Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Սամուել 5։1-25

5  Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր ցեղերը եկան Դավթի մոտ+՝ Քեբրոն+, ու ասացին. «Մենք քո ոսկորը և քո մարմինն ենք+։  Երեկ և նախորդ օրերին+, երբ Սավուղը դեռ թագավոր էր մեզ վրա, դու էիր Իսրայելին պատերազմի առաջնորդում+։ Եվ Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու+ իմ Իսրայել ժողովրդին, և դու ես դառնալու Իսրայելի առաջնորդը»»+։  Ուստի Իսրայելի բոլոր երեցները+ եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և այնտեղ Դավիթ թագավորը նրանց հետ ուխտ+ կապեց Եհովայի առաջ։ Դրանից հետո նրանք Դավթին թագավոր օծեցին+ Իսրայելի վրա+։  Դավիթը երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և թագավորեց քառասուն տարի+։  Նա յոթ տարի ու վեց ամիս թագավորեց Քեբրոնում՝ Հուդայի վրա+, և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում+՝ ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։  Թագավորն ու իր մարդիկ գնացին Երուսաղեմ՝ այդ երկրում ապրող հեբուսացիների+ դեմ։ Նրանք ասացին Դավթին՝ «դու չես մտնի այստեղ, որովհետև կույրերն ու կաղերը քեզ դուրս կհանեն»+, քանի որ մտածում էին. «Դավիթը չի մտնի այստեղ»։  Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի ամրոցը+, այսինքն՝ Դավթի քաղաքը+։  Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է հարվածել հեբուսացիներին+, թող ջրանցքով+ անցնի և հարձակվի կաղերի ու կույրերի վրա, որոնք ատում են Դավթի հոգին»։ Դրա համար է, որ ասում են. «Կույրերն ու կաղերը չպիտի տուն մտնեն»։  Դավիթը բնակություն հաստատեց այդ ամրոցում, և այն կոչեցին Դավթի քաղաք։ Դավիթը սկսեց շինել դրա չորս բոլորը՝ սկսած Թումբից*+ և դեպի ներս։ 10  Դավիթը ավելի ու ավելի էր հզորանում+, և Զորքերի Աստված Եհովան+ նրա հետ էր+։ 11  Տյուրոսի Քիրամ+ թագավորը պատգամաբերներ+ ուղարկեց Դավթի մոտ, նաև մայրու ծառի գերաններ+, հյուսներ ու որմնադիրներ, որոնք սկսեցին Դավթի համար տուն կառուցել+։ 12  Դավիթը հասկացավ, որ Եհովան իրեն Իսրայելի վրա թագավոր է հաստատել+ և որ նա իր թագավորությունը բարձրացրել է+ հանուն իր Իսրայել ժողովրդի+։ 13  Քեբրոնից գալուց հետո Դավիթը Երուսաղեմից ուրիշ հարճեր+ ու կանայք+ էլ առավ, և նրա համար ուրիշ որդիներ ու դուստրեր էլ ծնվեցին։ 14  Երուսաղեմում նրա համար ծնվածների անուններն են. Սամուա+, Սոբաբ+, Նաթան+, Սողոմոն+, 15  Եբաար, Ելիսուա+, Նաֆեկ+, Հաբիե+, 16  Ելիսամա+, Ելիադա և Ելիֆալետ+։ 17  Լսելով, որ Դավթին Իսրայելի վրա թագավոր են օծել՝ բոլոր փղշտացիները գնացին նրան փնտրելու+։ Երբ Դավիթը լսեց այդ մասին, իջավ անառիկ վայրերը+։ 18  Փղշտացիները եկան ու սկսեցին շրջել ռաֆայիմների հովտում+։ 19  Դավիթը հարցրեց+ Եհովային. «Գնա՞մ փղշտացիների դեմ։ Նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Եհովան էլ պատասխանեց Դավթին. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման քո ձեռքն եմ մատնելու»+։ 20  Ուստի Դավիթը եկավ Բաալ-Փարասին+ ու նրանց կոտորեց այնտեղ։ Նա ասաց. «Եհովան իմ առաջ ճեղքեց թշնամիներիս շարքերը+, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»։ Դրա համար էլ այդ տեղը կոչեց Բաալ-Փարասին*+։ 21  Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց կուռքերին+, և Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք+։ 22  Ավելի ուշ փղշտացիները նորից եկան+ ու սկսեցին շրջել ռաֆայիմների հովտում+։ 23  Դավիթը հարցրեց+ Եհովային, սակայն նա ասաց. «Մի՛ գնա նրանց դեմ։ Շրջանցիր նրանց թիկունքից ու հարձակվիր նրանց վրա բակայի* թփերի դիմացից+։ 24  Եվ երբ ձայն լսես, ասես ինչ-որ մեկը քայլում է բակայի թփերի վրայով, վճռականորեն գործի անցիր+, որովհետև այդ ժամանակ է, որ Եհովան դուրս է գալու քո առաջ, որ կոտորի փղշտացիների բանակը»+։ 25  Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Եհովան էր նրան պատվիրել+. նա կոտորեց+ փղշտացիներին Գեբայից*+ մինչև Գազեր+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ միլլոհ։ Հվնբր ամրոցաձև շինություն։
Նշ. է «ճեղքվածքների տեր»։
Այս բառը տառադարձված է եբր-ից, որի ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։
1Տգ 14։16-ում՝ «Գաբաոն»։