Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 8։1-18

8  Քսան տարվա ընթացքում+ Սողոմոնը կառուցեց Եհովայի տունը+ և իր տունը+,  հետո վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը+ տվել էր իրեն, ու այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։  Այնուհետև Սողոմոնը գնաց Եմաթ-Զոբա և գրավեց այն։  Նա նաև վերակառուցեց Թադմորը՝ անապատում, և շտեմարանների+ համար նախատեսված այն բոլոր քաղաքները, որոնք կառուցել էր Եմաթում+։  Սողոմոնը վերակառուցեց Վերին+ և Ներքին Բեթ-Օրոնը+՝ պարիսպներով, դռներով ու նիգերով բերդաքաղաքները+,  Բաալեթը+, շտեմարանների համար նախատեսված բոլոր քաղաքները, որոնք Սողոմոնին էին պատկանում, կառքերի+ և հեծյալների համար նախատեսված բոլոր քաղաքները+, ինչպես նաև կառուցեց այն ամենը, ինչ որ ցանկացել էր+ կառուցել Երուսաղեմում, Լիբանանում+ և իր տիրապետության տակ եղող ողջ երկրում։  Իսկ այն բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից+, ամորհացիներից+, փերեզացիներից+, խևացիներից+ և հեբուսացիներից+, այսինքն՝ ովքեր Իսրայելից չէին+,  նրանց զավակներին, որոնք նրանցից հետո այդ երկրի մեջ էին մնացել, և որոնց Իսրայելի որդիները բնաջինջ չէին արել+, Սողոմոնը հարկադիր աշխատանքի դրեց+, ինչպես որ մինչև այսօր է+։  Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկին Սողոմոնը իր համար աշխատող ստրուկ չդարձրեց+. նրանք իր ռազմիկներն էին+ և իր օգնականների, կառապանների+ ու ձիավորների վերակացուները+։ 10  Սողոմոն թագավորն ուներ երկու հարյուր հիսուն գլխավոր վերակացուներ+, որոնք վերակացություն էին անում մարդկանց վրա+։ 11  Սողոմոնը փարավոնի դստերը+ Դավթի քաղաքից+ բերեց այն տունը, որը նրա համար էր կառուցել+։ Նա ասաց. «Թեև իմ կինն է, բայց չպետք է բնակվի Իսրայելի Դավիթ թագավորի տանը, որովհետև սուրբ+ են այն տեղերը, ուր որ բերել են Եհովայի տապանակը»։ 12  Այդ ժամանակ Սողոմոնը Եհովային ողջակեզներ+ մատուցեց Եհովայի զոհասեղանի+ վրա, որը նա շինել էր նախասրահի+ առաջ՝ 13  ամենօրյա+ զոհերը մատուցելու համար սահմանված կարգի համաձայն, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը շաբաթների+, նորալուսինների+ և տարվա մեջ հաստատված երեք տոների+ համար՝ Անթթխմոր հացերի տոնի+, Շաբաթների տոնի+ և Տաղավարների տոնի+ համար։ 14  Բացի դրանից, նա քահանաների խմբերին+ իրենց ծառայության վրա դրեց, ինչպես որ իր հայր Դավիթն էր կարգադրել+, նաև ղևտացիներին+ նշանակեց իրենց տեղերում, որպեսզի ամենօրյա սահմանված կարգի համաձայն+՝ գովաբանեն+ ու ծառայություն կատարեն+ քահանաների առաջ, և դռնապաններին տարբեր դռների վրա դրեց՝ ըստ իրենց ջոկատների+, որովհետև այդպես էր պատվիրել Դավիթը՝ ճշմարիտ Աստծու մարդը։ 15  Նրանք ճշգրտությամբ կատարեցին այն բոլոր պատվերները, որ թագավորը տվել էր քահանաներին ու ղևտացիներին բոլոր գործերի և պաշարների վերաբերյալ+։ 16  Սողոմոնի բոլոր գործերը՝ սկսած այն օրից, երբ դրվեց Եհովայի տան հիմքը, մինչև այն կառուցվելը, ավարտվեցին+։ Այսպիսով՝ Եհովայի տունը ամբողջությամբ կառուցվեց+։ 17  Դրանից հետո Սողոմոնը գնաց Եսիոն-Գաբեր+ և Ելաթ+, որը Եդոմի+ երկրում է՝ ծովի ափին։ 18  Քիրամը+ իր ծառաների միջոցով նրան նավեր ու ծառաներ էր ուղարկում, որոնք լավ գիտեին ծովը+։ Սողոմոնի ծառաների հետ նրանք նավարկում էին Օֆիր+ ու այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ+ ոսկի+ էին բերում Սողոմոն թագավորին+։

Ծանոթագրություններ