Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 26։1-23

26  Դրանից հետո Հուդայի ժողովուրդը+ վերցրեց Օզիային+, որն այդ ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրա հայր Ամասիայի+ փոխարեն նրան թագավոր դարձրեց+։  Նա վերակառուցեց Ելաթը+ ու վերադարձրեց Հուդային այն բանից հետո, երբ թագավորը ննջեց իր նախահայրերի հետ+։  Տասնվեց տարեկան էր Օզիան+, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա+, որը Երուսաղեմից էր։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, և ամեն ինչում իր հայր Ամասիայի պես վարվեց+։  Զաքարիայի օրերում, որը սովորեցրել էր նրան վախենալ ճշմարիտ Աստծուց+, Օզիան ձգտում էր փնտրել+ Աստծուն, և քանի դեռ նա փնտրում էր Եհովային, ճշմարիտ Աստվածը նրան հաջողություն էր տալիս+։  Օզիան գնաց ու պատերազմեց փղշտացիների+ դեմ, անցքեր բացեց Գեթի+, Հաբնեի+ և Ազոտոսի+ պարիսպներում, ինչից հետո քաղաքներ կառուցեց Ազոտոսի+ մոտ և փղշտացիների երկրում։  Ճշմարիտ Աստվածը օգնում էր+ նրան պատերազմելու փղշտացիների, Գուր-Բաալում բնակվող արաբացիների+, ինչպես նաև մոանիմցիների+ դեմ։  Ամմոնացիները+ տուրք էին վճարում+ Օզիային։ Նրա համբավը+ նույնիսկ մինչև Եգիպտոս հասավ, որովհետև նա անչափ հզորացավ։  Օզիան նաև աշտարակներ+ կառուցեց Երուսաղեմում՝ Անկյան դարպասի+, Հովտի դարպասի+ և Հենարանի մոտ, ու ամրացրեց դրանք։ 10  Նա նաև աշտարակներ+ կառուցեց անապատում և շատ ջրամբարներ փորեց, որովհետև մեծ քանակությամբ անասուններ ուներ։ Նույնը արեց Շեֆելայում+ ու սարահարթում։ Լեռներում ու Կարմեղոսում նա հողագործներ ու խաղողագործներ ուներ, որովհետև սիրում էր հողագործությունը։ 11  Բացի դրանից, Օզիան պատերազմող զորք ուներ, որը կռվի էր գնում ջոկատներով+՝ այն ցուցակի+ համաձայն, որը կազմվել էր Հեյել քարտուղարի+ ու Մաասիա պաշտոնյայի ձեռքով թագավորի իշխաններից+ Հանանիայի հսկողության տակ+։ 12  Ազգատոհմերի գլուխների+ և ուժեղ+ ու խիզախ+ տղամարդկանց ընդհանուր թիվը երկու հազար վեց հարյուր էր։ 13  Նրանց հսկողության ներքո երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք կար՝ հզոր ռազմական ուժ, որն օգնում էր թագավորին թշնամու դեմ կռվելիս+։ 14  Այս ամբողջ զորքի համար Օզիան վահաններ+, նիզակներ+, սաղավարտներ+, զրահներ+, աղեղներ+ ու պարսատիկի քարեր+ պատրաստեց։ 15  Երուսաղեմում նա հմուտ վարպետների հնարամտության շնորհիվ պատերազմի մեքենաներ շինեց և նետեր ու մեծ քարեր արձակելու համար դրանք աշտարակների+ վրա և պարսպի անկյուններում դրեց։ Օզիայի համբավը+ մինչև հեռավոր վայրերը տարածվեց, որովհետև նրան հրաշալի օգնություն տրվեց, մինչև որ նա հզորացավ։ 16  Բայց երբ հզորացավ, նրա սիրտը հպարտացավ+, և հենց դա էլ կործանեց նրան+։ Օզիան անհավատարիմ գտնվեց իր Աստված Եհովայի հանդեպ և մտավ Եհովայի տաճարը, որպեսզի խնկի սեղանի վրա խունկ ծխի+։ 17  Անմիջապես նրա հետևից մտավ Ազարիա քահանան ու նրա հետ նաև Եհովայի քահանաները՝ ութսուն խիզախ մարդիկ, 18  որպեսզի արգելեն Օզիա թագավորին+։ Ուստի նրան ասացին. «Ո՛վ Օզիա, Եհովայի համար խունկ ծխելը քո գործը չէ+, դա քահանաների՝ Ահարոնի որդիների գործն է+, որոնք սրբացված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից։ Քանի որ անհավատարմությամբ վարվեցիր, Եհովա Աստծու կողմից պատվի չես արժանանա»+։ 19  Սակայն Օզիան, որի ձեռքում խունկ այրելու բուրվառն+ էր, զայրացավ+, և երբ նա քահանաների վրա զայրացավ, նրա ճակատին բորոտություն+ երևաց+։ Դա տեղի ունեցավ քահանաների առաջ՝ Եհովայի տանը՝ խնկի սեղանի մոտ։ 20  Երբ ավագ քահանա Ազարիան ու բոլոր քահանաները նրա կողմը շրջվեցին ու տեսան, որ Օզիայի ճակատին բորոտություն է հայտնվել+, շտապ դուրս հանեցին նրան այնտեղից։ Ինքն էլ շտապ դուրս եկավ, քանի որ Եհովան հարվածել էր նրան+։ 21  Օզիա+ թագավորը մինչև իր մահվան օրը բորոտ մնաց+։ Այդ ամբողջ ընթացքում նա առանձին մի տան մեջ էր ապրում և ազատված էր պարտականություններից, քանի որ բորոտ էր և արտաքսված էր Եհովայի տնից։ Իսկ նրա որդի Հովաթամը ղեկավարում էր արքունական տունը և երկրի ժողովրդին էր դատում։ 22  Օզիայի մնացած գործերի մասին+, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրի է առել Ամոզի+ որդի Եսայիա+ մարգարեն։ 23  Ի վերջո, Օզիան ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ թագավորների գերեզմանոցներին կից դաշտում+, քանի որ ասացին. «Նա բորոտ է»։ Իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաթամը+։

Ծանոթագրություններ