Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 31։1-30

31  Այնուհետև Մովսեսը գնաց և ամբողջ Իսրայելին ասաց այս խոսքերը։  Նա ասաց. «Ես արդեն հարյուր քսան տարեկան եմ+։ Ինձ այլևս թույլ չի տրվի դուրս գալ ու ներս մտնել+, քանի որ Եհովան ասել է ինձ. «Դու չես անցնելու այս Հորդանանը»+։  Քո Աստված Եհովան է գետն անցնելու քո առաջից+։ Նա կոչնչացնի այս ազգերին քո առաջից, և դու կքշես նրանց+։ Նաև Հեսուն է գետն անցնելու քո առաջից+, ինչպես որ Եհովան ասել է։  Եհովան նրանց հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց ամորհացիների թագավորներ Սեհոնի+ և Օգի+, ինչպես նաև նրանց երկրի հետ, երբ ոչնչացրեց նրանց+։  Եհովան նրանց ձեզ է տվել+, և նրանց հետ վարվեք համաձայն այն բոլոր պատվիրանների, որոնք տվել եմ ձեզ+։  Քա՛ջ և ամո՛ւր եղեք+։ Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք նրանցից+, որովհետև ձեր Աստված Եհովան է գնում ձեզ հետ։ Նա երբեք չի լքի ու չի թողնի ձեզ»+։  Մովսեսն ամբողջ Իսրայելի աչքի առաջ կանչեց Հեսուին ու ասաց. «Քա՛ջ և ամո՛ւր եղիր+, քանի որ այս ժողովրդին դու ես տանելու այն երկիրը, որը Եհովան երդվել է տալ նրանց նախահայրերին, և դու ես այն տալու նրանց որպես ժառանգություն+։  Եհովան է գնալու քո առջևից։ Նա քեզ հետ կլինի+։ Նա երբեք չի լքի ու չի թողնի քեզ։ Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր»+։  Հետո Մովսեսը այս օրենքը գրեց+ և այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին+, որոնք տանում էին Եհովայի ուխտի տապանակը+, նաև տվեց Իսրայելի բոլոր երեցներին։ 10  Մովսեսը պատվիրեց նրանց՝ ասելով. «Յուրաքանչյուր յոթերորդ տարվա վերջում՝ ազատության+ տարվա նշանակված ժամանակին՝ Տաղավարների տոնին+, 11  երբ ամբողջ Իսրայելը գա՝ քո Աստված Եհովայի երեսը տեսնելու+ այն վայրում, որը նա կընտրի+, այս օրենքը բարձրաձայն կարդա ամբողջ Իսրայելի առաջ+։ 12  Ժողովիր ժողովրդին+՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, քո քաղաքում գտնվող պանդուխտներին, որպեսզի լսեն ու սովորեն+, քանի որ նրանք պետք է վախենան ձեր Աստված Եհովայից+ և զգուշորեն կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։  13  Եվ նրանց որդիները, ովքեր չգիտեն այս ամենը, պետք է լսեն+ ու սովորեն վախենալ ձեր Աստված Եհովայից բոլոր օրերում, քանի դեռ կապրեք այն երկրում, որին տիրելու համար անցնում եք Հորդանանը»+։ 14  Դրանից հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը+։ Կանչիր Հեսուին, և կանգնեք հանդիպման վրանում, որպեսզի նրան առաջնորդ նշանակեմ»+։ Ուստի Մովսեսն ու Հեսուն գնացին ու կանգնեցին հանդիպման վրանում+։ 15  Հետո Եհովան ամպի սյունով երևաց այնտեղ, և ամպի սյունը կանգնած մնաց վրանի մուտքի մոտ+։ 16  Եհովան ասաց Մովսեսին. «Ահա դու միանում ես քո նախահայրերին+, իսկ այս ժողովուրդը վեր կկենա+ ու պոռնկություն կանի* օտար աստվածների հետ, որոնք իրենց մեջ կլինեն այն երկրում, ուր նրանք գնում են+։ Նրանք կթողնեն ինձ+, կդրժեն իրենց հետ կապած իմ ուխտը+։ 17  Այդ օրը իմ բարկությունը կբորբոքվի նրանց դեմ+, ու ես կթողնեմ նրանց+, երեսս կծածկեմ նրանցից+, և նրանք մատնված կլինեն կործանման։ Շատ փորձանքներ ու նեղություններ կգան նրանց վրա+, և այդ օրը նրանք կասեն. «Չէ՞ որ այս փորձանքները գալիս են մեզ վրա այն պատճառով, որ մեր Աստվածը մեր մեջ չէ»+։ 18  Իսկ ես այդ օրը բոլորովին կծածկեմ իմ երեսը նրանց արած ողջ չարության պատճառով, քանի որ դեպի ուրիշ աստվածները կդառնան+։ 19  Այժմ ձեզ համար գրեք այս երգը+ և այն սովորեցրեք Իսրայելի որդիներին+։ Այն նրանց բերանը դրեք, որպեսզի այս երգը իմ վկան լինի ընդդեմ Իսրայելի որդիների+։ 20  Նրանց ես կտանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց նախահայրերին+, որում կաթ ու մեղր է հոսում+։ Նրանք կուտեն+, կկշտանան, կճարպակալեն+ և դեպի ուրիշ աստվածները կդառնան+, կծառայեն նրանց ու անհարգալից կերպով կվերաբերվեն ինձ և կդրժեն իմ ուխտը+։ 21  Եվ երբ բազում փորձանքներ ու նեղություններ գան նրանց վրա+, այս երգը նրանց կպատասխանի որպես վկա, քանի որ այն չպետք է վերանա նրանց սերնդի բերանից, որովհետև ես լավ գիտեմ նրանց հակումը+, որն այսօր զարգացնում են, նախքան նրանց կբերեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ»։ 22  Ուստի այդ օրը Մովսեսը գրեց այդ երգը, որպեսզի սովորեցնի Իսրայելի որդիներին+։ 23  Նավեի որդի Հեսուին+ նա առաջնորդ նշանակեց ու ասաց. «Քա՛ջ և ամո՛ւր եղիր+, քանի որ Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց+, և ես քեզ հետ կլինեմ»։ 24  Երբ Մովսեսը մի գրքում այս օրենքի բոլոր խոսքերը գրեց վերջացրեց+, 25  ղևտացիներին՝ Եհովայի ուխտի տապանակը տանողներին+, պատվիրեց. 26  «Վերցրե՛ք օրենքի այս գիրքն+ ու դրե՛ք ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակի+ կողքին։ Այնտեղ այն վկա կլինի ընդդեմ ձեզ+։ 27  Ես լավ գիտեմ ձեր ըմբոստությունն+ ու համառությունը*+։ Եթե դուք ապստամբում եք Եհովայի դեմ քանի դեռ ես ողջ եմ+, էլ ո՜ւր մնաց իմ մահից հետո։ 28  Ինձ մոտ ժողովեք ձեր ցեղերի բոլոր երեցներին և գլխավորներին+, որ ես խոսեմ նրանց առաջ և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց դեմ+։ 29  Ես հաստատ գիտեմ, որ իմ մահից հետո դուք անպայման կործանարար գործեր կանեք+ ու կշեղվեք այն ճանապարհից, որով պատվիրեցի ձեզ գնալ։ Ապագայում փորձանք+ կգա ձեզ վրա, որովհետև չարիք կանեք Եհովայի աչքին և կվիրավորեք նրան ձեր ձեռքի գործերով»+։ 30  Մովսեսը Իսրայելի ողջ ժողովի առաջ ասաց այս երգի բոլոր խոսքերը+.

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Բռց.՝ «խիստ պարանոցը»։