Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 9։1-13

9  Դավիթն ասաց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ հանուն Հովնաթանի+ նրա հանդեպ սիրառատ բարություն+ ցույց տամ»։  Սավուղի տնից Սիբա+ անունով մի ծառա կար։ Նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Սա պատասխանեց. «Ե՛ս եմ, քո ծառան»։  Թագավորը հարցրեց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ նրա հանդեպ Աստծու սիրառատ բարությունը ցույց տամ+։ Այդ խոսքի վրա Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանի որդին կա՝ երկու ոտքից կաղ»+։  Թագավորը հարցրեց. «Ո՞ւր է նա»։ «Լադաբարում+ է՝ Ամիելի որդի Մաքիրի+ տանը»,– պատասխանեց Սիբան։  Դավիթ թագավորը անմիջապես մարդ ուղարկեց և Լադաբարում գտնվող՝ Ամիելի որդի Մաքիրի տնից նրան վերցրեց։  Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն Դավթի մոտ մտնելով՝ երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց+։ Դավիթը դիմեց նրան՝ Մեմփիբոսթե՛։ Նա պատասխանեց. «Քո ծառան այստեղ է»։  Դավիթն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի+ ես անպայման սիրառատ բարություն+ ցույց կտամ քո հանդեպ։ Քեզ կվերադարձնեմ քո պապ Սավուղի բոլոր արտերը+, և դու միշտ հաց պիտի ուտես իմ սեղանից»+։  Նա էլ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ ինձ պես մեռած շանը+ ուշադրություն ես դարձնում»։  Թագավորը կանչեց Սիբային՝ Սավուղի սպասավորին, ու ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ+ քո տիրոջ թոռանը։ 10  Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը և բերքը կհավաքեք, որ քո տիրոջ թոռան ընտանիքը հաց ունենա, և նրանք ուտեն, իսկ Մեմփիբոսթեն՝ քո տիրոջ թոռը, մշտապես իմ սեղանից պիտի հաց ուտի»+։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա+։ 11  Սիբան ասաց թագավորին. «Ինչ որ իմ տեր թագավորը հրամայեց իր ծառային, այն էլ կանի քո ծառան, թեպետ Մեմփիբոսթեն+ իմ սեղանից* է ուտում՝ թագավորի որդիներից մեկի նման»։ 12  Մեմփիբոսթեն փոքր որդի ուներ, որի անունը Միքա+ էր։ Եվ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ 13  Իսկ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր ուտում+։ Նա երկու ոտքից կաղ էր+։

Ծանոթագրություններ

MVgc-ում՝ «իմ սեղանից», LXX-ում՝ «Դավթի սեղանից», Sy-ում՝ «թագավորի սեղանից»։ Ոմանց կարծիքով՝ «իմ սեղանից» արտահայտ-ը պետք է կարդալ «Դավթի սեղանից»։ Նաև հնարավոր է, որ Սիբան պարզապես կրկնեց Դավթի խոսքերը։