Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 9։1-31

9  Սաբայի թագուհին+ լսեց Սողոմոնի համբավի մասին և եկավ Երուսաղեմ, որ դժվար հարցերով*+ փորձի նրան։ Թագուհին եկավ շատ մեծ շքախմբով, նաև բալասանի յուղով+, մեծ քանակությամբ ոսկով+ ու թանկարժեք քարերով+ բեռնավորված ուղտերով+։ Գալով Սողոմոնի մոտ՝ նա սկսեց խոսել նրա հետ այն ամենի մասին, ինչ կար իր սրտում+։  Սողոմոնն էլ պատասխանում էր թագուհու բոլոր հարցերին+, և չկար մի հարց, որի պատասխանը նա չկարողանար տալ+։  Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը+, նրա կառուցած տունը+,  նրա սեղանի վրա դրված կերակուրները+, նրա ծառաների նստելը, սպասավորների սեղանը սպասարկելն ու նրանց հագուկապը+, գինեմատույցների+ խմիչքներ մատուցելն ու նրանց հագուկապը, այն ողջակեզները+, որ Սողոմոնը մատուցում էր Եհովայի տանը+, նրա մեջ շունչ չմնաց։  Ուստի ասաց թագավորին. «Ինչ որ լսել էի իմ երկրում քո գործերի և քո իմաստության մասին, ամեն բան ճիշտ է+։  Ես չէի հավատում+ նրանց խոսքերին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքերով չտեսա+։ Եվ ահա քո մեծ իմաստության մասին կեսն էլ ինձ չեն պատմել+։ Դու գերազանցեցիր այն ամենը, ինչը որ քո մասին լսել էի+։  Ի՜նչ երջանիկ են+ քո մարդիկ, և ի՜նչ երջանիկ են քո ծառաները, որ միշտ կանգնում են քո առաջ ու քո իմաստությունն են լսում+։  Թող օրհնյալ լինի քո Աստված Եհովան+, որ հավանել է+ քեզ և իր գահի վրա է դրել+, որպեսզի դու թագավոր լինես քո Աստված Եհովայի համար+։ Քանի որ քո Աստվածը սիրում է+ Իսրայելին և ուզում է նրան հավիտյան հաստատել, այդ պատճառով էլ քեզ թագավոր+ է նշանակել նրա վրա, որպեսզի արդարությամբ+ դատես»+։  Ապա նա թագավորին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի+, մեծ քանակությամբ բալասանի յուղ+ և թանկարժեք քարեր+։ Այդքան շատ բալասանի յուղ դեռևս չէր եղել, որքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն թագավորին+։ 10  Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները+, որոնք Օֆիրից ոսկի էին բերում+, նաև սանտալի գերաններ+ ու թանկարժեք քարեր+ բերեցին։ 11  Եվ թագավորը Եհովայի տան ու թագավորի տան+ համար սանտալի գերաններից աստիճաններ+ սարքեց, իսկ երգիչների+ համար՝ քնարներ+ ու տավիղներ+, որոնց նմանը Հուդայի երկրում նախկինում երբեք չէին տեսել։ 12  Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց+ այն ամենը, ինչ նա ցանկացավ ու խնդրեց, շատ ավելին, քան նա բերել էր թագավորին։ Դրանից հետո թագուհին իր ծառաների հետ վերադարձավ իր երկիր+։ 13  Ամբողջ ոսկին, որ Սողոմոնը տարեկան ստանում էր, կշռում էր վեց հարյուր վաթսունվեց տաղանդ*+՝ 14  չհաշված շրջիկ առևտրականների ու վաճառականների+ բերածները և այն ոսկին ու արծաթը, որ Արաբիայի բոլոր թագավորներն+ ու այդ երկրի կառավարիչներն էին բերում Սողոմոնին։ 15  Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից երկու հարյուր մեծ վահան պատրաստեց+ (յուրաքանչյուր վահանի համար վեց հարյուր սիկղ ոսկու համաձուլվածք ծախսվեց)+ 16  և երեք հարյուր ասպար (յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկի ծախսվեց)+։ Ապա թագավորը դրանք տեղադրեց Լիբանանի անտառ կոչվող տանը+։ 17  Դրանցից բացի, թագավորը փղոսկրե մի մեծ գահ պատրաստեց ու այն մաքուր ոսկով պատեց+։ 18  Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, և ոտքերի համար մի ոսկե պատվանդան էր կցված գահին։ Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ կային, որոնց կողքերին երկու առյուծներ+ էին կանգնած+։ 19  Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ+ կային։ Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել+։ 20  Սողոմոն թագավորի խմելիքի բոլոր անոթները+ ոսկուց էին+, մաքուր ոսկուց էին նաև Լիբանանի անտառի տան+ բոլոր անոթները։ Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը ոչ մի արժեք չուներ+։ 21  Թագավորի նավերը Քիրամի+ ծառաների հետ Թարսիս+ էին գնում։ Երեք տարին մեկ անգամ գալիս էին Թարսիսի նավերը և իրենց հետ բերում էին ոսկի, արծաթ+, փղոսկր+, կապիկներ ու սիրամարգեր+։ 22  Սողոմոն թագավորն իր հարստությամբ+ և իմաստությամբ+ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին։ 23  Երկրի բոլոր թագավորները փափագում էին տեսնել+ Սողոմոնի երեսը, որպեսզի լսեն նրա իմաստությունը+, որ ճշմարիտ Աստվածը դրել էր նրա սրտում+։ 24  Նրանցից ամեն մեկը բերում էր իր նվերը+՝ արծաթյա և ոսկյա իրեր+, հանդերձներ+, զենքեր, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես ամեն տարի+։ 25  Սողոմոնը ձիերի+ համար ուներ չորս հազար ախոռ, նաև կառքեր+ և տասներկու հազար նժույգ, որոնց պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում+ և իր մոտ՝ Երուսաղեմում։ 26  Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Գետից* մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը+։ 27  Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի*+ ժանտաթզենիների+ պես առատ+։ 28  Սողոմոնի համար ձիեր+ էին բերում Եգիպտոսից+ և մյուս երկրներից։ 29  Սողոմոնի մնացած գործերի մասին+, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Նաթան+ մարգարեի գրառումների մեջ, նաև սիլոնացի+ Աքիայի մարգարեության+ և Ադդո+ տեսանողի՝ Նաբատի+ որդի Հերոբովամի+ մասին տեսիլքների արձանագրության մեջ։ 30  Նա Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի։ 31  Ի վերջո, Սողոմոնը ննջեց իր նախահայրերի հետ։ Նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել+ նրա որդի Ռոբովամը+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հանելուկներով»։
Մոտ 23 տ։
Այսինքն՝ Եփրատից։
Կամ՝ «դաշտավայրի»։