Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 4։1-22

4  Դրանից հետո նա սարքեց պղնձե զոհասեղանը+, երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, և բարձրությունը՝ տասը կանգուն+։  Հետո նա պատրաստեց կլոր ձուլածո ծովը+, որի մի եզերքից մինչև մյուս եզերքը տասը կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, իսկ շրջագիծը, եթե լարով չափվեր, երեսուն կանգուն էր+։  Եզերքից ներքև ծովի շուրջը դդմաձև+ նախշեր կային, ամեն կանգունի վրա՝ տասը նախշ։ Երկու շարք դդմաձև նախշերը ձուլման ժամանակ ծովի հետ միասին էին ձուլվել+։  Ծովը դրված էր տասներկու եզների վրա+, որոնցից երեքը նայում էին դեպի հյուսիս, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, և երեքը՝ դեպի արևելք։ Այն ամրացված էր եզների վրա, և եզների հետևամասերը դեպի ներս էին ուղղված+։  Դրա հաստությունը ափի լայնության* չափ էր, իսկ եզերքը գավաթի եզերքի պես էր արված՝ շուշան ծաղկի+ նման։ Ծովի տարողությունը+ երեք հազար մար*+ էր։  Նա նաև տասը տաշտ պատրաստեց լվացվելու+ համար, հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ+։ Ողջակեզին+ առնչվող բոլոր բաներն այդ տաշտերի մեջ էին լվանում։ Իսկ ծովը քահանաների համար էր, որպեսզի դրա միջի ջրով լվացվեն+։  Նա տասը միանման+ ոսկե ճրագակալ+ պատրաստեց և դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ+։  Այնուհետև տասը սեղան շինեց և տեղադրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ+, և հարյուր ոսկե գավաթ պատրաստեց։  Հետո շինեց քահանաների+ գավիթը+, մեծ գավիթը+, գավիթի դռները և դռները պղնձով պատեց, 10  իսկ ծովը տեղավորեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք+։ 11  Քիրամը մոխրի ամաններ+, թիեր+ ու գավաթներ+ էլ շինեց։ Ի վերջո, Քիրամն ավարտեց այն գործերը, որ արեց Սողոմոն թագավորի մոտ ճշմարիտ Աստծու տան համար։ 12  Երկու սյուները+ և դրանց գլուխների շրջանաձև խոյակները+, սյուների գլուխների երկու շրջանաձև խոյակները զարդարող երկու ցանցերը+, 13  երկու ցանցերի վրայի չորս հարյուր նռները+՝ երկու շարք՝ ամեն մի ցանցի համար, որոնք ծածկում էին սյուների գլուխների երկու շրջանաձև խոյակները+, 14  տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը տաշտերը+, 15  ծովը+ և ծովի տակի տասներկու եզները+, 16  նաև մոխրի ամանները, թիերը+, եղաններն+ ու մյուս բոլոր իրերը+ Քիրամ-Աբին+ Սողոմոն թագավորի մոտ փայլուն պղնձից պատրաստեց Եհովայի տան համար։ 17  Թագավորը դրանք ձուլեց կավուտ հողի մեջ Հորդանանի Շրջանում*՝ Սոկքոթի+ ու Սարեդայի+ միջև։ 18  Այս բոլոր իրերը Սողոմոնը ահռելի քանակությամբ պատրաստեց, այնքան, որ պղնձի կշիռը հնարավոր չէր հաշվել+։ 19  Սողոմոնը պատրաստեց ճշմարիտ Աստծու տան բոլոր պատկանելիքները+՝ ոսկե զոհասեղանը+, ընծայված հացերի սեղանները+, 20  մաքուր ոսկուց ճրագակալները+ և դրանց ճրագները+, որպեսզի, պահանջվածի համաձայն, վառեն խորքի սենյակի+ առաջ, 21  ոսկե ծաղիկները, ճրագները, այրուքը հանելու ունելիները+՝ ամենամաքուր ոսկուց, 22  մաքուր ոսկուց կրակմարիչները, գավաթները, բաժակներն ու կրակամանները+ և տան դռները+՝ Սրբությունների Սրբության ներսի դռները և տաճարի տան դռները+՝ բոլորը ոսկուց։

Ծանոթագրություններ

Մոտ 7,4 սմ։
Մոտ 66 000 լ.։
Տե՛ս Ծն 13։10-ի ծնթ.։