Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 24։1-27

24  Հովասը յոթ տարեկան էր, երբ սկսեց թագավորել+, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Սաբիա, որը Բերսաբեեից+ էր։  Հովիադա քահանայի բոլոր օրերում+ Հովասն+ արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։  Հովիադան երկու կին առավ նրա համար, և նա տղաներ ու աղջիկներ ունեցավ+։  Մի որոշ ժամանակ անց Հովասի սրտում ցանկություն առաջացավ վերանորոգել Եհովայի տունը+։  Նա հավաքեց քահանաներին+ ու ղևտացիներին և ասաց. «Գնացե՛ք Հուդայի քաղաքները և ամբողջ Իսրայելից փող հավաքեք ձեր Աստծու տունը տարեցտարի+ նորոգելու+ համար և մի՛ դանդաղեք»։ Սակայն ղևտացիները դանդաղում էին+։  Ուստի թագավորը կանչեց ավագ քահանա Հովիադային ու ասաց նրան+. «Ինչո՞ւ ղևտացիներից հաշիվ չես պահանջում, թե ինչպես է Հուդայում և Երուսաղեմում սուրբ հարկը հավաքվում, որը հաստատել էր Եհովայի ծառա Մովսեսը+ և որը Իսրայելի ժողովը պետք է տար Վկայության խորանի+ համար,  որովհետև չար Գոթողիայի որդիները+ կողոպտել են ճշմարիտ Աստծու տունը+ և Եհովայի տան բոլոր սուրբ+ բաները Բահաղներին են մատուցել»+։  Այնուհետև թագավորի հրամանով մի արկղ+ պատրաստեցին ու դրեցին դրսում՝ Եհովայի տան դարպասների մոտ։  Դրանից հետո Հուդայի ամբողջ երկրով մեկ ու Երուսաղեմում հայտարարվեց, որ Եհովային սուրբ հարկ+ բերեն, որը ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսն էր հաստատել+ իսրայելացիների համար, երբ նրանք դեռ անապատում էին։ 10  Բոլոր իշխաններն+ ու ողջ ժողովուրդը ուրախացան+ և սկսեցին բերել ու լցնել արկղի մեջ+, մինչև որ բոլորն էլ իրենց հարկը տվեցին։ 11  Հարմար ժամանակին արկղը ղևտացիների ձեռքով հանձնում էին թագավորի տնօրինությանը+, և երբ տեսնում էին, որ այնտեղ շատ փող է հավաքվել+, գալիս էին թագավորի քարտուղարն+ ու ավագ քահանայի ներկայացուցիչը, դատարկում էին արկղի պարունակությունը, հետո այն բարձրացնում ու նորից տեղն էին դնում։ Նրանք ամեն օր այդպես էին անում, և մեծ քանակությամբ փող հավաքվեց։ 12  Հետո թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Եհովայի տան ծառայության գործն+ անողներին+, որոնք էլ Եհովայի տունը վերականգնելու+ համար քարհատներ+ ու արհեստավորներ+ էին վարձում, իսկ Եհովայի տունը վերանորոգելու համար+՝ երկաթագործներ ու պղնձագործներ։ 13  Աշխատանքը կատարողները գործի անցան+, և վերանորոգման աշխատանքները առաջ ընթացան։ Վերջիվերջո, ճշմարիտ Աստծու տունը իր նախկին տեսքին բերվեց ու ամրացվեց։ 14  Երբ աշխատանքներն ավարտվեցին, թագավորին ու Հովիադային բերեցին մնացած փողը, և դրանով Եհովայի տան համար իրեր պատրաստեցին, իրեր՝ ծառայության+ և զոհերի համար, բաժակներ+, ինչպես նաև ոսկե+ ու արծաթե իրեր։ Հովիադայի կյանքի բոլոր օրերում Եհովայի տանը մշտապես ողջակեզներ+ էին մատուցում։ 15  Հովիադան ծերացավ և, օրերով կշտացած+, մահացավ։ Հարյուր երեսուն տարեկան էր նա, երբ մահացավ։ 16  Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ+, որովհետև նա բարիք էր գործել Իսրայելում+ ճշմարիտ Աստծու և նրա տան համար։ 17  Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները+ եկան թագավորի մոտ ու խոնարհվեցին նրա առաջ։ Այդ ժամանակվանից թագավորը սկսեց նրանց լսել+։ 18  Ժամանակի ընթացքում նրանք թողեցին իրենց հայրերի Աստծու՝ Եհովայի տունը և սկսեցին սուրբ ձողերին+ ու կուռքերին+ ծառայել։ Նրանց գործած հանցանքի պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ+։ 19  Եհովան նրանց մոտ մարգարեներ ուղարկեց+, որպեսզի դեպի իրեն հետ դարձնեն. նրանք վկայություն էին տալիս նրանց դեմ, բայց սրանք ականջ չէին դնում+։ 20  Մի անգամ Աստծու ոգին+ Հովիադա+ քահանայի որդի Զաքարիային+ պարուրեց+։ Ուստի նա կանգնեց մի բարձր տեղ՝ ժողովրդի առաջ, և ասաց նրանց. «Այսպես է ասում ճշմարիտ Աստվածը. «Ինչո՞ւ եք խախտում Եհովայի պատվիրանները։ Դուք հաջողություն չեք կարող ունենալ+։ Քանի որ դուք թողել եք Եհովային, նա էլ ձեզ կթողնի»»+։ 21  Ի վերջո, Զաքարիայի դեմ դավադրություն կազմակերպեցին+ և թագավորի հրամանով Եհովայի տան գավիթում նրան քարկոծեցին+։ 22  Հովաս թագավորը չհիշեց այն սիրառատ բարությունը, որ Զաքարիայի հայրը՝ Հովիադան, ցուցաբերել էր իր հանդեպ+, և սպանեց նրա որդուն, որը մեռնելիս ասաց. «Թող Եհովան տեսնի ու հատուցի»+։ 23  Հաջորդ տարվա սկզբին+ նրա դեմ դուրս եկավ+ Ասորիքի+ զորքը և ներխուժեց Հուդա ու Երուսաղեմ։ Նրանք սպանեցին ժողովրդի բոլոր իշխաններին+, իսկ իրենց ամբողջ ավարը Դամասկոսի+ թագավորին ուղարկեցին։ 24  Թեև ասորիները փոքրաթիվ զորքով ներխուժեցին երկիր+, սակայն Եհովան նրանց ձեռքը մեծաթիվ զորք մատնեց+, քանի որ իսրայելացիները լքել էին Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն։ Այսպես ասորիները Հովասի նկատմամբ դատաստան տեսան+։ 25  Եվ երբ նրանք Հովասի մոտից գնացին՝ թողնելով նրան ծանր հիվանդությունների մեջ+, նրա ծառաները դավադրություն կազմակերպեցին+ նրա դեմ՝ Հովիադա քահանայի որդիների*+ արյան համար+. Հովասին սպանեցին իր իսկ անկողնում, և նա մեռավ+։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում+, բայց ոչ թագավորների գերեզմանոցում+։ 26  Հովասի դեմ դավադրություն անողներն էին ամմոնացի Սամեթի որդի Զաբադը+ և մովաբացի Սամարիթի որդի Հովզաբադը։ 27  Հովասի որդիների մասին, նրա դեմ ուղղված բազմաթիվ պատգամների մասին+, և թե ինչպես նա հիմքից վերանորոգեց+ ճշմարիտ Աստծու տունը, գրված է թագավորների գրքի+ մեկնաբանությունների մեջ։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամասիան+։

Ծանոթագրություններ

Որոշ հին թարգմանություններում (LXXVg)՝ «որդի»։ Հվնբր եբր-ում օգտագ. է հոգն. ձևը՝ ցույց տալու Հովիադայի որդի Զաքարիայի գերազանց և արժանավոր լինելը, որը մարգարե և քահանա էր։