Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 27։1-9

27  Քսանհինգ տարեկան էր Հովաթամը+, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա+, որը Սադոկի դուստրն էր։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում վարվեց իր հայր Օզիայի պես+, միայն թե Եհովայի տաճարը չմտավ+։ Իսկ ժողովուրդը շարունակում էր կործանարար գործեր անել+։  Հովաթամը կառուցեց Եհովայի տան վերին դարպասը+ և Օֆելի+ պարսպի վրա շինարարական մեծ աշխատանքներ կատարեց։  Նաև քաղաքներ+ կառուցեց Հուդայի լեռնային տարածքներում+ և անտառներում+ ամրոցներ+ ու աշտարակներ+ կանգնեցրեց։  Հովաթամը պատերազմեց Ամմոնի որդիների+ թագավորի դեմ և նրանցից ավելի ուժեղ գտնվեց, այդ պատճառով էլ Ամմոնի որդիները այդ տարի նրան հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ*+ ցորեն+ և տասը հազար քոռ գարի+ տվեցին։ Ամմոնի որդիները նույնչափ վճարեցին նաև երկրորդ ու երրորդ տարում+։  Հովաթամը գնալով հզորացավ, որովհետև ուղղեց իր ճանապարհները իր Աստված Եհովայի առաջ+։  Հովաթամի մնացած գործերի+, նրա բոլոր պատերազմների ու նրա ճանապարհների մասին գրված է Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում+։  Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում+։  Ի վերջո, Հովաթամը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+։ Իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աքազը+։

Ծանոթագրություններ

Մեկ քոռը հվսր է 220 լ.։