Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 19։1-21

19  «Երբ քո Աստված Եհովան վերացնի այն ազգերին+, որոնց երկիրը քո Աստված Եհովան քեզ է տալիս, ու երբ զավթես նրանց հողերը, բնակվես նրանց քաղաքներում և տներում+,  քեզ համար երեք քաղաք առանձնացրու քո երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ՝ նրան տիրելու+։  Պատրաստիր ճանապարհը ու երեք մասի բաժանիր քո երկրի տարածքը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես սեփականություն։ Մարդասպանն այնտեղ պետք է փախչի+։  Մարդասպանը այնտեղ կարող է փախչել ու ողջ մնալ հետևյալ դեպքում. եթե նա անգիտակցաբար հարվածի իր մերձավորին, որի հանդեպ մինչ այդ ատելություն չի ունեցել+,  կամ եթե նա իր մերձավորի հետ գնա անտառ՝ փայտ հավաքելու, կացնով ծառ կտրելու համար բարձրացնի իր ձեռքը, և երկաթը փայտե կոթից դուրս թռչի+ ու հարվածի նրա մերձավորին, ու նա մեռնի, ապա նա պետք է փախչի այդ քաղաքներից մեկը և ողջ մնա+։  Այլապես արյան վրիժառուն+ բորբոքված սրտով գուցե ընկնի նրա հետևից ու հասնի նրան, որովհետև ճանապարհը երկար է, և միգուցե սպանի նրա հոգին, թեև նա մահվան դատապարտվելու+ ենթակա չէ, որովհետև մինչ այդ չի ատել մեռնողին։  Դա է պատճառը, որ քեզ պատվիրում եմ. «Քեզ համար երեք քաղաք առանձնացրու»+։  Երբ քո Աստված Եհովան քո նախահայրերին տրված երդման համաձայն ընդարձակի քո տարածքը+ և քեզ տա այն ամբողջ երկիրը, որը խոստացել է տալ քո նախահայրերին+,  քանի որ դու կպահես այս բոլոր պատվիրանները, որ այսօր պատվիրում եմ քեզ, ու կկատարես դրանք, կսիրես քո Աստված Եհովային ու միշտ կքայլես նրա ճանապարհներով+, այդ ժամանակ այս երեք քաղաքներին ավելացրու ևս երեք քաղաք+, 10  որպեսզի անմեղ արյուն+ չթափվի քո երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, և որպեսզի արյունապարտ չլինես+։ 11  Բայց եթե մի մարդ ատի+ իր մերձավորին, դարան մտած սպասի նրան, հարձակվի նրա վրա, հարվածի նրան*, և նա մեռնի+, ու եթե այդ մարդը փախչի այդ քաղաքներից մեկը, 12  ապա նրա քաղաքի երեցները պետք է մարդ ուղարկեն, դուրս բերեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրիժառուի ձեռքը. նա պետք է մեռնի+։ 13  Թող աչքդ չխնայի նրան+, և Իսրայելից հեռացրու անմեղ արյուն թափելու հանցանքը+, որպեսզի քեզ լավ լինի։ 14  Մերձավորիդ սահմանագծի նշանները չտեղաշարժես+, որոնք նախահայրերը սահմանեցին քո ժառանգության մեջ, որ կժառանգես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ՝ նրան տիրելու։ 15  Մեկ վկան բավական չէ, որ մարդը մեղադրվի որևէ հանցանքի կամ մեղքի մեջ+, ինչ մեղք էլ որ նա գործած լինի։ Գործը կհաստատվի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով*+։ 16  Եթե չարիք ծրագրող մի վկա դուրս գա ինչ-որ մեկի դեմ ու նրան մեղադրի օրինազանցության մեջ+, 17  այդ երկու մարդիկ, որոնց միջև վիճաբանություն կա, պետք է կանգնեն Եհովայի առաջ՝ քահանաների ու դատավորների առաջ, որոնք այդ օրերին դատավորություն անելիս կլինեն+։ 18  Դատավորները պետք է մանրակրկիտ քննեն ամեն ինչ+, ու եթե պարզվի, որ վկան կեղծ է և կեղծ մեղադրանք է հարուցել իր եղբոր դեմ, 19  ապա նրան արեք այն, ինչ նա ծրագրել էր անել իր եղբորը+։ Հեռացրու չարիքը քո միջից+։ 20  Այդ ժամանակ մյուսները կլսեն ու կվախենան ու երբեք այդպիսի չարիք չեն գործի քո մեջ+։ 21  Թող աչքդ չխնայի նրան+. հոգու դիմաց՝ հոգի, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրա հոգուն»։
Բռց.՝ «բերանով»։