռքից+։ 40  Բարձրացնում եմ ձեռքս դեպի երկինք ու երդվում+. «Ես կենդանի եմ հավիտյան»+։ 41  Երբ սրեմ իմ փայլատակող սուրը+, Եվ ձեռքս դատաստան անի+, Հակառակորդներիցս վրեժ կառնեմ+ Եվ կհատուցեմ նրանց, ովքեր սաստիկ ատում են ինձ+։ 42  Նետերս արյունով կհարբեցնեմ+, Իսկ սուրս միս կուտի+ Մորթվածների ու գերիների արյունով, Թշնամու առաջնորդների գլուխներով»+։ 43  Ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ+, Քանի որ նա վրեժ կառնի իր ծառաների արյան համար+, Նա վրեժ կլուծի իր թշնամիներից+ Եվ քավություն կանի իր ժողովրդի երկրի համար»։ 44  Այդպես Մովսեսը և Նավեի որդի Օսեան*+ այս երգի բոլոր խոսքերը բարձրաձայն ասացին ժողովրդին+։ 45  Երբ Մովսեսը ամբողջ Իսրայելին այս խոսքերն ասաց, 46  շարունակեց ասել. «Ձեր սրտում պահեք այն բոլոր խոսքերը, որոնք այսօր իբրև նախազգուշացում հայտնում եմ ձեզ+, որպեսզի ձեր որդիներին պատվիրեք ճշգրտորեն կատարել այս օրենքի բոլոր խոսքերը+։ 47  Սրանք փուչ խոսքեր չեն ձեզ համար+, այլ կյանք են տալիս ձեզ+, և այս խոսքերով դուք երկար օրեր կապրեք այն երկրում, որին տիրելու համար անցնում եք Հորդանանը»+։ 48  Նույն օրը Եհովան Մովսեսին ասաց. 49  «Բարձրացիր Աբարիմում+ գտնվող այս լեռը՝ Նաբավ+ լեռը, որը Մովաբի երկրում է՝ Երիքովի դիմաց, և տես Քանանի երկիրը, որը Իսրայելին եմ տալիս որպես սեփականություն+։ 50  Այդ լեռան վրա, ուր բարձրանում ես, պիտի մեռնես ու միանաս քո ժողովրդին+, ինչպես որ քո եղբայր Ահարոնը մահացավ Հոր+ լեռան վրա և միացավ իր ժողովրդին, 51  քանի որ դուք Ցին անապատում՝ Մերիբայի+ ջրերի մոտ, որը Կադեսի մոտ է, չհնազանդվեցիք ինձ Իսրայելի որդիների մեջ+ և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ+։ 52  Այն երկիրը, որը տալիս եմ Իսրայելի որդիներին, դու հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «ազնիվ»՝ Իսրայելի պատվավոր տիտղոսը։
Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Հեսուի սկզբնական անունը։