Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Տարեգրություն 12։1-16

12  Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց+, ու նա զորացավ, թողեց Եհովայի օրենքը+. նրան հետևեցին նաև բոլոր իսրայելացիները+։  Քանի որ նրանք Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվեցին+, Ռոբովամի+ թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ+ թագավորը դուրս եկավ Երուսաղեմի դեմ։  Նա իր հետ ուներ հազար երկու հարյուր կառք+ և վաթսուն հազար ձիավոր։ Եգիպտոսից նրա հետ եկած ժողովրդին՝ լիբիացիներին+, սովկիացիներին ու եթովպացիներին+, թիվ չկար+։  Թագավորը գրավեց Հուդայի բերդաքաղաքներն+ ու մոտեցավ Երուսաղեմին+։  Այդ ժամանակ Սեմայիա+ մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակից վախենալու պատճառով հավաքվել էին Երուսաղեմում, ու ասաց նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ դուք ինձ թողեցիք+, ես էլ ձեզ Սիսակի ձեռքում թողեցի»»+։  Լսելով այդ խոսքերը՝ Իսրայելի իշխաններն ու թագավորը իրենց անձերը խոնարհեցրին+ ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»+։  Երբ Եհովան տեսավ+, որ նրանք իրենց անձերը խոնարհեցրին, Եհովայի խոսքը եղավ Սեմայիային+. «Նրանք խոնարհվեցին+։ Ես չեմ կործանի նրանց, այլ շուտով կազատեմ և իմ բարկությունը Սիսակի ձեռքով չեմ թափի Երուսաղեմի վրա+։  Բայց նրանք նրան ծառա կդառնան+, որ իմանան, թե ինչ է նշանակում ինձ ծառայելը+, և ինչ է նշանակում երկրի թագավորություններին ծառայելը»+։  Ուստի Եգիպտոսի Սիսակ+ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և վերցրեց Եհովայի տան+ ու թագավորի տան գանձերը+։ Ամենը վերցրեց, Սողոմոնի պատրաստած ոսկե վահաններն+ էլ վերցրեց։ 10  Դրանց փոխարեն՝ Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և սուրհանդակների+ գլխավորների պահպանության տակ դրեց, որոնք թագավորի տան մուտքն+ էին հսկում+։ 11  Երբ թագավորը մտնում էր Եհովայի տուն, սուրհանդակները գալիս էին, իրենց ձեռքն էին վերցնում այդ վահանները, իսկ հետո հետ էին բերում պահապանների սենյակը+։ 12  Քանի որ Ռոբովամն իրեն խոնարհեցրեց, Եհովայի բարկությունը նրանից հետ քաշվեց+, և նա չուզեց ամբողջությամբ ոչնչացնել նրանց+։ Բացի այդ, Հուդայում դեռ բարի գործեր կատարվում էին+։ 13  Ռոբովամ թագավորն ամրապնդեց իր իշխանությունը Երուսաղեմում և շարունակեց թագավորել։ Նա+ քառասունմեկ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում, այն քաղաքում+, որը Եհովան ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերի միջից, որպեսզի իր անունը դնի այնտեղ+։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա+, և նա ամմոնացի էր+։ 14  Սակայն նա չարիք գործեց+, որովհետև իր սրտում հաստատակամ չէր Եհովային փնտրելու համար+։ 15  Ռոբովամի բոլոր գործերը, ինչպես առաջինները, այնպես էլ վերջինները+, գրված են Սեմայիա+ մարգարեի գրառումներում և Ադդո+ տեսանողի կողմից գրի առնված տոհմաբանության մեջ։ Ռոբովամն+ ու Հերոբովամը+ մշտապես պատերազմի մեջ էին իրար դեմ։ 16  Ի վերջո, Ռոբովամը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աբիան*+։

Ծանոթագրություններ

1Թգ 14։31; 15։1, 7, 8-ում՝ «Աբիամ»։