Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 25։1-28

25  Քսանհինգ տարեկան էր Ամասիան+, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան+, որը Երուսաղեմից էր։  Նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+, թեպետ ոչ ամբողջ+ սրտով։  Իր թագավորությունը ամրապնդելուց հետո նա սպանեց+ իր այն ծառաներին+, ովքեր սպանել էին թագավորին՝ իր հորը+։  Բայց նրանց որդիներին մահվան չմատնեց, որովհետև Մովսեսի օրենքի գրքում, որ Եհովան պատվիրել էր նրանց պահել, գրված է+. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների պատճառով+, և ոչ էլ որդիները պետք է մեռնեն իրենց հայրերի պատճառով+, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»+։  Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ազգատոհմերի համեմատ+ հազարապետներ+ ու հարյուրապետներ+ նշանակեց Հուդայի և Բենիամինի ամբողջ երկրում։ Նա քսան+ տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց հաշվառում կատարեց և պատերազմելու, նիզակ+ ու մեծ վահան+ կրելու ընդունակ երեք հարյուր հազար ընտիր տղամարդ գտավ։  Բացի դրանից, Իսրայելում նա հարյուր տաղանդ* արծաթով հարյուր հազար խիզախ և ուժեղ ռազմիկներ վարձեց։  Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու մի մարդ+ եկավ նրա մոտ ու ասաց. «Ո՛վ թագավոր, թող Իսրայելի զորքը քեզ հետ չգա, քանի որ Եհովան Իսրայելի, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ+։  Այլ դու ինքդ գնա, համարձակ կռվի մեջ մտիր+, այլապես ճշմարիտ Աստվածը այնպես կանի, որ դու սայթաքես թշնամու առաջ, որովհետև Աստված զորություն ունի և՛ քեզ օգնելու+, և՛ քեզ սայթաքել տալու»+։  Բայց Ամասիան+ հարցրեց ճշմարիտ Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքերին»+։ Ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Եհովան քեզ դրանից ավելին կտա»+։ 10  Ամասիան առանձնացրեց այն զորքերը, որ իր մոտ էին եկել Եփրեմից, որպեսզի նրանց տուն ուղարկի։ Սակայն նրանք շատ զայրացան Հուդայի վրա և սաստիկ բարկացած՝ իրենց տները վերադարձան+։ 11  Ամասիան քաջություն հավաքեց և իր մարդկանց Աղի հովիտը+ տարավ։ Այնտեղ նա Սեիրի+ որդիներից տասը հազար մարդ կոտորեց+, 12  և տասը հազարին էլ Հուդայի որդիները գերի վերցրին։ Նրանց տարան ժայռի գլուխը և այնտեղից ցած նետեցին. բոլորն էլ կտոր-կտոր եղան+։ 13  Իսկ այն զինվորները, որոնց Ամասիան հետ էր դարձրել և իր հետ պատերազմի չէր վերցրել+, սկսեցին հարձակվել Հուդայի քաղաքների վրա՝ Սամարիայից+ մինչև Բեթ-Օրոն+։ Նրանք երեք հազար մարդ կոտորեցին և մեծ ավար վերցրին։ 14  Երբ Ամասիան եդոմացիներին ջարդելուց հետո վերադարձավ, իր հետ բերեց Սեիրի որդիների աստվածներին+, դրանք իր մոտ դրեց ու իր աստվածները դարձրեց+։ Նա սկսեց խոնարհվել դրանց առաջ+ ու զոհերի ծուխը վեր հանել+։ 15  Եհովայի բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, ուստի նրա մոտ մարգարե ուղարկեց՝ ասելով. «Ինչո՞ւ ես փնտրում+ այս ժողովրդի աստվածներին+, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»+։ 16  Եվ երբ մարգարեն դեռ խոսում էր, թագավորն ասաց նրան. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են նշանակել+։ Լռի՛ր, եթե ոչ կսպանվես»+։ Մարգարեն լռեց, բայց հետո ավելացրեց. «Գիտեմ, որ Աստված վճռել է քեզ կործանել+, քանի որ դու այդ բանն արեցիր+ ու իմ խորհուրդը չլսեցիր»+։ 17  Այդ ժամանակ Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցեց և մարդիկ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի Իսրայելի Հովաս թագավորի մոտ+՝ ասելով. «Եկ երես առ երես հանդիպենք»+։ 18  Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդիկ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ, որ նրան ասեն+. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն+, թե՝ «քո դստերը կնության տուր իմ որդուն»+։ Բայց Լիբանանի դաշտի գազանը+ անցավ ու կոխկռտեց փշոտ մոլախոտը։ 19  Դու ասում ես ինքդ քեզ, որ կոտորեցիր Եդոմը+, և սիրտդ+ հպարտացավ ու փառասիրությամբ լցվեց+։ Իսկ հիմա նստիր քո տան մեջ+։ Ինչո՞ւ կռվի բռնվես ի վնաս քեզ+ ու ընկնես, և Հուդան էլ քեզ հետ»+։ 20  Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև ճշմարիտ Աստծուց էր+, որ նրանց նրա ձեռքը մատնի այն բանի համար, որ Եդոմի աստվածներին փնտրեցին+։ 21  Ուստի Իսրայելի Հովաս թագավորը գնաց+ և Հուդայի Ամասիա թագավորի հետ երես առ երես հանդիպեց+ Հուդայի Բեթսամյուսի+ մոտ։ 22  Հուդան պարտություն կրեց Իսրայելի առաջ+, և ամեն մեկն իր վրանը փախավ+։ 23  Բեթսամյուսի մոտ Իսրայելի Հովաս թագավորը գերի վերցրեց+ Հուդայի թագավորին՝ Հովաքազի որդի Հովասի որդի Ամասիային։ Հետո նրան բերեց Երուսաղեմ+ և Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը+ չորս հարյուր կանգուն երկարությամբ քանդեց Երուսաղեմի պարիսպը։ 24  Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և այն բոլոր իրերը, որ գտավ ճշմարիտ Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ+, և արքունական տան գանձարաններում+, նաև պատանդներ վերցրեց ու վերադարձավ Սամարիա+։ 25  Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան+ Իսրայելի Հովաքազ թագավորի որդի Հովասի+ մահվանից հետո տասնհինգ տարի ապրեց+։ 26  Ամասիայի մնացած գործերի մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների+, գրված է Հուդայի և Իսրայելի թագավորների+ գրքում+։ 27  Այն ժամանակ, երբ Ամասիան դադարեց Եհովային հետևելուց, Երուսաղեմում նրա դեմ դավադրություն կազմակերպեցին+, և նա փախավ Լաքիս+։ Սակայն Ամասիայի հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ նրան սպանեցին+։ 28  Ամասիային ձիերով բերեցին+ ու թաղեցին իր հայրերի մոտ՝ Հուդայի քաղաքում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս հավելված 17։