Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 16։1-14

16  Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի թագավոր Բաասան+ հարձակվեց Հուդայի վրա և սկսեց ամրացնել Ռաման+, որպեսզի թույլ չտա, որ որևէ մեկը ելումուտ անի Հուդայի Ասա թագավորի մոտ+։  Ասան Եհովայի տան+ ու արքունական տան գանձարաններից վերցրեց արծաթ ու ոսկի+ և ուղարկեց Ասորիքի+ Բենադադ+ թագավորին, որը Դամասկոսում+ էր ապրում, և ասաց.  «Իմ ու քո միջև, իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա։ Ահա քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում։ Գնա ու քանդիր Իսրայելի Բաասա+ թագավորի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա ինձանից»+։  Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների վրա։ Նրանք ջախջախեցին Իյոնը+, Դանը+, Աբել-Մայիմը+ և Նեփթաղիմի+ քաղաքների բոլոր շտեմարանները+։  Երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեցրեց Ռաման ամրացնելը և աշխատանքները կանգնեցրեց+։  Իսկ Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց+, և նրանք տարան Ռամայի+ քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործում էր շինարարության մեջ+, ու դրանցով ամրացրեց Գեբան+ ու Մասփան+։  Այդ ժամանակ Հանանի+ տեսանողը եկավ Հուդայի Ասա թագավորի մոտ ու ասաց նրան. «Քանի որ դու Ասորիքի թագավորին ապավինեցիր+ և ոչ թե քո Աստված Եհովային+, այդ պատճառով Ասորիքի թագավորի զորքը փրկվեց քո ձեռքից։  Մի՞թե եթովպացիներն+ ու լիբիացիները+ մեծաթիվ զորք չունեին՝ բազում կառքերով ու ձիավորներով+, բայց քանի որ դու Եհովային էիր ապավինել, նրանց քո ձեռքը մատնեց+։  Եհովայի աչքերը+ դիտում են ողջ երկիրը+, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը+ ամբողջությամբ իր հետ է։ Այս անգամ դու հիմարաբար գործեցիր+, դրա համար էլ սրանից հետո քո դեմ պատերազմներ են մղվելու»+։ 10  Ասան խիստ վիրավորվեց տեսանողից և նրան բանտում կոճղի մեջ դրեց+, քանի որ այդ խոսքերի համար զայրացած էր նրա վրա+։ Այդ նույն ժամանակ Ասան ժողովրդից ուրիշներին էլ սկսեց հարստահարել+։ 11  Ասայի բոլոր գործերի մասին՝ ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում+։ 12  Ասայի թագավորության երեսունիններորդ տարում նրա ոտքերը սկսեցին ցավել, և նա ծանր հիվանդացավ+։ Բայց նույնիսկ իր հիվանդության մեջ օգնության համար նա չփնտրեց Եհովային+, այլ դիմեց բժիշկներին+։ 13  Ի վերջո, Ասան ննջեց իր նախահայրերի հետ+. նա մահացավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։ 14  Նրան թաղեցին մեծ գերեզմանում+, որն ինքը իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում+։ Նրան պառկեցրին բալասանի յուղով+ ու տարբեր քսուքներից+ պատրաստված հատուկ խառնուրդով+ լեցուն մահճի վրա և նրա պատվին մեծ կրակ վառեցին+։

Ծանոթագրություններ