Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 21։1-20

21  Ի վերջո, Հովսափատը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ+՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովրամը+։  Հովրամի եղբայրները, այսինքն՝ Հովսափատի որդիներն էին Ազարիան, Հեիելը, Զաքարիան, Ազարիան, Միքայելը և Սափատիան։ Սրանք բոլորը Իսրայելի Հովսափատ թագավորի որդիներն էին։  Նրանց հայրը շատ նվերներ+ տվեց նրանց՝ արծաթ, ոսկի, ընտիր իրեր, նաև բերդաքաղաքներ Հուդայում+, իսկ թագավորությունը հանձնեց Հովրամին+, քանի որ նա էր անդրանիկը+։  Երբ Հովրամը ստանձնեց իր հոր թագավորությունը, ամրապնդեց իր իշխանությունը և սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին+, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։  Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և ութ տարի թագավորեց+ Երուսաղեմում։  Հովրամը քայլեց Իսրայելի թագավորների ճանապարհով+, ինչպես որ Աքաաբի տունն էր արել (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր)+, և նա չարիք էր գործում Եհովայի աչքում+։  Բայց Եհովան չուզեց կործանել Դավթի տունը+ հանուն այն ուխտի+, որ կնքել էր Դավթի հետ, քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին+ միշտ մի ճրագ էր տալու+։  Նրա օրերում եդոմացիները+ ապստամբեցին Հուդայի իշխանության դեմ+ և իրենց վրա թագավոր նշանակեցին+։  Ուստի Հովրամը, իր իշխաններով ու իր բոլոր կառքերով հանդերձ, գնաց այնտեղ։ Գիշերով նա վեր կացավ ու կոտորեց եդոմացիներին, որոնք շրջապատել էին իրեն, ինչպես նաև կառքերի պետերին։ 10  Բայց եդոմացիները ապստամբ մնացին Հուդայի իշխանության դեմ մինչև այսօր։ Այդ ժամանակ Հովրամի իշխանության դեմ ապստամբեց նաև Լեբնան+, որովհետև Հովրամը թողել էր Եհովային՝ իր հայրերի Աստծուն+։ 11  Նա նաև բարձունքներ+ շինեց Հուդայի լեռների վրա, որպեսզի Երուսաղեմի բնակիչներին պոռնկություն* անել տա+ և որպեսզի Հուդային մոլորեցնի+։ 12  Մի անգամ նա նամակ ստացավ+ Եղիա+ մարգարեից, որտեղ գրված էր. «Այսպես է ասում Եհովան՝ քո նախահայր Դավթի Աստվածը. «Քանի որ չգնացիր քո հայր Հովսափատի ճանապարհներով+ և ոչ էլ Հուդայի թագավոր Ասայի ճանապարհներով+, 13  այլ գնում ես Իսրայելի թագավորների ճանապարհով+ և Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին պոռնկություն*+ անել ես տալիս, ինչպես որ Աքաաբի տունն էր պոռնկություն անել տալիս+, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզանից լավն էին, սպանեցիր+, 14  դրա համար էլ Եհովան մեծ հարվածներ+ է հասցնելու քո ժողովրդին+, քո որդիներին+, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին։ 15  Դու շատ հիվանդություններով պիտի տառապես+, նաև որովայնի ախտով, մինչև որ օրեցօր սաստկացող այդ հիվանդության պատճառով փորոտիքդ դուրս թափվի»»+։ 16  Եհովան Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների+ ու արաբացիների+ ոգին+, որոնք եթովպացիների+ մոտ էին ապրում։ 17  Նրանք ներխուժեցին Հուդա ու զավթեցին այն ամբողջ ունեցվածքը, որ գտան թագավորի տանը+։ Նաև գերի վերցրին նրա որդիներին ու կանանց+ և ամենակրտսերից՝ Հովաքազից+ բացի, նրա որդիներից ոչ մեկին չթողեցին։ 18  Այդ ամենից հետո Եհովան հարվածեց նրան որովայնի անբուժելի հիվանդությամբ+։ 19  Որոշ ժամանակ անց, երբ արդեն երկու լրիվ տարի էր անցել, հիվանդությունից նրա փորոտիքը+ դուրս թափվեց, և նա տանջանքների մեջ մեռավ։ Ժողովուրդը նրա պատվին կրակ չվառեց, ինչպես որ արել էր+ նրա նախահայրերի համար։ 20  Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։ Երբ նա մահացավ, ոչ մեկը չափսոսաց նրա համար+։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում+, բայց ոչ թագավորների գերեզմանոցում+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ «հոգևոր պոռնկություն»։
Այսինքն՝ «հոգևոր պոռնկություն»։