Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տիմոթեոս 3։1-17

3  Բայց իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ են լինելու+,  որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ+, անշնորհակալ, անհավատարիմ+,  բնական կապվածություն չունեցող+, համաձայնության չեկող+, զրպարտող+, ինքնատիրապետում չունեցող, դաժան+, առաքինություն* չսիրող+,  մատնիչ+, համառ, հպարտ+, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր+,  որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն+, բայց նրա զորությունն ուրանում են+։ Այդպիսիներից հեռո՛ւ մնա+,  որովհետև նրանց միջից են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր խորամանկորեն սողոսկում են տները+ և գերի են դարձնում մեղքերով ծանրաբեռնված թույլ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով+,  որ միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը+։  Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը+ հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են շարունակում հակառակվել ճշմարտությանը+։ Նրանք ամբողջովին ապականված են մտքով+ և հավատի հարցում արժանի չեն հավանության+։  Սակայն նրանք շատ առաջ չեն գնա, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսի հիմարությունը ակնհայտ դարձավ+։ 10  Բայց դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին+, նպատակին, հավատին, համբերատարությանը, իմ ունեցած սիրուն և տոկունությանը։ 11  Դու տեղյակ ես իմ հալածանքներին, չարչարանքներին, այն ամենին, ինչ պատահեց ինձ Անտիոքում+, Իկոնիոնում+ և Լյուստրայում+։ Բայց այդ բոլոր հալածանքներից Տերն ազատեց ինձ+։ 12  Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն+։ 13  Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով+։ 14  Բայց դու հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր+՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք+, 15  և որ վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար+ Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով+։ 16  Ամբողջ Գիրքը* ներշնչված է Աստծուց+ և օգտակար է սովորեցնելու+, հանդիմանելու+, ուղղելու+, արդարությամբ խրատելու+ համար, 17  որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի+, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Ակներև. ակնարկում է այն սուրբ գրքերին, որոնք հետագայում դարձան Ա-շնչի մի մասը։