Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Օրենք 12։1-32

12  «Սրանք են այն կանոններն+ ու դատավճիռները+, որոնք պետք է զգուշորեն կատարեք բոլոր օրերում+, մինչ կապրեք այն երկրում, որին ձեր նախահայրերի Աստված Եհովան ձեզ թույլ կտա տիրել+։  Հիմնահատակ կործանեք+ այն բոլոր վայրերը, որտեղ ազգերը, որոնց հողերը պիտի զավթեք, բարձր լեռների, բլուրների վրա և ամեն փարթամ ծառի տակ ծառայել են իրենց աստվածներին+։  Նրանց զոհասեղանները քանդեք+, նրանց սուրբ սյուները կոտրեք+, նրանց սուրբ ձողերը կրակի մեջ այրեք+, նրանց աստվածների քանդակված պատկերները կտրեք+ և այդ վայրից վերացրեք նրանց անունը+։  Ձեր Աստված Եհովային այդպես չծառայեք+,  այլ փնտրեք այն տեղը, որը ձեր Աստված Եհովան կընտրի ձեր բոլոր ցեղերի միջից, որպեսզի իր անունն այնտեղ լինի, և եկեք այնտեղ+։  Այնտեղ բերեք ձեր ողջակեզները+, զոհերը, տասանորդները+, ձեր ձեռքի նվիրաբերությունները+, երդման ընծաները+, կամավոր ընծաները+ և խոշոր ու մանր անասունների առաջնեկները+։  Այնտեղ կերեք ձեր Աստված Եհովայի առաջ+ և ուրախացեք ձեր բոլոր ձեռնարկումներով+, ինչպես դուք, այնպես էլ ձեր տնեցիները, որովհետև քո Աստված Եհովան օրհնել է քեզ։  Մի՛ արեք այնպես, ինչպես մենք ենք այսօր անում այստեղ (յուրաքանչյուրն անում է այն, ինչ ճիշտ է իր աչքին)+,  որովհետև դեռ չեք մտել հանգստի+ ու ժառանգության այն վայրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ։ 10  Անցեք Հորդանանն+ ու բնակվեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս որպես սեփականություն+։ Նա ձեզ հանգստություն կտա ձեզ շրջապատող բոլոր թշնամիներից, և դուք ապահով կբնակվեք+։ 11  Ամեն ինչ, որ կպատվիրեմ ձեզ՝ ձեր ողջակեզները+, զոհերը, տասանորդները+, ձեր ձեռքի նվիրաբերությունները+ և ամեն ինչ, որ կընտրեք որպես երդման ընծա+, որոնք կերդվեք տալ Եհովային, բերեք այն վայրը+, որը ձեր Աստված Եհովան կընտրի, որպեսզի իր անունն այնտեղ լինի։ 12  Ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ+, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ծառաները, աղախինները, նաև ձեր քաղաքներում գտնվող ղևտացին, քանի որ նա բաժին կամ ժառանգություն չունի ձեզ հետ+։ 13  Զգույշ եղիր, որ չլինի թե քո ողջակեզները մատուցես քո տեսած ցանկացած վայրում+։ 14  Քո ողջակեզները մատուցիր միայն այն վայրում, որը Եհովան կընտրի քո ցեղերից մեկում, և այնտեղ էլ արա այն ամենը, ինչ պատվիրում եմ քեզ անել+։ 15  Երբ էլ որ հոգիդ միս ուզի, կարող ես կենդանի մորթել+ ու քո բոլոր քաղաքներում միս ուտել քո Աստված Եհովայի տված օրհնության համեմատ։ Անմաքուր+ և մաքուր մարդը կարող է ուտել այն, ինչպես վիթի* ու եղջերուի միսն են ուտում+։ 16  Միայն թե արյունը չուտեք+։ Ջրի պես այն գետին թափիր+։ 17  Քո քաղաքում դու չպետք է ուտես քո հացահատիկի, նոր գինու և յուղի տասներորդ մասը+, ոչ էլ պետք է ուտես քո խոշոր ու մանր անասունների առաջնեկները+, քո երդման ընծաներից որևէ մեկը, որ կերդվես տալ, քո կամավոր ընծաները+ կամ ձեռքիդ նվիրաբերությունները+։ 18  Այլ դրանք պետք է ուտես քո Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը քո Աստված Եհովան կընտրի+, ինչպես դու, այնպես էլ քո որդին, աղջիկը, ծառան, աղախինը և քո քաղաքում գտնվող ղևտացին։ Ուրախացիր+ քո Աստված Եհովայի առաջ քո բոլոր ձեռնարկումներով։ 19  Քանի դեռ ապրում ես քո երկրում, զգույշ եղիր, որ ղևտացուն չանտեսես+։ 20  Երբ քո Աստված Եհովան ընդարձակի քո տարածքը+, ինչպեսև խոստացել է քեզ+, և եթե ասես, թե՝ «միս ուտեմ», քանի որ հոգիդ միս է ուզում, ապա երբ էլ որ հոգիդ միս ուզի, կեր+։ 21  Եթե այն վայրը, որը քո Աստված Եհովան ընտրի, որպեսզի իր անունն այնտեղ լինի+, հեռու լինի քեզնից, ապա երբ էլ որ հոգիդ միս ուզի, քո խոշոր կամ մանր անասուններից, որոնք Եհովան տվել է քեզ, կենդանիներ մորթիր, ինչպես որ քեզ պատվիրել եմ, և կեր քո քաղաքում+։ 22  Ինչպես որ վիթի ու եղջերուի միսն են ուտում+, այդպես էլ այն կարող ես ուտել։ Ե՛վ անմաքուր+, և՛ մաքուր մարդը կարող է ուտել այն։ 23  Միայն թե հաստատ վճռիր արյուն չուտել+, որովհետև արյունը հոգին է+, և հոգին մսի հետ չպետք է ուտես։ 24  Այն չուտե՛ս։ Ջրի պես գետի՛ն թափիր+։ 25  Այն չուտե՛ս, որպեսզի քեզ ու քեզնից հետո քո որդիներին լավ լինի+, քանի որ այդպիսով դու կանես այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքին+։ 26  Միայն թե քո սուրբ բաները+, որոնք քոնը կդառնան, նաև քո երդման ընծաները+ վերցրու և բեր այն վայրը, որը Եհովան կընտրի+։ 27  Քո ողջակեզները+՝ միսն ու արյունը+, մատուցիր քո Աստված Եհովայի զոհասեղանին, և քո զոհերի արյունը պետք է թափվի քո Աստված Եհովայի զոհասեղանի մոտ+, իսկ միսը կարող ես ուտել։ 28  Աչալուրջ եղիր և հնազանդվիր այս բոլոր խոսքերին+, որ պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ ու քեզնից հետո քո որդիներին լավ լինի դարեդար+, քանի որ այդպիսով դու կանես այն, ինչ լավ է ու ճիշտ է քո Աստված Եհովայի աչքին+։ 29  Երբ քո Աստվածը՝ Եհովան, քո առաջից վերացնի այն ազգերին, որոնց հողերը պիտի զավթես+, այդ ժամանակ զավթիր նրանց հողերն ու բնակվիր նրանց երկրում+։ 30  Զգույշ եղիր, որ երբ նրանք բնաջինջ լինեն քո առաջից, չլինի թե նույն ծուղակն ընկնես+ ու հարցուփորձ անես նրանց աստվածների մասին՝ ասելով. «Ինչպե՞ս էին այս ազգերը ծառայում իրենց աստվածներին, ես էլ նույնը անեմ»։ 31  Այդպես չծառայես քո Աստված Եհովային+, քանի որ նրանք իրենց աստվածների համար անում են այն բոլոր գարշելի բաները, որոնք Եհովան ատում է։ Նրանք նույնիսկ իրենց որդիներին ու աղջիկներին են կրակի մեջ այրում իրենց աստվածների համար+։ 32  Զգուշությամբ կատարեք այն բոլոր խոսքերը, որոնք պատվիրում եմ ձեզ+։ Դրանց ոչինչ չավելացնեք և դրանցից ոչինչ չպակասեցնեք»+։

Ծանոթագրություններ

Այծյամի նման կենդանի։