Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 15։1-19

15  Աստծու ոգին+ իջավ Օդեդի+ որդի Ազարիայի վրա։  Նա ընդառաջ դուրս եկավ Ասային ու ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներ։ Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք+։ Եթե փնտրեք+ նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն, բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի+։  Երկար ժամանակ Իսրայելը+ եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի+ և առանց Օրենքի։  Բայց երբ նրանք իրենց նեղության+ մեջ հետ դարձան դեպի Իսրայելի Աստված Եհովան+ և սկսեցին փնտրել նրան, նա թույլ տվեց, որ նրանք գտնեն իրեն+։  Այդ ժամանակներում ոչ մեկը չէր կարող ապահով ելումուտ անել+, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություններ կային+։  Ժողովուրդը ժողովրդի հետ էր բախվում+, և քաղաքը՝ քաղաքի հետ, որովհետև Աստված ամեն տեսակ նեղությունով խառնաշփոթության մեջ էր գցել նրանց+։  Բայց դուք քաջ եղեք+, և ձեր ձեռքերը թող չթուլանան+, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար»+։  Հենց որ Ասան լսեց այս խոսքերն ու Օդեդ+ մարգարեի մարգարեությունը, քաջացավ և Հուդայի ու Բենիամինի ամբողջ երկրով մեկ, նաև Եփրեմի լեռներում+ իր զավթած բոլոր քաղաքներում կործանեց նողկալի բաները+ և վերականգնեց Եհովայի զոհասեղանը, որը Եհովայի տաճարի նախասրահի առջևում էր+։  Նա հավաքեց Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներին+, ինչպեսև նրանց հետ եղող պանդուխտներին+՝ Եփրեմից, Մանասեից ու Շմավոնից, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը, երբ տեսան, որ Ասայի Աստված Եհովան նրա հետ է+։ 10  Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին նրանք հավաքվեցին Երուսաղեմում։ 11  Այդ օրը բերված ավարից յոթ հարյուր ցուլ ու յոթ հազար ոչխար զոհաբերեցին Եհովային։ 12  Նրանք ուխտ արեցին+, որ իրենց հայրերի Աստված Եհովային կփնտրեն իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով+։ 13  Եվ ով որ Իսրայելի Աստված Եհովային չփնտրեր՝ փոքր թե մեծ+, տղամարդ թե կին+, մահվան պիտի մատնվեր+։ 14  Նրանք բարձրաձայն երդում+ տվեցին Եհովային ուրախ բացականչություններով, փողերի ու եղջյուրների ձայների տակ։ 15  Ողջ Հուդան ուրախացավ+ այդ երդման համար, քանի որ իրենց ամբողջ սրտով երդվեցին ու ամբողջ հոգով փնտրեցին նրան, և նա թույլ տվեց, որ նրանք գտնեն իրեն+։ Եվ Եհովան շրջապատի բոլոր թշնամիներից հանգստություն էր տալիս նրանց+։ 16  Ասա թագավորը+ նույնիսկ իր տատ Մաաքային+ զրկեց տիկնությունից+ այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր շինել սուրբ ձողին երկրպագելու համար+։ Նրա զզվելի կուռքը Ասան ոչնչացրեց+, փշրեց ու այրեց+ Կեդրոն հեղեղատում+։ 17  Իսկ բարձունքները+ չվերացվեցին Իսրայելից+։ Սակայն Ասայի սիրտը նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ Աստծու հետ էր+։ 18  Նա ճշմարիտ Աստծու տուն բերեց իր և իր հոր կողմից սրբացված բոլոր բաները+՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր+։ 19  Մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին պատերազմներ չեղան+։

Ծանոթագրություններ