Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 35։1-27

35  Հովսիան+ Երուսաղեմում Եհովայի համար Պասեքի+ տոնը արեց, և առաջին+ ամսվա տասնչորսերորդ+ օրը Պասեքի զոհը+ մորթեցին։  Նա քահանաներին նշանակեց, որ իրենց պարտականությունները կատարեն+, և քաջալերեց+ նրանց Եհովայի տանը ծառայել+։  Նա ասաց ամբողջ Իսրայելին սովորեցնող+ ղևտացիներին, որոնք սուրբ են Եհովայի համար. «Սուրբ+ տապանակը դրեք այն տանը+, որը կառուցել է Դավթի որդին՝ Իսրայելի Սողոմոն թագավորը։ Այլևս պետք չէ, որ այն ձեր ուսերի վրա կրեք+։ Հիմա դուք ձեր Աստված Եհովային ու նրա Իսրայել ժողովրդին ծառայեք+։  Պատրաստ եղեք ձեր ազգատոհմերով+ ձեր խմբերի+ համեմատ, ինչպես որ գրել են Իսրայելի Դավիթ+ թագավորն ու նրա որդի Սողոմոնը+։  Կանգնեք+ սուրբ վայրում ղևտացիների+ ազգատոհմերի+ խմբերի համեմատ և ձեր եղբայրներին՝ ժողովրդի որդիներին ծառայեք՝ ըստ իրենց ազգատոհմերի խմբերի։  Մորթեք Պասեքի+ զոհը և սրբացրեք+ ինքներդ ձեզ ու պատրաստեք ձեր եղբայրների համար, որպեսզի Մովսեսի միջոցով Եհովայի տված խոսքի պես անեք»+։  Հովսիան ժողովրդի որդիներին՝ բոլոր նրանց, ովքեր այնտեղ էին, հոտերից նվիրաբերեց երեսուն հազար արու գառ և արու ուլ՝ բոլորն էլ Պասեքի զոհի համար։ Բացի դրանից, տվեց նաև երեք հազար ցուլ+։ Սրանք բոլորը թագավորի ունեցվածքից էին+։  Նրա իշխանները+ նույնպես սկսեցին կամավոր նվիրաբերություններ անել ժողովրդի+, քահանաների ու ղևտացիների համար։ Քեղկիան+, Զաքարիան ու Հեիելը՝ ճշմարիտ Աստծու տան գլխավորները, Պասեքի զոհի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և ուլ, ինչպես նաև երեք հարյուր ցուլ։  Ղևտացիների իշխաններից Քոնանիան, նրա եղբայրներ Սեմայիան ու Նաթանայելը, նաև Ասաբիան, Հեյելը և Հոզաբադը Պասեքի զոհի համար ղևտացիներին նվիրաբերեցին հինգ հազար գառ և ուլ, նաև հինգ հարյուր ցուլ։ 10  Ամեն ինչ պատրաստ էր+ ծառայության համար։ Քահանաները կանգնած էին+ իրենց տեղերում+, իսկ ղևտացիները՝ իրենց խմբերով+, ինչպես որ թագավորն էր պատվիրել+։ 11  Նրանք սկսեցին Պասեքի զոհերը մորթել+. քահանաները+ շաղ էին տալիս+ փոխանցվող արյունը, իսկ ղևտացիները մորթահան+ էին անում։ 12  Նրանք նաև ողջակեզներն էին պատրաստում, որ Եհովային մատուցելու համար+ տային ժողովրդի որդիներին՝ նրանց ազգատոհմերի+ խմբերի համեմատ+, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում+։ Նույնը արեցին նաև ցլերին։ 13  Սովորության համաձայն՝ Պասեքի+ ընծան կրակի վրա պատրաստեցին+։ Սուրբ մասերը եփեցին+ կաթսաների, սաների ու տապակների մեջ և անմիջապես բաժանեցին ժողովրդի որդիներին+։ 14  Դրանից հետո ղևտացիներն իրենց ու քահանաների+ համար Պասեքի զոհը պատրաստեցին, որովհետև քահանաները՝ Ահարոնի որդիները, մինչև գիշեր զբաղված էին ողջակեզներն+ ու ճարպերը+ մատուցելով։ Այդ պատճառով էլ ղևտացիները պատրաստեցին+ և՛ իրենց, և՛ Ահարոնի որդիների՝ քահանաների համար։ 15  Երգիչները+՝ Ասափի+ որդիները, իրենց ծառայությունն էին կատարում, ինչպես որ պատվիրել էին Դավիթը+, Ասափը+, Եմանը+ և թագավորի տեսանող+ Իդիթունը+, և ամեն դարպասի մոտ+ կանգնած էին դռնապանները+։ Պետք չէր, որ նրանք կտրվեին իրենց ծառայությունից, քանի որ նրանց համար իրենց եղբայրները՝ ղևտացիներն էին պատրաստում+։ 16  Հովսիա թագավորի պատվերի համաձայն+՝ այդ օրը պատրաստեցին այն ամենը, ինչ որ պահանջվում էր Եհովային ծառայելու համար, որպեսզի տոնեն Պասեքը+ և Եհովայի զոհասեղանի վրա մատուցեն ողջակեզները։ 17  Այնտեղ գտնվող Իսրայելի որդիները այդ ժամանակ տոնեցին Պասեքը+ և յոթ օր  նշեցին Անթթխմոր հացերի տոնը+։ 18  Իսրայելում Սամուել մարգարեի օրերից ի վեր Պասեքը այդպես չէին տոնել+, և ոչ էլ Իսրայելի թագավորներից+ որևէ մեկն էր Պասեքը տոնել այնպես, ինչպես տոնեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, Հուդայից ու Իսրայելից եկածները և Երուսաղեմի բնակիչները։ 19  Պասեքը տոնեցին Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում+։ 20  Այս ամենից հետո, երբ Հովսիան տունը վերականգնեց, Եգիպտոսի+ Նեքաո+ թագավորը գնաց Կարքեմիշ+՝ Եփրատի մոտ, որ այնտեղ պատերազմի, և Հովսիան+ դուրս եկավ նրա դեմ+։ 21  Այդ ժամանակ Նեքաո թագավորը պատգամաբերներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հուդայի՛ թագավոր։ Այսօր ես քո դեմ չեմ դուրս եկել։ Իմ պատերազմը ուրիշ տան դեմ է, և Աստված է պատվիրել ինձ վախեցնել նրանց։ Ուստի հե՛տ քաշվիր, որպեսզի ինձ հետ եղող Աստվածը քեզ չկործանի»+։ 22  Բայց Հովսիան հետ չքաշվեց+, այլ հագուստը փոխեց+, որ պատերազմի նրա դեմ, և չլսեց Նեքաոյի+ խոսքերը, որ Աստծու բերանից էին։ Եվ նա Մեգիդոյի+ հովիտը եկավ կռվելու։ 23  Աղեղնավորները+ նետով վիրավորեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Իջեցրե՛ք ինձ։ Ես ծանր վիրավոր եմ»+։ 24  Նրա ծառաները իջեցրին նրան կառքից և իր երկրորդ մարտակառքով բերեցին Երուսաղեմ+։ Այդպես նա մահացավ+։ Նրան թաղեցին նրա նախահայրերի գերեզմանոցում+, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սգացին+ նրա վրա։ 25  Երեմիան+ Հովսիայի վրա ողբաց+, և բոլոր երգիչներն ու երգչուհիները+ մինչև այսօր ողբերգում են նրան։ Ողբեր երգելը սովորություն դարձավ Իսրայելում, և դրանք գրված են ողբերում+։ 26  Հովսիայի մնացած գործերի+ և սիրառատ բարության+ մասին, որ նա ցուցաբերեց՝ վարվելով Եհովայի օրենքի+ համաձայն, 27  նրա առաջին ու վերջին+ գործերի մասին գրված է Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում+։

Ծանոթագրություններ