Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տիմոթեոս 4։1-22

4  Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, որը դատելու է+ ողջերին և մեռածներին+, երբ հայտնվի+ և գա իր թագավորությամբ+, ամենայն լրջությամբ պատվիրում եմ քեզ.  խոսքը քարոզիր+, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ+ և թե՛ դժվարին ժամանակ+, հանդիմանիր+, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ+ և սովորեցնելու արվեստով։  Կգա մի ժամանակ, երբ չեն հանդուրժի առողջ ուսմունքը+, այլ իրենց ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար+  և իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից ու շեղվելով՝ կգնան սուտ պատմությունների հետևից+։  Բայց դու ամեն ինչում պահպանիր զգոնությունդ+, համբերիր նեղություններին+, ավետարանչի գործն արա+ և ամբողջովին կատարիր քո ծառայությունը+։  Ես իմ անձն արդեն մատուցում եմ այնպես, ինչպես ըմպելիքի ընծան+ է թափվում, և իմ ազատվելու+ ժամանակը մոտ է։  Ես մղեցի բարի պատերազմը+, ավարտեցի մրցավազքը+, պահեցի հավատը+։  Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը+, որը Տերը՝ արդար դատավորը+, որպես վարձատրություն+ կտա ինձ դատաստանի օրը+. սակայն ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են, որ նա հայտնվի։  Ամեն ինչ արա, որ շուտով ինձ մոտ գաս+։ 10  Դեմասը+ թողեց ինձ, որովհետև սիրեց այս աշխարհը*+։ Նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա+, Տիտոսն էլ Դալմատիա։ 11  Միայն Ղուկասն է ինձ հետ։ Քեզ հետ բեր Մարկոսին, որովհետև նա պետք է+ ինձ ծառայության համար։ 12  Իսկ Տյուքիկոսին+ ես ուղարկել եմ Եփեսոս։ 13  Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում+՝ Կարպոսի մոտ, նաև գրքերը՝ հատկապես մագաղաթները։ 14  Դարբին Ալեքսանդրոսը+ բազում վնասներ հասցրեց ինձ։ Եհովան կհատուցի նրան՝ իր գործերի համեմատ+։ 15  Դու նույնպես զգուշացիր նրանից, որովհետև նա ծայրաստիճան հակառակվեց մեր խոսքերին։ 16  Ատյանում իմ առաջին պաշտպանության ժամանակ ոչ մեկը ինձ թիկունք չկանգնեց+, այլ բոլորը թողեցին ինձ (թող որ Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից)+, 17  բայց Տերը կանգնեց իմ կողքին+ և զորություն տվեց ինձ+, որ իմ միջոցով բարի լուրի քարոզչությունն ամբողջությամբ կատարվի, ու բոլոր ազգերը լսեն այն+. և Տերը ազատեց ինձ առյուծի երախից+։ 18  Տերը կազատի ինձ ամեն չարիքից+ և կփրկի ինձ իր երկնային թագավորության+ համար։ Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ 19  Բարևներս փոխանցիր Պրիսկիղային+ և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի տնեցիներին+։ 20  Երաստոսը+ մնաց Կորնթոսում+, իսկ Տրոֆիմոսին+ հիվանդ վիճակում թողեցի Միլետոսում+։ 21  Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս։ Ողջունում են քեզ Եվբուլոսը, նաև Պուդեսը, Լինոսը, Կլավդիան և բոլոր եղբայրները։ 22  Տերը քեզ հետ լինի քո ցուցաբերած ոգու համար+։ Թող նրա անզուգական բարությունը ձեզ հետ լինի։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։