Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 6։1-23

6  Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի բոլոր լավագույններին+՝ երեսուն հազար մարդ։  Հետո Դավիթը վեր կացավ ու գնաց Բաալ-Հուդա+, որպեսզի այնտեղից բերի ճշմարիտ Աստծու տապանակը+, որը քերովբեների վրա նստող+, Զորքերի Տեր+ Եհովայի անունով+ էին կոչում։  Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլակառքի վրա+ ու դուրս բերեցին Աբինադաբի տնից+, որ բլրի վրա էր։ Սայլակառքը քշում էին Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը+։  Ճշմարիտ Աստծու տապանակը դուրս բերեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր։ Եվ Աքիովը գնում էր տապանակի առջևից։  Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը ուրախանում էին Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ+, տավիղներ+, դափեր+, սիստրեր* ու ծնծղաներ+ էին նվագում։  Երբ նրանք հասան Նաքոնի* կալը, Օզան+ ձեռքը մեկնեց ճշմարիտ Աստծու տապանակին և բռնեց այն+, որովհետև քիչ էր մնում, որ եզները շուռ տային։  Այդ ժամանակ Եհովայի զայրույթը+ բորբոքվեց Օզայի դեմ. ճշմարիտ Աստվածը այդ անհարգալից արարքի համար հարվածեց նրան+, և նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի կողքին+։  Դավիթը բարկացավ այն բանի համար, որ Եհովան իր զայրույթը թափեց Օզայի վրա, և այդ վայրը մինչև այսօր Փարեզ-Օզա* են անվանում+։  Դավիթը այդ օրը վախեցավ Եհովայից+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս մտնի ինձ մոտ»+։ 10  Եվ Դավիթը չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ տանեն գեթացի+ Աբդեդոմի+ տուն։ 11  Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Եհովան օրհնեց+ Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը+։ 12  Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցածը օրհնեց ճշմարիտ Աստծու տապանակի համար»։ Այդ ժամանակ Դավիթը գնաց և ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ Դավթի քաղաքը բերեց+։ 13  Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց+։ 14  Դավիթը, կտավե եփուդը+ հագին, իր ամբողջ ուժով պարում էր Եհովայի առաջ։ 15  Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Եհովայի տապանակը+ բերեցին ուրախության բացականչություններով+ և եղջերափողերի ձայների տակ+։ 16  Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից ցած նայեց և տեսնելով, թե ինչպես է Դավիթ թագավորը թռչկոտելով պարում Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել+ նրան իր սրտում+։ 17  Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանի մեջ, որը Դավիթն էր կանգնեցրել դրա համար+։ Դրանից հետո Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ։ 18  Ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելուց հետո Դավիթը Զորքերի Տեր Եհովայի անունով օրհնեց+ ժողովրդին+։ 19  Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ տղամարդկանց թե կանանց, յուրաքանչյուրին մեկական օղակաձև հաց և արմավի ու չամիչի մեկական բլիթ տվեց+, ինչից հետո բոլոր մարդիկ գնացին իրենց տները։ 20  Դավիթը հետ դարձավ, որ իր տունն օրհնի+, և Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ Դավթին դիմավորելու ու ասաց նրան. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը+, երբ իր ծառաների՝ աղախինների աչքի առաջ մերկացրեց իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է իրեն մերկացնում»+։ 21  Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, որը քո հորից ու նրա ողջ տնից ինձ նախընտրեց և Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի վրա առաջնորդ դրեց+։ Ես պիտի ուրախանամ Եհովայի առաջ+ 22  և սրանից էլ ավելի անարգ պիտի երևամ+ ու նվաստանամ իմ աչքին։ Իսկ քո ասած այն աղախինների աչքին պիտի փառավորվեմ»+։ 23  Եվ Մեղքողը+՝ Սավուղի դուստրը, մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ։

Ծանոթագրություններ

Հին երաժշտ. գործիք, որը չխկչխկում է։
1Տգ 13։9-ում՝ «Քիդոն»։
Նշանակում է «զայրույթ Օզայի դեմ»։