Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 3։1-17

3  Ի վերջո, Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը+ Երուսաղեմում՝ Մորիա լեռան+ վրա, որտեղ Եհովան երևացել էր նրա հայր Դավթին+, այն տեղում, որը Դավիթը պատրաստել էր հեբուսացի Օռնայի կալում+։  Նա սկսեց կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսվա երկրորդ օրը+։  Ճշմարիտ Աստծու տունը շինելու համար Սողոմոնի դրած հիմքի չափը սա էր. երկարությունը՝ կանգունի նախկին չափով վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն+։  Տան առջևի նախասրահի+ երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր, իսկ բարձրությունը հարյուր քսան կանգուն էր։ Սողոմոնը ներսից այն մաքուր ոսկով պատեց։  Տան մեծ սենյակը+ նա երեսապատեց գիհու փայտով, հետո ծածկեց լավագույն ոսկով+ և վրան արմավենիներ+ ու շղթայաձև նախշեր+ քանդակեց։  Շքեղության համար նա տունը թանկարժեք քարերով պատեց+. և ոսկին+ ոսկու երկրից էր։  Տունը, գերանները, շեմքը, պատերն ու դռները ոսկով պատեց+ և պատերի վրա քերովբեներ քանդակեց+։  Նա կառուցեց նաև Սրբությունների Սրբության+ տունը, որի երկարությունը տան լայնության պես քսան կանգուն էր, և լայնությունը՝ քսան կանգուն+։ Հետո այն լավագույն ոսկով պատեց՝ վեց հարյուր տաղանդի չափ։  Մեխերի+ համար օգտագործվեց հիսուն սիկղ ոսկի։ Վերնասենյակները նույնպես ոսկով պատեց։ 10  Սրբությունների Սրբությունում նա քերովբեների+ երկու քանդակներ պատրաստեց և դրանք ոսկով պատեց+։ 11  Քերովբեների+ թևերի երկարությունը քսան կանգուն էր. մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևը նույնպես հինգ կանգուն էր և դիպչում էր մյուս քերովբեի թևին+։ 12  Քերովբեի՝ հինգ կանգուն երկարություն ունեցող մի թևը դիպչում էր տան պատին, իսկ հինգ կանգուն երկարություն ունեցող մյուս թևը դիպչում էր մյուս քերովբեի թևին+։ 13  Այս քերովբեների տարածված թևերի ընդհանուր երկարությունը քսան կանգուն էր։ Նրանք կանգնած էին ոտքերի վրա՝ երեսով դեպի մեծ սենյակը։ 14  Այնուհետև նա կապույտ թելից+, ծիրանիով ներկված բրդից, մուգ կարմիր մանվածքից և բարձրորակ կտորից վարագույր+ պատրաստեց և վրան քերովբեներ ասեղնագործեց+։ 15  Տան առաջ նա երկու սյուն+ շինեց՝ երեսունհինգ կանգուն երկարությամբ, և դրանց վրա խոյակներ+ դրեց, յուրաքանչյուրի երկարությունը՝ հինգ կանգուն։ 16  Հետո շղթաներ+ պատրաստեց, որպեսզի մանյակի պես զարդարեն սյուների գլուխները, ապա հարյուր նուռ+ շինեց ու ամրացրեց շղթաներին։ 17  Եվ նա այդ սյուները կանգնեցրեց տաճարի առջև, մեկը՝ աջ կողմում, մյուսը՝ ձախ. աջ կողմի սյան անունը Հաքին* դրեց, իսկ ձախ կողմինը՝ Բոոս*+։

Ծանոթագրություններ

Նշ. է «նա պիտի հաստատի»։
Հվնբր նշ. է «զորությամբ»։