Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 19։1-11

19  Հուդայի Հովսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ+ իր տուն՝ Երուսաղեմ։  Հանանի+ տեսանողի+ որդի Հեուն+ ընդառաջ գնաց Հովսափատ թագավորին ու ասաց նրան. «Մի՞թե պետք էր, որ ամբարշտին օգնեիր+ ու Եհովային ատողներին+ սիրեիր+։ Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը+ բորբոքվել է քո դեմ։  Սակայն քո մեջ լավ+ բաներ գտնվեցին, քանի որ դու այս երկրից վերացրիր սուրբ ձողերը+ և քո սիրտը պատրաստեցիր այն բանի համար, որ ճշմարիտ Աստծուն փնտրես»+։  Հովսափատը Երուսաղեմում էր բնակվում և նորից սկսեց դուրս գալ ժողովրդի մեջ՝ Բերսաբեեից+ մինչև Եփրեմի լեռները+, որպեսզի նրանց ետ դարձնի դեպի իրենց հայրերի Աստված Եհովան+։  Նա դատավորներ կարգեց ամբողջ երկրով մեկ՝ Հուդայի բոլոր բերդաքաղաքներում՝ քաղաք առ քաղաք+,  և նրանց ասաց. «Տեսեք, թե ինչ եք անում+, որովհետև դուք մարդկանց համար չէ, որ դատում եք, այլ Եհովայի+։ Դատաստան անելու գործում նա ձեզ հետ է+։  Եվ հիմա Եհովայի երկյուղը+ թող ձեզ վրա լինի+։ Զգուշորեն գործեք+, որովհետև մեր Աստված Եհովայի մոտ անարդարություն+, կողմնապահություն+ և կաշառք+ վերցնել չկա»։  Հովսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից+, քահանաներից+ ու Իսրայելի ազգատոհմերի գլուխներից+ մի քանիսին նշանակեց, որ Եհովայի անունով դատեն+ և Երուսաղեմի բնակիչների իրավական գործերը+ քննեն։  Նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Եհովայի հանդեպ վախով+, հավատարմությամբ ու լիակատար սրտով պիտի ծառայեք։ 10  Քննելով ամեն մի իրավական գործ, որը ձեզ կհասնի իրենց քաղաքներում ապրող ձեր եղբայրներից՝ լինի դա արյունահեղության+, օրենքի+, պատվիրանի+, կանոնների+ թե դատավճիռների+ մասին, զգուշացրեք նրանց, որ անիրավություն չգործեն Եհովայի դեմ, և Աստծու զայրույթը+ չգա ձեզ վրա ու ձեր եղբայրների վրա։ Այսպես արեք, որպեսզի հանցանքի մեջ չընկնեք։ 11  Ավագ քահանա Ամարիան Եհովայի ամեն գործի մեջ գլխավորը կլինի+, իսկ Իսմայելի որդի Զաբադիան՝ Հուդայի տան առաջնորդը՝ թագավորի ամեն գործի մեջ, ղևտացիներն էլ ձեզ մոտ վերակացուներ կլինեն։ Ամո՛ւր եղեք+ ու գործի՛ անցեք, և թող Եհովան+ օրհնի ձեր բարի գործը»+։

Ծանոթագրություններ