Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 17։1-19

17  Ասայի փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովսափատը+, և սա զորացրեց իր իշխանությունը Իսրայելի վրա։  Հովսափատը զորքեր տեղադրեց Հուդայի բոլոր բերդաքաղաքներում և կայազորներ դրեց Հուդայի երկրում ու Եփրեմի քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրավել+։  Եհովան Հովսափատի հետ էր+, որովհետև նա գնաց իր հայր Դավթի ճանապարհներով+ և Բահաղներին չփնտրեց+։  Նա իր հոր Աստծուն փնտրեց+, նրա պատվիրանների մեջ քայլեց+ և չվարվեց Իսրայելի պես+։  Եհովան թագավորությունը նրա ձեռքում հաստատեց+։ Ողջ Հուդան Հովսափատին ընծաներ+ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց+։  Նրա սիրտը Եհովայի ճանապարհների մեջ համարձակ դարձավ+, և նա Հուդայից վերացրեց բարձունքներն+ ու սուրբ ձողերը+։  Իր թագավորության երրորդ տարում Հովսափատը կանչել տվեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին ու Միքայիային, որպեսզի նրանք Հուդայի քաղաքներում սովորեցնեն ժողովրդին։  Նրանց հետ գնացին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբադիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան, նաև Ելիսամա ու Հովրամ քահանաները+։  Իրենց հետ վերցնելով Եհովայի օրենքի գիրքը+՝ նրանք սկսեցին ուսուցանել+ Հուդայում. անցնում էին Հուդայի բոլոր քաղաքներով և ուսուցանում էին ժողովրդին։ 10  Եհովայի ահը+ պատեց Հուդայի շուրջը գտնվող երկրների բոլոր թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հովսափատի դեմ+։ 11  Փղշտացիները Հովսափատին ընծաներ+ էին բերում և տուրք էին վճարում+, իսկ արաբացիները+ հոտերից նրա համար բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ+։ 12  Հովսափատը գնալով ավելի ու ավելի հզորացավ+։ Հուդայում նա ամրոցներ+ ու շտեմարանների համար նախատեսված քաղաքներ+ կառուցեց։ 13  Նա բազում գործեր կատարեց Հուդայի քաղաքներում։ Երուսաղեմում նա քաջ և ուժեղ+ ռազմիկներ+ ուներ։ 14  Ահա նրանց նշանակումները՝ նրանց ազգատոհմերի համեմատ. Հուդայի ցեղից հազարապետներ էին՝ Ադնա իշխանը, որն ուներ երեք հարյուր հազար խիզախ և ուժեղ ռազմիկներ+, 15  նրա հրամանատարության տակ՝ Հովհանան իշխանը, որն ուներ երկու հարյուր ութսուն հազար ռազմիկներ, 16  նրա հրամանատարության տակ՝ Զեքրիի որդի Ամասիան, որը կամավոր+ ծառայում էր Եհովային և ուներ երկու հարյուր հազար խիզախ և ուժեղ ռազմիկներ։ 17  Բենիամինի+ ցեղից՝ խիզախ և զորեղ Ելիադան, որն ուներ աղեղներով ու վահաններով+ զինված երկու հարյուր հազար ռազմիկներ, 18  Ելիադայի հրամանատարության տակ՝ Հովզաբադը, որն ուներ հարյուր ութսուն հազար սպառազինված ռազմիկներ։ 19  Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, ում թագավորը կարգել էր ամբողջ Հուդայի բերդաքաղաքներում+։

Ծանոթագրություններ