Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 23։1-25

23  «Ոչ մի ամորձատված մարդ+, ում ամորձիքը վնասված+ կամ առնանդամը կտրված է, չի կարող Եհովայի ժողովը մտնել։  Ոչ մի ապօրինի+ տղա չի կարող Եհովայի ժողովը մտնել։ Նույնիսկ մինչև տասներորդ սերունդը նրա հետնորդներից ոչ ոք չի կարող Եհովայի ժողովը մտնել։  Ոչ մի ամմոնացի կամ մովաբացի չի կարող Եհովայի ժողովը մտնել+։ Նույնիսկ մինչև տասներորդ սերունդը նրանց հետնորդներից ոչ մեկը չի կարող Եհովայի ժողովը մտնել դարեդար,  որովհետև երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից+, ճանապարհին նրանք ձեզ օգնության չհասան+ և հաց ու ջուր չտվեցին, նաև ընդդեմ քեզ վարձեցին Միջագետքի Փաթուրից Բեորի որդի Բաղաամին, որպեսզի նա անիծի քեզ+։  Սակայն քո Աստված Եհովան չուզեց լսել Բաղաամին+, այլ քո Աստված Եհովան անեծքը օրհնության վերածեց+, քանի որ քո Աստված Եհովան սիրում է քեզ+։  Նրանց խաղաղությանն ու բարգավաճմանը չնպաստես կյանքիդ բոլոր օրերում, դարեդար+։  Եդոմացուն չատես, քանի որ քո եղբայրն է+։ Եգիպտացուց չգարշես, քանի որ դու պանդուխտ էիր նրա երկրում+։  Նրանց որդիները, որոնք կծնվեն ու կլինեն երրորդ սերունդը, կարող են մտնել Եհովայի ժողովը։  Երբ ճամբար դնես թշնամիներիդ վրա հարձակվելու համար, ամեն տեսակ վատ բանից հեռու մնա+։ 10  Եթե քեզ մոտ լինի մի տղամարդ, որը մաքուր չի լինի գիշերային սերմնահոսության պատճառով+, ապա պետք է դուրս գա ճամբարից։ Նա չի կարող ճամբար մտնել+։ 11  Իրիկնամուտին նա պետք է ջրով լվացվի և արևամուտին կարող է մտնել ճամբար+։ 12  Ճամբարից դուրս առանձնացված մի տեղ պետք է ունենաս, որպեսզի այնտեղ դուրս գաս։ 13  Գործիքներիդ մեջ մի բահ պետք է լինի, ու երբ ճամբարից դուրս գնաս և նստես, մի փոս փորիր, շրջվիր ու ծածկիր արտաթորանքդ+, 14  որովհետև քո Աստված Եհովան շրջում է քո ճամբարում, որպեսզի ազատի քեզ+ ու թշնամիներիդ քեզ տա+, և քո ճամբարը պետք է սուրբ լինի+, որպեսզի ոչ մի անվայել բան չտեսնի քո մեջ ու չլքի քեզ+։ 15  Եթե ծառան իր տիրոջից փախչի ու քեզ մոտ գա, նրան իր տիրոջը չհանձնես+։ 16  Թող նա բնակվի քեզ մոտ այն վայրում, որը նա կընտրի քո քաղաքներից մեկում+, որտեղ որ ուզենա։ Նրան վատ չվերաբերվես+։ 17  Իսրայելի դուստրերից ոչ մեկը չպետք է տաճարային պոռնիկ դառնա+, ոչ էլ Իսրայելի որդիներից որևէ մեկը պետք է տաճարային պոռնիկ*+ դառնա։ 18  Որևէ երդման համար պոռնիկի վճարը+ կամ շան* գինը+ քո Աստված Եհովայի տուն չբերես, որովհետև դրանք երկուսն էլ գարշելի են քո Աստված Եհովայի համար։ 19  Եղբորդ մի ստիպիր տոկոս վճարել փողից+, ուտելիքից+ ու ցանկացած բանից, ինչից կարելի է տոկոս պահանջել։ 20  Օտարականին+ կարող ես ստիպել տոկոս վճարել, բայց եղբորդ չստիպես վճարել+, որպեսզի քո Աստված Եհովան օրհնի քո բոլոր ձեռնարկումները այն երկրում, ուր գնում ես նրան տիրելու+։ 21  Երբ քո Աստված Եհովային երդում ես տալիս+, մի՛ դանդաղիր կատարել այն+, քանի որ քո Աստված Եհովան անպատճառ կպահանջի այն քեզնից, և դու մեղք գործած կլինես+։ 22  Բայց եթե երդում չանես, մեղք գործած չես լինի+։ 23  Ինչ որ դուրս է գալիս շուրթերիցդ, կատարիր+ և վարվիր քո երդումների համաձայն, որոնք քո Աստված Եհովային տալիս ես իբրև կամավոր ընծա+։ 24  Երբ դրացուդ խաղողի այգին մտնես, այնքան խաղող կեր, մինչև որ հոգիդ կշտանա, բայց պարկիդ մեջ ոչինչ չհավաքես+։ 25  Երբ դրացուդ հացահատիկի արտը մտնես, հասած հասկերը ձեռքով քաղիր, բայց դրացուդ հացահատիկի արտում մանգաղ չգործածես»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «իգացող», սեռ. այլասերման նպատակով պահվող տղա։
Հվնբր՝ արվամոլ՝ նա, ով անալային հարաբերություններ է ունենում հատկապես տղայի հետ։